Հայկական կինոյի ժառանգության իրավունքները փոխանցվել են Հայկական ազգային կինոկենտրոնին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+17.09 oC

Հայկական կինոյի ժառանգության իրավունքները փոխանցվել են Հայկական ազգային կինոկենտրոնին

13:21 30.07.2018

ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Րաֆֆի Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է, որ կայացվել է հայկական կինոյի համար կարևոր մի փոփոխություն:

«2005 թ-ին հայաստանցի կինոգործիչների, ոլորտի ներկայացուցիչների թողտվության կամ գուցե դյուրահավատ լինելու պատճառով կայացվեց հայկական կինոյի պատմության ամենախայտառակ որոշումներից մեկը. «Հայֆիլմ» կինոստուդիա»-ի ամբողջ գույքային ունեցվածքը, այդ թվում՝ ֆիլմերի օգտագործման հեղինակային իրավունքներն անցան «Արմենիա Ստուդիոս» ընկերությանը: Մասնավոր այդ ընկերությունը 10 տարի շարունակ իր ոչ մասնագիտական նախասիրություններով հայ կինոյի ժառանգության հետ վարվեց այնպես, ինչպես ուզեց ու որքան կարողացավ:

2015 թ-ին պայմանագրի լուծարումից հետո ՀՀ կառավարության որոշումով հայկական կինոյի ժառանգությունը վերադարձվեց իրավատիրոջը՝ ՀՀ մշակույթի նախարարությանը: ՀՀ մշակույթի նախարարությունն էլ իր հերթին կայացրեց մեկ այլ տարօրինակ որոշում և հայկական կինոյի ժառանգության վերարտադրման, տարածման, վարձույթի, փոխատվության, թարգմանության, հրապարակային ցուցադրման, հանրության հաղորդման, հեռարձակման և վերահեռարձակման իրավունքները հանձնեց ՀՀ մշակույթի նախարարության վերահսկողությունից դուրս գտնվող՝ «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ին: Այդ կառույցն էլ անհասկանալի սառնասրտությամբ իրացրեց պայմանագրով իրեն տրված իրավունքները: Հայ կինոյի ժառանգությունը որբի գլուխ էր դարձել, որ ամեն ոք ուզածի պես ու իր ճաշակով խուզում էր:

Իսկ հիմա սպասված ուրախալի լուրի մասին՝ ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հրամանով «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի հետ պայմանագրի գործողությունը համարվել է ավարտված և Հայկական կինոյի ժառանգության իրավունքները փոխանցվել են «Հայֆիլմ» կինոստուդիայի իրավահաջորդ հանդիսացող Հայկական ազգային կինոկենտրոնին: Շնորհավո՜ր»,- գրել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:10 02.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

00:00 02.05.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:58 01.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:56 01.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված ​​չեն

23:51 01.05.2025

Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված ​​չեն

ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված ​​չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […] ...

Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներ

23:46 01.05.2025

Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներ

Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողները, իրենց ամենօրյա աշխատանքային պարտականությունների շրջանակում, իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման (մոնիթորինգի) գործառույթներ։ Այս աշխատանքը ներառում է Հայաստանի տարածքում հանդիպող բուսական և կենդանական աշխարհի, այդ թվում՝ կենսաբազմազանության բացառիկ և վտանգված տեսակների հայտնաբերումն ու փաստագրումը։ Մշտադիտարկման տվյալները ոչ միայն թույլ են տալիս արձանագրել բնապահպանական իրավախախտումներ, այլև նպաստում են […] ...

BACK_TO_TOP