Շիրակի մարզի 50 բնակավայրերում աղբից ու տիղմից մաքրվելու է շուրջ 28 հազար մետր սելավատար  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Շիրակի մարզի 50 բնակավայրերում աղբից ու տիղմից մաքրվելու է շուրջ 28 հազար մետր սելավատար 

19:58 05.04.2022

Շիրակի մարզում այս տարվա մարտ ամիսը տեղումնառատ էր, գարնան առաջին ամիսը ձյան առատությամբ գերազանցեց ձմռանը։ Գարնանային եղանակին բնորոշ ջերմաստիճանային տատանումներն էլ ոչ միայն առողջության համար են վտանգավոր, այլ նաև բնության։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ, հնարավոր հեղեղումների վտանգն է մեծանում։ Շիրակի մարզի փրկարարական վարչության մոնիթորինգի տվյալներով՝ այս պահին թեև մարզում այդպիսի վտանգ չկա, բայց նկատելի է, որ Արագած լեռան ձյան հաստ ծածկույթը եղանակների տաքանալու հետ կարող է արագ հալվել, որը վտանգավոր է հիմնականում Արթիկի տարածաշրջանի բնակավայրերի համար։

«Էսօրվա դրությամբ Ամասիայում՝ 24 սմ, Աշոցքում 8 սմ ձյան բարձրություն ունենք։ Արթիկում, Անիում և Գյումրիում ձյուն չկա, բայց Արթիկի թևում Արագածի վրա մենք ունենք մոտ 2 մետր ձյուն, այսինքն՝ խնդիր կարող է լինել Արագածի 3 հազար մետր բարձրության վրա գտնվող ձյան շերտի հետ։ Եթե մենք ունենանք ջերմաստիճանի կտրուկ բարձրացում, էդ դեպքում հնարավոր է՝ հեղեղումներ լինեն, բայց կանխատեսումները առաջիկա մեկ շաբաթվա կտրվածքով ցույց են տալիս, որ մինչև շաբաթվա վերջ ունենք ջերմաստիճանի իջեցում, սպասվում են տեղումներ, եթե անձրևի տեսքով է լինելու, էդ դեպքում հնարավոր է՝ խնդիրներ լինեն»,- նշում է Շիրակի մարզի փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի պետ Լևոն Հովսեփյանը։

Համայնքները հեղեղումների կանխարգելման միջոցառումների պատրաստ լինելու փորձ ունեն, ֆինանսական միջոցները թեև միշտ բավարար չեն լիարժեք աշխատանքները կազմակերպելու համար։ Մարզպետարանը ու մարզի փրկարարական վարչություն համայնքները նախատեսված միջոցառումների պլան են ներկայացրել գյուղերով անցնող սելավատարների մաքրման վերաբերյալ։ Հնարավոր հեղեղումների դեպքում ջրածածկ լինելու վտանգում են հայտնվում սելավատարներին հարակից դաշտերը, տներն ու տնամերձները։ Համայնքները խոշորացել են, տեղական բյուջեները ևս, արդյունքում հնարավորություններ ունեն ավելի շատ գործ անելու։

Ախուրյան խոշորացված համայնքում ձևավորվել է «Մարմաշենի տեխնիկաների սպասարկման կենտրոն»։ Այս տարի այս ծառայությունն է իրականացնելու 20 բնակավայրերի սպասարկումը։ Անհրաժեշտ 11 միավոր տեխնիկան արդեն ձեռք են բերել։ Սելավատարների մաքրման աշխատանքներն Ախուրյանում ևս շուտ են սկսում։ Տարածաշրջանի բոլոր գյուղերում սելավատարները հիմնովին մաքրելու անհրաժեշտություն կա։ Մայիսյանի կենտրոնական հեղեղատարն անցնում է բնակելի տների կողքով։ Գարնանային վարարումներից առաջ այս տեղամասում կուտակված տիղմն ու աղբը հեռացնելն առաջնահերթ է, որպեսզի ջրի հոսքն ավելանալուն պես գետահունը կարողանա պահել մեծ ծավալի ջուր՝ չվնասելով մոտակա տներն ու բանջարանոցները։

«Հիմա շատ արագ տեմպով պետք է մաքրվեն հեղեղատարները, որովհետև հետո կարող է գարնանային հեղեղումներ լինեն, ու մենք ուշացած չլինենք։ Անհրաժեշտ է գետերի հուների մաքրում, կենցաղային աղբի հեռացում, սելավատարների տարողունակության բարձրացում»,- նշում է Ախուրյանի համայնքապետարանի աշխատակից Հակոբ Հունանյանը։

Հողե հունով սելավատարներում, բացի կուտակված տիղմից ու ավազից, խցանումների առաջացման մեղավորություն ունեն համայնքների բնակիչները, կենցաղային ու շինարարական աղբի թափոնները կուտակում են հենց այդ տարածքներում։ Սա մշտական չկարգավորվող կամ չկանխարգելվող խնդիր է մնում։

«Մարդկային գործոնն է շատ, համատարած աղբը նետում են ուր պատահի, ձորերը դարձրել են աղբավայրեր, ոչ ոք չի կարող գիշեր-ցերեկ կանգնել, ձեռքերը բռնել։ Աղբամանը կողքը դրած՝ աղբը լցնում են սելավատարի մեջ, որը հետո հեղեղումների պատճառ կդառնա, կամ էն աղբը, որը կարող է հողի վրա փտել ու հումուս դառնալ, բերում, լցնում են էստեղ, պետք է բնակիչները ևս հոգ տանեն սելավատարները մաքուր պահելու գործում»,- նշում է Ախուրյանի համայնքապետարանի աշխատակից Հակոբ Հունանյանը։

Հեղեղումների  կանխարգելման, հնարավոր հետևանքների նվազեցման ուղղությամբ մարզի 6 համայնքների 50 բնակավայրերում նախատեսվում է մաքրել շուրջ 28 հազար մետր երկարության սելավատարներ։ Մի քանի հատվածներում աշխատանքներն արդեն սկսվել են։ Մարտ ամսին նորմայից ավելի ձյան տեղումներից այս տարի հավանաբար կշահեն մարզի ջրամբարները։ Թեև կանխատեսումներ են և նախնական են, անցած տարվա համեմատ՝ ջրամբարներում ավելի շատ ջուր է կուտակվելու: Ջրօգտագործողներն էլ հավաստիացնում են, որ անցած տարվա ոռոգման ջրի խիստ պակասի խնդիրը չի կրկնվի։ Արփիի և Ախուրյանի ջրամբարները կլցվեն 70-80 տոկոսով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

20:46 03.08.2025

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

Օգոստոսի 3-ին Արեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության դասի M բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից։ «Օգոստոսի 3-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 16:57-ին, 4168 (N04E23) արեգակնային բծերի խմբում ռենտգենյան տիրույթում գրանցվել է 11 րոպե տևողությամբ M2.9 բռնկում», – հայտնել են ինստիտուտից: Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից՝ A, B, C, M […] ...

Սևանա լճի տարբեր հատվածներում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց

20:18 03.08.2025

Սևանա լճի տարբեր հատվածներում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց

Անցած շաբաթ Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության ««Սևան» ազգային պարկ» տեղամասի աշխատակիցները Սևանա լճի տարբեր հատվածներում իրականացրել են ստուգիչ միջոցառումներ, ինչի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց։ Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, որսի միջոցներն առգրավվել են, միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։ ...

Կամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխը

19:50 03.08.2025

Կամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխը

Կամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը: «Կրաշենիննիկով հրաբուխը մինչև 6 կմ բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել՝ ավելի քան երեք անգամ բարձր, քան ինքնին հրաբուխն է, նրա բարձրությունը 1856 մետր է։ Վերջին անգամ այն ժայթքել է մոտավորապես 1550 թվականի […] ...

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Լադա»-ն

19:25 03.08.2025

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Լադա»-ն

Այսօր՝ օգոստոսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Տափերական գյուղի գլխավոր փողոցում՝ բենզալցակայանի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչներ 32-ամյա Գոռ Մ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 26-ամյա Կարապետ Գ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Լադա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, ապա […] ...

Եգիպտոսը երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակիչների համար

19:00 03.08.2025

Եգիպտոսը երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակիչների համար

Եգիպտոսի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա պարենային օգնություն են նետել Գազայի հատվածի բնակիչների համար, ասվում է Եգիպտոսի զինված ուժերի հայտարարության մեջ։ «Վերջին օրերին Եգիպտոսի Արաբական Հանրապետությունից թռիչք է կատարել ինը ռազմական տրանսպորտային ինքնաթիռ՝ Գազայի հատվածի դժվարամատչելի շրջաններ տասնյակ տոննա պարենային օգնություն նետելու համար», – ասվում է հայտարարության մեջ։ Իսրայելի կառավարությունը հուլիսի 26-ին […] ...

Եվրահանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի վերաբերյալ համաձայնագիրը

18:30 03.08.2025

Եվրահանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի վերաբերյալ համաձայնագիրը

Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի նախագիծը, հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ «Եվրոպական հանձնաժողովը դրական է գնահատել Սլովակիայի և Միացյալ Նահանգների կառավարությունների միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի բովանդակությունը։ Ատոմային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրամիության անդամ չհանդիսացող երկրի հետ նման միջպետական համաձայնագրերը, ԵՄ ներքին […] ...

BACK_TO_TOP