Բուքմեյքերական հաշիվների լիցքավորումը հնարավոր է լինելու բացառապես բանկային հաշիվների միջոցով. Գևորգ Պապոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+23.09 oC

Բուքմեյքերական հաշիվների լիցքավորումը հնարավոր է լինելու բացառապես բանկային հաշիվների միջոցով. Գևորգ Պապոյան

15:52 11.04.2022

«Այսօր քաղաքացիներն իրենց բուքմեյքերական հաշիվները կարող են լիցքավորել երեք եղանակով՝ կանխիկ, բանկային հաշիվներից և էլեկտրոնային դրամապանակներից: Մեր նախագծով առաջարկվում է արգելել կանխիկով և էլեկտրոնային դրամապանակներից վճարումները»,- Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 11-ի նիստում հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով իր և Ծովինար Վարդանյանի հեղինակած «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխությունների նախագիծը:

Օրենսդրական փոփոխությունների նպատակն է խաղային բնագավառում ապահովել առավելագույն թափանցիկություն, պաշտպանել սոցիալապես անապահով խավերի շահերը և խաղամոլությամբ տարված մարդկանց համար խաղադրույք կատարելու լրացուցիչ խոչընդոտներ սահմանելը:

Հիմնական զեկուցող Գևորգ Պապոյանը նշել է, որ հասարակության մի զգալի զանգված, հիմնականում սոցիալական խնդիրներ ունեցողները, սկսել է օգտվել համացանցի միջոցով իրականացվող շահումով խաղերից:

Պաշտոնական վիճակագրությամբ՝ 2018թ. խաղացողների կողմից գնվել է 333 մլրդ դրամի միավոր խաղ, 2019թ. այդ գումարն ավելացել է ավելի քան 3.3 անգամ՝ հասնելով 1.115 մլրդ դրամի, իսկ 2020թ. միայն առաջին 10 ամիսներին այս թիվը հասել է 1.548 մլրդ դրամի: Ըստ որոշ գնահատականների՝ 2021թ. այս թիվը գերազանցել է 2 տրիլիոն դրամը:

2018-2020թթ. ավելացել է նաև խաղացողների թիվը գրեթե 2.5 անգամ՝ 18093-ից հասնելով 44082-ի: Կազմակերպիչների կողմից գեներացված գումարներն առնվազն հնգապատկվել են՝ կազմելով ՀՆԱ-ի շուրջ 32 տոկոսը:

Օրենսդրական փաթեթի հեղինակների առաջարկությամբ՝ շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի դեպքում շահումի փոխանցումը, տոտալիզատորների մասնակիցների հաշիվներին դրամական միջոցների մուտքագրումը և ելքագրումը, շահումների տրամադրումն իրականացվում են միայն անկանխիկ եղանակով:

Գևորգ Պապոյանի հավաստմամբ՝ արգելվում է տոտալիզատորի, շահումով խաղերի կազմակերպիչների և նմանատիպ այլ սուբյեկտների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրել և ելքագրել կանխիկ եղանակով, իսկ 6 ամիս հետո ուժի մեջ մտնող կարգավորմամբ՝ բուքմեյքերական հաշիվների լիցքավորումը հնարավոր է լինելու բացառապես բանկային հաշիվների միջոցով:

Անկանխիկ մուտքագրում է համարվում այն դեպքը, երբ փողը մուտքագրվում է վիճակախաղի կամ շահումով խաղի կազմակերպչի բանկային հաշվին: Նշվել է նաև, որ շահումը պետք է փոխանցվի այն հաշվին, որից կատարվել է գումարի մուտքագրումը՝ խաղալու նպատակով:

Մշտական հանձնաժողովի նախագահը նշել է, որ կարգավորումը բխում է պետության կողմից իրականացվող անկանխիկ դրամաշրջանառության զարգացման և խաղամոլության դեմ պայքարի քաղաքականություններից:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը նշել է, որ կառավարության եզրակացությունն օրենսդրական փաթեթի վերաբերյալ դրական է: Գործադիրը ներկայացրել էր բովանդակային և խմբագրական բնույթի առաջարկներ, որոնք քննարկման և քվեարկության արդյունքում ընդունվել են:

Մտքերի փոխանակությանը մասնակցած պատգամավորները հիմնականում շեշտադրել են խաղամոլության դեմ պայքարի անհրաժեշտությունը, ընդգծել օրենսդիր և գործադիր իշխանությունների նպատակային ջանքերն այդ ուղղությամբ: Նշվել է նաև, որ նախագծերի փաթեթը կանխարգելող գործիք է խաղամոլությամբ տառապողների նկատմամբ:

Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև նոր հարկման համակարգի ստեղծման ու ներդրման խնդիրներին: Առաջիկայում կսկսվեն այդ առնչությամբ քննարկումները:

Օրենսդրական փաթեթի լրամշակված տարբերակը դրվել է քվեարկության և ստացել դրական եզրակացություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 07.06.2025

SHANTNEWS

Փրկարարները Զորավար Անդրանիկ փողոցի մոտակայքում գտնվող ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մարմին

11:56 07.06.2025

Փրկարարները Զորավար Անդրանիկ փողոցի մոտակայքում գտնվող ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մարմին

Հունիսի 7-ին, ժամը 09:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 9 հասցեի մոտակայքում գտնվող ջրանցքում կնոջ դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Փրկարարները Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 5/9 հասցեի մոտակայքում գտնվող ջրանցքից դուրս […] ...

Al Jazeera. Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով 12 մարդ է զոհվել

11:50 07.06.2025

Al Jazeera. Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով 12 մարդ է զոհվել

Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, ևս 40-ը վիրավորվել։ Այս մասին հայտարարել է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։ Հաղորդվում է, որն հարվածը հասցվել է Խան Յունիս քաղաքի փախստականների ճամբարին: Իսրայելական բանակը վերսկսել է Գազայի հատվածում ռազմական գործողությունները մարտի 18-ին՝ դրանով իսկ խախտելով այս տարվա հունվարին հաստատված հրադադարը։   ...

ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում լարվածություն չկա. Վալենտինա Մատվիենկո

11:46 07.06.2025

ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում լարվածություն չկա. Վալենտինա Մատվիենկո

Երևանում կայացել է hայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովը, ինչն ըստ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վկայում է հայ-ռուսական հարաբերությունների խորացման նկատմամբ ունեցած հանձնառության մասին: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Հայ ըմբիշները հունիսի 9-15-ը կմասնակցեն Սկոպյեում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը

11:39 07.06.2025

Հայ ըմբիշները հունիսի 9-15-ը կմասնակցեն Սկոպյեում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը

Հունիսի 9-15-ը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում կկայանա Եվրոպայի պատանեկան առաջնությունը։ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ներկայացրել է մեր հավաքականների կազմերը. Հունահռոմեական ոճ 45 կգ Արարատ Ավետիսյան, 48 կգ Մարտին Մանջիկյան, 51 կգ Մարատ Աճեմյան, 55 կգ Վազգեն Մնացականյան, 60 կգ Հայկ Մանուկյան, 65 կգ Ջանես Նազարյան, 71 կգ Ռոման Ուսոյան, 80 կգ Վահե Հովեյան, 92 կգ Պետրոս […] ...

Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ 5.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

11:28 07.06.2025

Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ 5.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ գրանցվել է 5.4 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Հաղորդվում է, որ ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Պորտ Մորսբիից 441 կմ հյուսիս։ Օջախը գտնվել է 182 կմ խորության վրա։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ ...

BACK_TO_TOP