18:38 07.04.2022
Գյումրիի «Անի» թաղամասում վերսկսվել է գերմանական KFW բանկի միջոցներով ջրամատակարարման ցանցի նորացման ծրագրի երրորդ փուլը։ Նախորդ տարվանից մեկնարկած աշխատանքների արդյունքում արդեն փոխվել է թաղամասի ջրագծերի գլխավոր խողովակների 80 տոկոսը։ Այս տարի նախատեսվում է նորացնել ևս մի քանի տեղամասերի ջրագծերը, զուգահեռ կատարելու են տնային միացումները։ Ջրագծերի անցկացման աշխատանքներ են տարվում նաև Երկաթգծի բանավանում և Կոմիտաս փողոցում։ Ընդհանուր առմամբ, ծրագրի երրորդ փուլով Շիրակի մարզում նախատեսված է շուրջ 11 մլն եվրո արժողության ենթակառուցվածքների նորացում:
Ջրաշինարարը՝ «Դորոժնիկ» ընկերությունը, վերսկսել է նախորդ տարվանից անավարտ թողած ջրամատակարարման ցանցի նորացման ծրագրի շինաշխատանքները։ Ամբողջ թաղամասի ջրամատակարարման համակարգի նորացման ուշացած ծրագրի երրորդ փուլով ջրագծերի տնային միացումներին են հասել։ Շինարարը պարտավորվել է նոր ջրագիծը հասցնել մինչև դիտահոր, իսկ դրանցից կա ամեն շենքի յուրաքանչյուր մուտքի մոտ։
«Այստեղ շենքերի խողովակները 50 մմ տրամաչափի են, դրա համար մենք հիմա նոր՝ 1000 մմ տրամագծով դիտահորեր ենք կառուցում, հինն ենք օգտագործում, կամ եթե շատ է վնասված, նորն ենք տեղադրում, փականային հանգույցը տեղադրելուց հետո խողովակները բաժանում ենք բնակիչներին»,- նշում է Գյումրիի ենթակառուցվածքների վերականգնման ծրագրի ղեկավար Սուրեն Մամաջանյանը։
Ընդհանուր առմամբ փոխվելու է մոտ 20 կմ երկարության ջրագիծ, և 5 կմ չափով էլ շենքերի ներքին ցանցին միացումներ են արվելու։ Քաղաքի մյուս հատվածների, հին բնակֆոնդի հետ համեմատ՝ Անի թաղամասի 30 տարվա ջրագծերը եղել են մաշված, ինչի պատճառով ջրային կորուստները մոտ 70% են կազմում։ Նոր խողովակներն անցկացվել են հին ցանցին զուգահեռ, բայց նոր փորված խրամուղիներում։ Բնակչի ջրամատակարարումը դեռ հին ցանցով է և աշխատանքների ընթացքում չի դադարեցվել։
«Հին ջրագծերը չենք կարող անջատել, քանի որ նոր ցանցը ավարտված չի, հենց որ ավարտենք, փորձարկումից հետո արդեն բնակիչներին կսպասարկենք նորով ու հին ջրագծերը կանջատենք»,- նշում է Սուրեն Մամաջանյանը։
Եթե եղանակը թույլ տա, աշխատանքները կավարտվեն 2 ամսից։ Դեռ նախորդ տարվանից մեկնարկած ջրամատակարարման ցանցի նորացման աշխատանքներն ժամկետների խախտումով են ընթանում։ Ծրագրի պատասխանատուն պատճառներն է թվարկում, որոնք կապում է համավարակային սահմանափակումների, հետպատերազմական վիճակի, բացի երկուսից, նաև շինանյութի ներկրման դժվարությունների հետ։ Իսկ մասնակի ու տեխնիկական խնդիրներ էլ տեղում են առաջ գալիս։
«Տեղանքի ոչ բարվոք վիճակում գտնվող կոմունիկացիաները ամբողջությամբ փտած են, խրամուղիները բացելուց հետո անմիջապես երևում են, որ գոյություն ունեցող խողովակները փտած են, ու ամբողջ ջուրը լցվում է խրամուղիների մեջ, էդ ընթացքում վերանորոգում ենք, ինչը դանդաղեցնում է մեր աշխատանքները»,- ասում է ջրաշինարարը։
Բացի խմելու ջրագծերի տնային միացումներից, թաղամասում կնորացվի նաև կոյուղատար համակարգի մոտ 100 մետրանոց հատված, այն գտնվում է բարդ տեղանքում ու շինարարի համար կարող է դժվարություններ առաջացնել։
Ջրամատակարարման ծրագրի ամբողջական ավարտից է կախված Անի թաղամասի փողոցների հիմնանորոգման մեկնարկը, որը մոտ 7 տարի է՝ ուշանում է, այն ընդգրկված է ՎԶԵԲ-ի փողացաշինական ծրագրում։ Հիմա ընդամենը ջրաշինարարը փորած հատվածներում հետլիցք է կատարում ու խճապատում, որը ժամանակավոր լուծում է և ոչ այնքան հարմար թաղամասի բնակիչների համար։
20:46 03.08.2025
Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցելՕգոստոսի 3-ին Արեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության դասի M բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից։ «Օգոստոսի 3-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 16:57-ին, 4168 (N04E23) արեգակնային բծերի խմբում ռենտգենյան տիրույթում գրանցվել է 11 րոպե տևողությամբ M2.9 բռնկում», – հայտնել են ինստիտուտից: Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից՝ A, B, C, M […] ...
20:18 03.08.2025
Սևանա լճի տարբեր հատվածներում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանցԱնցած շաբաթ Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության ««Սևան» ազգային պարկ» տեղամասի աշխատակիցները Սևանա լճի տարբեր հատվածներում իրականացրել են ստուգիչ միջոցառումներ, ինչի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց։ Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, որսի միջոցներն առգրավվել են, միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։ ...
19:50 03.08.2025
Կամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխըԿամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը: «Կրաշենիննիկով հրաբուխը մինչև 6 կմ բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել՝ ավելի քան երեք անգամ բարձր, քան ինքնին հրաբուխն է, նրա բարձրությունը 1856 մետր է։ Վերջին անգամ այն ժայթքել է մոտավորապես 1550 թվականի […] ...
19:25 03.08.2025
Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Լադա»-նԱյսօր՝ օգոստոսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Տափերական գյուղի գլխավոր փողոցում՝ բենզալցակայանի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչներ 32-ամյա Գոռ Մ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 26-ամյա Կարապետ Գ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Լադա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, ապա […] ...
19:00 03.08.2025
Եգիպտոսը երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակիչների համարԵգիպտոսի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա պարենային օգնություն են նետել Գազայի հատվածի բնակիչների համար, ասվում է Եգիպտոսի զինված ուժերի հայտարարության մեջ։ «Վերջին օրերին Եգիպտոսի Արաբական Հանրապետությունից թռիչք է կատարել ինը ռազմական տրանսպորտային ինքնաթիռ՝ Գազայի հատվածի դժվարամատչելի շրջաններ տասնյակ տոննա պարենային օգնություն նետելու համար», – ասվում է հայտարարության մեջ։ Իսրայելի կառավարությունը հուլիսի 26-ին […] ...
18:30 03.08.2025
Եվրահանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի վերաբերյալ համաձայնագիրըԵվրոպական հանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի նախագիծը, հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ «Եվրոպական հանձնաժողովը դրական է գնահատել Սլովակիայի և Միացյալ Նահանգների կառավարությունների միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի բովանդակությունը։ Ատոմային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրամիության անդամ չհանդիսացող երկրի հետ նման միջպետական համաձայնագրերը, ԵՄ ներքին […] ...