Օքսֆորդի գիտնականները դեմենցիայի դեմ դեղամիջոց են գտել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC

Օքսֆորդի գիտնականները դեմենցիայի դեմ դեղամիջոց են գտել

12:00 05.04.2022

Նախկինում հիվանդությունը ենթակա չէր արդյունավետ բուժման, բեկումնային է դարձել նյութի հայտնաբերումը, որն, ըստ էության, առաջացնում է դեմենցիա: Գիտնականները նախկինում չէին կարողանում գտնել այս նյութը, այդ պատճառով էլ չէր հաջողվում  հաղթահարել դեմենցիան: Այս ուսումնասիրությունների հիման վրա դեղամիջոց է մշակվել, որը ոչնչացնում է վնասակար նյութը և կանխում հիվանդության առաջացումը, գրում է Daily Mail-ը։

Մինչ այժմ դեղամիջոցը փորձարկվել է մկների վրա։ Սպասվում է, որ երեքշաբթի օրը՝ ապրիլի 5-ին, կլինի լայնածավալ շնորհանդես, որի ընթացքում բոլորին մանրամասն կպատմեն այդ փորձարկման մասին։

Ըստ ԱՀԿ վիճակագրական տվյալների՝ աշխարհում դեմենցիայով հիվանդ է գրեթե 45 միլիոն մարդ։ Սպասվում է, որ մինչև 2050 թ-ը դեմենցիա ունեցողների թիվը կհասնի մինչև 131, 5 միլիոնի։ Առայժմ բժիշկները կարող են միայն դանդաղեցնել հիվանդության ընթացքը,  բայց եթե ուղեղում արդեն փոփոխություններ են տեղի ունեցել, նրանք անզոր են հիվանդության դեմ։ Նոր դեղամիջոցը Օքսֆորդի գիտնականներն անվանել են «բեկում», և վստահ են, որ այն հենց այդպիսին էլ կլինի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դամասկոսի եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 25-ի

14:42 23.06.2025

Դամասկոսի եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 25-ի

Դամասկոսի Դուվեյլա թաղամասում եկեղեցու վրա ահաբեկչական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի, վիրավորների թիվը գերազանցում է 60-ը, ասվում է Սիրիայի առողջապահության նախարարության՝ ՍԱՆԱ լրատվական գործակալության կողմից հրապարակված հայտարարության մեջ։ «Դամասկոսի Դուվեյլա շրջանում գտնվող Սուրբ Եղիա եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման զոհերի թիվը հասել է 25-ի, իսկ 63 մարդ վիրավորվել է», – ասվում է հայտարարության […] ...

Լևանդովսկին վերջին մրցաշրջանը կանցկացնի կատալոնական «Բարսելոնայում»

14:34 23.06.2025

Լևանդովսկին վերջին մրցաշրջանը կանցկացնի կատալոնական «Բարսելոնայում»

Լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին վերջին մրցաշրջանը կանցկացնի կատալոնական «Բարսելոնայում», հաղորդում է Diario Sport-ը: Իսպանիայի չեմպիոնն արդեն տարբերակներ է դիտարկում` 36-ամյա ֆուտբոլիստին փոխարինելու համար: Հիմնական թեկնածուն Մադրիդի «Աթլետիկոյում» հանդես եկող արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսն է: ԱԱ-2022-ի չեմպիոն Ալվարեսը 2024/25 մրցաշրջանում իսպանական ակումբի կազմում անցկացրել է 56 խաղ, խփել 29 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։ Լևանդովսկին […] ...

Իրանը պնդում է, որ իրավունք ունի պատասխան տալ ԱՄՆ-ի հարվածներին

14:25 23.06.2025

Իրանը պնդում է, որ իրավունք ունի պատասխան տալ ԱՄՆ-ի հարվածներին

Միացյալ Նահանգների ագրեսիան «արձակել է Իրանի ձեռքերը», այսուհետ Թեհրանն իրավունք ունի պատասխան միջոցներ ձեռնարկել ամերիկյան շահերի և ամերիկյան ռազմական օբյեկտների դեմ: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Աբդուլռահիմ Մուսավին: «Հանցագործ Ամերիկան ​​արձակել է Իրանի զինված ուժերում իսլամի զինվորների ձեռքերը՝ ամերիկյան շահերի և բանակի դեմ գործելու համար», – նրա հայտարարության […] ...

Կայա Կալասը ԵՄ արտաքին գործերի նախարարներին կառաջարկի պատժամիջոցներ կիրառել Վրաստանի որոշ քաղաքական գործիչների նկատմամբ

14:17 23.06.2025

Կայա Կալասը ԵՄ արտաքին գործերի նախարարներին կառաջարկի պատժամիջոցներ կիրառել Վրաստանի որոշ քաղաքական գործիչների նկատմամբ

ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը խոստացել է երկուշաբթի օրը ԵՄ արտաքին գործերի նախարարներին առաջարկել պատժամիջոցներ կիրառել մարդու իրավունքների խախտումների մեջ ենթադրաբար ներգրավված վրացի քաղաքական գործիչների նկատմամբ։ «Մենք այսօր կքննարկենք Վրաստանի հարցը ։ Իհարկե, այնտեղ իրավիճակը մտահոգիչ է… Ես կրկին կառաջարկեմ պատժամիջոցներ կիրառել բռնության և մարդու իրավունքների խախտումների մեջ ներգրավված անձանց նկատմամբ, քանի որ Վրաստանը […] ...

Խաչանովը բարելավել է դիրքը

14:09 23.06.2025

Խաչանովը բարելավել է դիրքը

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը ATP-ի թարմացված դասակարգման աղյուսակում բարելավել է դիրքը երեք տեղով ու 2240 միավորով այժմ աշխարհի 19-րդ ռակետն է։ Տղամարդկանց մենախաղի առաջատարը շարունակում է մնալ Յանիկ Սիները (Իտալիա, 10430), երկրորդը Կառլոս Ալկարասն (Իսպանիա, 9300) է, երրորդը` Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, 6500)։ Չորրորդ տեղ է բարձրացել Ջեյք Դրեյփերը (Մեծ Բրիտանիա, 4650)։ Հնգյակը եզրափակում […] ...

Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

14:00 23.06.2025

Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Հունիսի 15-ին՝ ժամը 21․00-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի ձախ կողմի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել 22-ամյա մի երիտասարդ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ ժամը 20․00-ի սահմաններում մայրաքաղաքի 20 և 27 տարեկան երկու երիտասարդ կենցաղային հարցերի […] ...

BACK_TO_TOP