17:04 11.04.2022
Դանիան և Շվեդիան վերսկսել են Ռուսաստանի քաղաքացիների համար բոլոր տեսակի վիզաների մշակումն ու տրամադրումը, այդ թվում՝ տուրիստական։ Այս մասին հայտնում է միջազգային վիզաների օպերատոր VFS Global-ը։
«Մոսկվայում Դանիայի դեսպանատունը շարունակում է վիզաների դիմումների մշակումը սովորական ձևով: Դրանք կարող են ներկայացվել ցանկացած տեսակի վիզայի համար, սահմանափակումներ չկան»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Միևնույն ժամանակ, չեղյալ են հայտարարվում թագավորություն մուտք գործելիս ՊՇՌ թեստերի պարտադիր անցման և ինքնամեկուսացման ռեժիմին համապատասխանելու պահանջները։
Բացի դրանից՝ Դանիայի դեսպանատունը խորհուրդ է տվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին կանխիկ գումար տանել, որպեսզի խուսափեն անկանխիկ վճարումների հետ կապված դժվարություններից՝ կապված Visa-ի և MasterCard-ի կողմից արտասահմանում ռուսական բանկերի քարտերի սպասարկման կասեցման հետ:
2022 թվականի ապրիլի 1-ից Շվեդիան նույնպես հանել է երկիր այցելելու արգելքը և չեղարկել մուտքի պահին պատվաստումների և թեստերի վկայականներ ներկայացնելու պահանջը, հայտնում է VFS Global-ը։
Վիզայի՝ մեծ թվով ակնկալվող դիմումների ֆոնին Շվեդիայի դեսպանատունը խորհուրդ է տալիս փաստաթղթերը ներկայացնել սկանդինավյան երկիր ծրագրված մեկնելուց ոչ ուշ, քան 14 օր առաջ։
11:56 07.06.2025
Փրկարարները Զորավար Անդրանիկ փողոցի մոտակայքում գտնվող ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մարմինՀունիսի 7-ին, ժամը 09:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 9 հասցեի մոտակայքում գտնվող ջրանցքում կնոջ դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Փրկարարները Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 5/9 հասցեի մոտակայքում գտնվող ջրանցքից դուրս […] ...
11:50 07.06.2025
Al Jazeera. Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով 12 մարդ է զոհվելԳազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, ևս 40-ը վիրավորվել։ Այս մասին հայտարարել է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։ Հաղորդվում է, որն հարվածը հասցվել է Խան Յունիս քաղաքի փախստականների ճամբարին: Իսրայելական բանակը վերսկսել է Գազայի հատվածում ռազմական գործողությունները մարտի 18-ին՝ դրանով իսկ խախտելով այս տարվա հունվարին հաստատված հրադադարը։ ...
11:46 07.06.2025
ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում լարվածություն չկա. Վալենտինա ՄատվիենկոԵրևանում կայացել է hայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովը, ինչն ըստ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վկայում է հայ-ռուսական հարաբերությունների խորացման նկատմամբ ունեցած հանձնառության մասին: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
11:39 07.06.2025
Հայ ըմբիշները հունիսի 9-15-ը կմասնակցեն Սկոպյեում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանըՀունիսի 9-15-ը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում կկայանա Եվրոպայի պատանեկան առաջնությունը։ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ներկայացրել է մեր հավաքականների կազմերը. Հունահռոմեական ոճ 45 կգ Արարատ Ավետիսյան, 48 կգ Մարտին Մանջիկյան, 51 կգ Մարատ Աճեմյան, 55 կգ Վազգեն Մնացականյան, 60 կգ Հայկ Մանուկյան, 65 կգ Ջանես Նազարյան, 71 կգ Ռոման Ուսոյան, 80 կգ Վահե Հովեյան, 92 կգ Պետրոս […] ...
11:28 07.06.2025
Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ 5.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՊապուա Նոր Գվինեայի ափերի մոտ գրանցվել է 5.4 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Հաղորդվում է, որ ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Պորտ Մորսբիից 441 կմ հյուսիս։ Օջախը գտնվել է 182 կմ խորության վրա։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ ...