12:16 07.04.2022
Ապրիլի 7-ը նշվում է Առողջության համաշխարհային օր, որի շրջանակում առողջապահության նախարարությունը, Միավորված ազգերի կազմակերպությունն (ՄԱԿ) ու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ են անում միավորել ջանքերն առողջ մոլորակ ունենալու և պաշտպանելու համար:
✅ Յուրաքանչյուր տարի ավելի քան 13 միլիոն մահ` ողջ աշխարհում, այդ թվում՝ 1,4 միլիոնը՝ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում առաջանում է շրջակա միջավայրի այնպիսի գործոնների հետևանքով, որոնք հնարավոր է կանխարգելել:
Միայն օդի աղտոտվածության պատճառով ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում ամեն րոպե մեկ մարդ է մահանում։ Մարդկային ազդեցության հետևանքով կլիմայի փոփոխության աննախադեպ արագության և մարդու առողջության վրա կործանարար ազդեցության պայմաններում հաճախ ամենաշատը տուժում են ամենախոցելիները:
Վտանգավոր թափոնները, աղտոտված ջուրը, անբավարար սանիտարական պայմանները, ծխախոտը և արդյունաբերության վատ կառավարումը այն խնդիրներից մի քանիսն են միայն, որոնք սպառնալիք են ոչ միայն մարդկանց առողջության, այլև մեր օդի, ջրի և շրջակա էկոհամակարգերի համար: Մարդկանց, կենդանիներին և բույսերին տրվող հակաբիոտիկները և այլ հակամանրէային դեղերը մնում են շրջակա միջավայրում և մեր խմելու ջրում՝ ստեղծելով հակամանրէային դեղերի նկատմամբ դիմակայուն սուպերբակտերիաներ և դեղամիջոցների նկատմամբ դիմակայուն այլ օրգանիզմներ:
«Մեկ առողջություն» մոտեցումն այսօր առավել քան երբևէ արդիական է` հաշվի առնելով օրեցօր մոլորակին սպառնացող համաճարակներն ու տարաբնույթ հիվանդությունները: Վերջին տարիներին կյանքը ցույց է տվել, որ առողջապահական համակարգերը պետք է լինեն առավել ուժեղ, առավել հզոր ու մարտունակ` դիմակայելու երկրագնդի գլոբալ փոփոխություններով պայմանավորված մարտահրավերներին: Այս համընդհանուր ու համամարդկային խնդիրների լուծման գործում առողջապահության նախարարությունը համահունչ է գործընկերային քաղաքականությանը, որը միտված է «Պաշտպանելով մոլորակը՝ պաշտպանենք մեր առողջությունը» շղթայի ապահովմանը: Սա առիթ է ևս մեկ անգամ անդրադառնալու և գնահատելու մեր բժիշկներին ու բուժքույրերին, որոնք ամեն օր պայքարում են մեր բնակչության առողջության պահպանման համար` հաճախ իրենց սեփական առողջության հաշվին»,- նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն իր գործընկերների հետ միասին շարունակում է աջակցել Հայաստանին՝ ավելի կայուն և առողջ միջավայր ունենալու, առողջապահական խնդիրների վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացման և մարդկանց, հատկապես բնակչության առավել խոցելի և անտեսված խմբերի համար, որակյալ բժշկական ծառայություններ մատուցելու հարցում: Մարդկանց և մոլորակի առողջությունը պահպանելու համար մեր հավաքական պարտականությունն է հրատապ քայլեր ձեռնարկել՝ ձևավորելով հասարակություններ, որոնք առաջնահերթություն են տալիս բոլոր քաղաքացիների ներառական և հավասար բարեկեցությանը»,- նշել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիլա Փիթրս Յահիան:
Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ դոկտոր Ժիհան Թաուիլան իր հերթին ընդգծել է, որ. «Առողջ միջավայրը Հայաստանում և ցանկացած այլ երկրում կայունության և զարգացման հիմքն է։ Այս տարվա Առողջության համաշխարհային օրվա թեման հիշեցնում է, որ շրջակա միջավայրի և առողջապահական խնդիրները պահանջում են արդյունավետ արձագանք՝ ամբողջ կառավարության և ամբողջ հասարակության կողմից»:
Առողջապահության նախարարությունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը կնշեն Առողջության համաշխարհային օրը մեկամսյա արշավով, որը կներառի առցանց միջոցառումներ՝ լուսանկարչական մրցույթ, ցուցահանդես և սոցիալական մեդիայի միջոցով իրականացվող միջոցառումներ։ Համատեղ արշավը կոչ է անում բոլոր քաղաքացիներին դառնալ լուծման մի մաս՝ միանալով հանուն մեր մոլորակի, հանուն մեր առողջության:
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը14:25 23.06.2025
Իրանը պնդում է, որ իրավունք ունի պատասխան տալ ԱՄՆ-ի հարվածներինՄիացյալ Նահանգների ագրեսիան «արձակել է Իրանի ձեռքերը», այսուհետ Թեհրանն իրավունք ունի պատասխան միջոցներ ձեռնարկել ամերիկյան շահերի և ամերիկյան ռազմական օբյեկտների դեմ: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Աբդուլռահիմ Մուսավին: «Հանցագործ Ամերիկան արձակել է Իրանի զինված ուժերում իսլամի զինվորների ձեռքերը՝ ամերիկյան շահերի և բանակի դեմ գործելու համար», – նրա հայտարարության […] ...
14:17 23.06.2025
Կայա Կալասը ԵՄ արտաքին գործերի նախարարներին կառաջարկի պատժամիջոցներ կիրառել Վրաստանի որոշ քաղաքական գործիչների նկատմամբԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը խոստացել է երկուշաբթի օրը ԵՄ արտաքին գործերի նախարարներին առաջարկել պատժամիջոցներ կիրառել մարդու իրավունքների խախտումների մեջ ենթադրաբար ներգրավված վրացի քաղաքական գործիչների նկատմամբ։ «Մենք այսօր կքննարկենք Վրաստանի հարցը ։ Իհարկե, այնտեղ իրավիճակը մտահոգիչ է… Ես կրկին կառաջարկեմ պատժամիջոցներ կիրառել բռնության և մարդու իրավունքների խախտումների մեջ ներգրավված անձանց նկատմամբ, քանի որ Վրաստանը […] ...
14:09 23.06.2025
Խաչանովը բարելավել է դիրքըՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը ATP-ի թարմացված դասակարգման աղյուսակում բարելավել է դիրքը երեք տեղով ու 2240 միավորով այժմ աշխարհի 19-րդ ռակետն է։ Տղամարդկանց մենախաղի առաջատարը շարունակում է մնալ Յանիկ Սիները (Իտալիա, 10430), երկրորդը Կառլոս Ալկարասն (Իսպանիա, 9300) է, երրորդը` Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, 6500)։ Չորրորդ տեղ է բարձրացել Ջեյք Դրեյփերը (Մեծ Բրիտանիա, 4650)։ Հնգյակը եզրափակում […] ...
14:00 23.06.2025
Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբՀունիսի 15-ին՝ ժամը 21․00-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի ձախ կողմի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել 22-ամյա մի երիտասարդ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ ժամը 20․00-ի սահմաններում մայրաքաղաքի 20 և 27 տարեկան երկու երիտասարդ կենցաղային հարցերի […] ...
13:53 23.06.2025
Կալաս. Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումը մեծ սպառնալիք կլինիՀորմուզի նեղուցի փակումը Իրանի կողմից հսկայական սպառնալիք կլինի, ուստի ԵՄ արտաքին գործերի նախարարները կքննարկեն հակամարտության դիվանագիտական լուծման հնարավորությունը: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասը ԵՄ արտաքին գործերի նախարարների՝ հանդիպմանը ժամանելուց հետո: «ԵՄ արտաքին գործերի նախարարները կենտրոնացած են դիվանագիտական լուծման վրա։ Նրանք հատկապես մտահոգված են լարվածության սրման սպառնալիքով, որի հետևանքները կարող են […] ...
13:45 23.06.2025
Արաչին ընդգծել է Իրանի դեմ սանձազերծված ագրեսիայի նկատմամբ միջազգային հանրության «անգործությունը»Իրանի դեմ սանձազերծված ագրեսիայի նկատմամբ միջազգային հանրության անգործությունը հետևանքներ կունենա բոլորի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ: «Այս ագրեսիայի նկատմամբ միջազգային հանրության լռությունն ու անգործությունը լայնածավալ հետևանքներ կունենան բոլոր պետությունների համար», – նրա խոսքերն է մեջբերում Արաղչիի մամուլի ծառայությունը։ Իրանի արտաքին գործերի […] ...