10:14 30.07.2018
Հուլիսի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա.» կրթական կենտրոնում ընդունել է Արգենտինայի հայոց թեմի «Ս. Գրիգոր Լուսավորիչ» կրթարանի, «Դերձակյան» և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության «Մարի Մանուկյան» վարժարանների աշակերտներին ու նրանց ծնողներին, որոնք Հայաստան են ժամանել 2018 թվականը Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Երիտասարդության տարի հռչակվելու կապակցությամբ:
Ինչպես տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը, արգենտինահայերին ուղեկցում էր Բուենոս Այրեսի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյանը:
Նորին Սրբությունը, գոհունակությամբ հիշելով իր հովվապետական այցերը Արգենտինա, հաստատել է, որ հայկական տարբեր համայնքներ այցելելիս ականատեսն է դարձել արգենտինահայերի զորավոր հավատքի, հայ կյանքի կերտմանն ու հայի ինքնության պահպանման գործում իրենց ներդրումը բերելու հայորդիների ազնիվ ձգտման:
Կաթողիկոսը հորդորել է երիտասարդներին իրենց նախնյաց օրինակով լինել ազգասեր և եկեղեցանվեր, մշտապես զորացնել համայնքային կյանքը, իրենց զորավոր հավատքով հաղթահարել ժամանակակից մարտահրավերները և պահպանել ազգային շունչն ու ոգին:
11:53 08.06.2025
Դվալիշվիլին պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսըԽառը մարտարվեստի (MMA) վրացի մարտիկ Մերաբ Դվալիշվիլին հաղթեց ամերիկացի Շոն Օ’Մալլիին և պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսը։ UFC 316 մրցաշարը տեղի ունեցավ ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Նյուարկ քաղաքում։ Այս մասին հայտնել է TASS-ը: Մարտն ավարտվեց երրորդ ռաունդում։ Դվալիշվիլին չեմպիոնի տիտղոսը նվաճեց 2024 թվականի սեպտեմբերին՝ միաձայն որոշմամբ հաղթելով Օ’Մալիին։ 2025 թվականի հունվարին վրացի մարտիկը պաշտպանեց իր […] ...
11:39 08.06.2025
Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցերՀունիսի 7-ին ԱՄՆ քաղաքական գործիչ Վիվեկ Ռամասվամին ԱՄՆ Օհայո նահանգի Կոլումբոս քաղաքում հյուրընկալել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հետագա խորացման վերաբերյալ հարցեր, ինչպես նաև անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում հայ համայնքի դերին։ ...
11:24 08.06.2025
Վթարային ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 8-ին՝ 10:30-16:00-ն, կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արգիշտի 11/14-11/8 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
11:13 08.06.2025
Կանադացի լողորդը համաշխարհային ռեկորդ սահմանեց 400 մետր ազատ ոճի լողումԿանադացի Սամեր Մաքինտոշը սահմանեց նոր համաշխարհային ռեկորդ 400 մետր ազատ ոճի լողում։ Այս մասին հայտնել է TASS -ը: Կանադայում կայացած մրցույթում 18-ամյա մարզիկը տարածությունը հաղթահարեց 3 րոպե 54.18 վայրկյանում։ Նախորդ համաշխարհային ռեկորդը պատկանում էր Ավստրալիայից օլիմպիական քառակի չեմպիոն Արիարնա Տիտմուսին, որը 2023 թվականին Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում ցույց տվեց 3 րոպե 55.38 վայրկյան […] ...
10:56 08.06.2025
Bild. Մյունխենում կինը դանակով հարձակվել է անցորդների վրա30-ամյա կինը դանակով հարձակում է գործել Մյունխենում՝ Թերեզիենվիզեում, որտեղ սովորաբար տեղի է ունենում աշխարհի ամենամեծ գարեջրի փառատոնը՝ Օքթոբերֆեստը։ Այս մասին հայտնել է Bild թերթը։ Հրապարակման համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 20:00-ին։ Կինը դանակահարել է մի քանի անցորդների։ Ոստիկանությունը, ինչպես նշում է թերթը, կրակել է նրա վրա։ Միջադեպից հետո նա շտապ վիրահատվել է, սակայն, […] ...
10:40 08.06.2025
Հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարարՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «2025 թվականի հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ»։ ...