19:46 09.04.2022
Գյումրիի քաղաքային աղբավայրին ամենամոտ գտնվող Բուլվարային և Մուշ թաղամասերի բնակիչները դարձյալ ահազանգում են այրվող աղբից առաջացող ծխի և թաղամասում տարածվող գարշահոտության մասին։ 60-ականներից գործող աղբավայրը վաղուց է չի համապատասխանում նորմատիվային պահանջներին և ընդլայնվելով մոտեցել է հարակից բնակավայրերին։ Խնդիրը նորից ու մեկ տարի առաջ հայտնվել է կառավարության օրակարգում, դարձյալ քննարկվել է աղբավայրի տեղափոխման հարցը։
1960-ականներից քաղաքային աղբավայրը նախագծման ու շահագործման նորմերի շեղումներով է գործում, բայց այդ ժամանակ որևէ մեկին չի խանգարել, տարածքում կառուցապատումներ չեն եղել, բնակիչներ՝ ևս։ Հետագայում, քաղաքի ընդլայնման հետևանքով, այն մոտեցել է աղբադաշտին, իր հերթին էլ աղբավայրն է ընդլայնվել։
«Մենք կարծում ենք, որ քաղաքի տարածքում չէ, որ պետք է լինի նոր աղբավայրը, ուզում ենք, որպեսզի այն բավականաչափ հեռավորության վրա լինի»,- նշում է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։
Գյումրիի գլխավոր ճարտարապետը նկատի ունի նաև այն քննարկումներն ու անհամաձայնությունները, որոնք այս ընթացքում առաջ են եկել քաղաքային աղբավայրի համար նոր տարածք հատկացնելու հարցում։ Մի քանի բնակավայրերի անուններ էին շոշափվում։ Կառնուտի թե՞ Բենիամինի տարածքում հիմնել նոր աղբավայր․ այս հարցը երկար ժամանակ մնում էր օրակարգում։
2021 թվականին ևս խնդիրը ներկայացվել է կառավարությունում։ Քննարկումների արդյունքում եղել է որոշում, ըստ որի՝ նախատեսվում է Հայաստանում հիմնել 4 խոշոր՝ մարզային նշանակության աղբավայր, որից մեկը լինելու է Շիրակի մարզի Բենիամին համայնքի շրջակայքում։
«Տեղանքը ընտրվել է ոչ թե մեր կողմից, այլ հանրապետական հանձնաժողով է կազմվել՝ տարբեր մասնագետների ներառմամբ։ Միայն այդ տարածքը չէ, շատ տարածքներ են հետազոտվել՝ սկսած Կառնուտից մինչև Բենիամին։ Ինչու են կանգ առել Բենիամինի տարածքի վրա, որովհետև հաշվի է առնվել, որ ամենահարմար տարածքն է, որ բավարարում է բոլոր սանիտարական նորմերին, պաշտպանիչ շերտերը պահպանվում են ու որևէ բնակավայրի չի կարող անհանգստություն պատճառել»,-նշում էՀենրիկ Գասպարյանը։
Որոշումն իրագործելու համար ժամկետներ չեն նշվել, թեև հայտնի են ֆինանսավորման աղբյուրները։ Իսկ քաղաքային աղբավայրի տարածքը գրեթե հինգ անգամ ընդլայնվել է, որն էլ բնապահպանական լուրջ խնդիրներ է առաջ բերել։ Այժմ միակ լուծումը ժամանակ առ ժամանակ հարթեցումն է կամ հողածածկումը, որով նվազեցնում են աղբի ինքնայրումը։
20:46 03.08.2025
Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցելՕգոստոսի 3-ին Արեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության դասի M բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից։ «Օգոստոսի 3-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 16:57-ին, 4168 (N04E23) արեգակնային բծերի խմբում ռենտգենյան տիրույթում գրանցվել է 11 րոպե տևողությամբ M2.9 բռնկում», – հայտնել են ինստիտուտից: Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից՝ A, B, C, M […] ...
20:18 03.08.2025
Սևանա լճի տարբեր հատվածներում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանցԱնցած շաբաթ Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության ««Սևան» ազգային պարկ» տեղամասի աշխատակիցները Սևանա լճի տարբեր հատվածներում իրականացրել են ստուգիչ միջոցառումներ, ինչի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց։ Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, որսի միջոցներն առգրավվել են, միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։ ...
19:50 03.08.2025
Կամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխըԿամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը: «Կրաշենիննիկով հրաբուխը մինչև 6 կմ բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել՝ ավելի քան երեք անգամ բարձր, քան ինքնին հրաբուխն է, նրա բարձրությունը 1856 մետր է։ Վերջին անգամ այն ժայթքել է մոտավորապես 1550 թվականի […] ...
19:25 03.08.2025
Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Լադա»-նԱյսօր՝ օգոստոսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Տափերական գյուղի գլխավոր փողոցում՝ բենզալցակայանի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչներ 32-ամյա Գոռ Մ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 26-ամյա Կարապետ Գ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Լադա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, ապա […] ...
19:00 03.08.2025
Եգիպտոսը երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակիչների համարԵգիպտոսի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա պարենային օգնություն են նետել Գազայի հատվածի բնակիչների համար, ասվում է Եգիպտոսի զինված ուժերի հայտարարության մեջ։ «Վերջին օրերին Եգիպտոսի Արաբական Հանրապետությունից թռիչք է կատարել ինը ռազմական տրանսպորտային ինքնաթիռ՝ Գազայի հատվածի դժվարամատչելի շրջաններ տասնյակ տոննա պարենային օգնություն նետելու համար», – ասվում է հայտարարության մեջ։ Իսրայելի կառավարությունը հուլիսի 26-ին […] ...
18:30 03.08.2025
Եվրահանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի վերաբերյալ համաձայնագիրըԵվրոպական հանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի նախագիծը, հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ «Եվրոպական հանձնաժողովը դրական է գնահատել Սլովակիայի և Միացյալ Նահանգների կառավարությունների միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի բովանդակությունը։ Ատոմային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրամիության անդամ չհանդիսացող երկրի հետ նման միջպետական համաձայնագրերը, ԵՄ ներքին […] ...