17:25 13.04.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն համագործակցության հուշագիր են ստորագրել՝ 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի նախապատրաստությունը պատշաճ կազմակերպելու վերաբերյալ:
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:
Հուշագիրը ստորագրվել է՝ ղեկավարվելով բարձրակարգ մարզիկների պատրաստման, միջազգային մրցասպարեզներում ՀՀ հավաքական թիմերի և մարզիկների մասնակցության ապահովման, պետական ծրագրի միջոցով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային համակարգի կատարելագործման, օլիմպիական գաղափարների պահպանման և տարածման պետական քաղաքականության սկզբունքներով:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքերով՝ այս համագործակցության արդյունքում պետք է ամեն ինչ արվի, որ Հայաստանի հավաքականը Փարիզ-2024-ին մասնակցի ամենաբարձր մակարդակով.
«Ստացվել է այնպես, որ Տոկիոյի Օլիմպիական խաղերի հետաձգման պատճառով ընդամենը 3 տարվա օլիմպիական ցիկլ հայտարարվեց: Այսօր արդեն մենք 2 տարուց էլ քիչ ժամանակ ունենք ու պետք է աշխատենք ուժերի գերլարմամբ, որպեսզի հասնենք այն արդյունքին, ինչն ակնկալում ենք:
Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի պատշաճ կազմակերպվեն ուսումնամարզական հավաքները, լուծվեն մարզադահլիճների, գույքի, մարզիկների հանդերձանքի հարցերը, ապահովվի նրանց մասնակցությունը միջազգային պաշտոնական մրցումներին՝ Եվրոպայի և աշխարհի առաջնություններին: Ամեն ինչ պետք է անենք, որ հնարավորինս շատ վարկանիշ նվաճենք, ու Հայաստանի հավաքականը Փարիզ-2024-ին մասնակցի ամենաբարձր մակարդակով»:
ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն էլ ընդգծել է՝ կարևոր է այն, որ այս փաստաթղթով հստակ տարանջատվում են կողմերի պարտավորությունները.
«Ուզում եմ բոլորիս շնորհավորել այս հուշագրի ստորագրման առթիվ, քանի որ այս կերպ մենք փաստում ենք, որ ԿԳՄՍ նախարարությունն ու Օլիմպիական կոմիտեն համահունչ են մեր երկրում սպորտի զարգացման և օլիմպիական խաղերի նախապատրաստության գործընթացին: Ամենակարևորն էլ այն է, որ այս փաստաթղթով մենք հստակ տարանջատում ենք մեր գործողությունները, հստակ պարտավորություններ ենք վերցնում մեզ վրա: Բոլորիս նպատակը Փարիզ-2024-ում առավելագույն թվով մարզիկ-մարզուհիներ ունենալն ու առավելագույն թվով մեդալներ նվաճելն է»:
ՀԱՕԿ գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ սպորտը մեր երկրում համախմբման, միասնականության և համերաշխության խորհրդանիշ կդառնա. «Մենք միշտ կողմ ենք հանրային համերաշխության, և թող սպորտը մեր երկրում համախմբման, միասնականության և համերաշխության խորհրդանիշ լինի: Սա էլ հենց նշվում է օլիմպիական խարտիայի մեջ»:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Փարիզ-2024 Ամառային օլիմպիական խաղերի նախապատրաստման 2022-2024 թվականների փուլային ծրագրի կազմման և իրագործման հետ կապված ստանձնում է հետևյալ պարտականությունները՝
Ծաղկաձոր քաղաքի նախկին Գլխավոր մարզահամալիրի 3-րդ մասնաշենքը, լողավազանը և կից մարզադահլիճը 30 տարով անհատույց օգտագործման իրավունքով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին հանձնելու դեպքում, դրանք ամբողջությամբ հիմնանորոգել մեկ տարվա ընթացքում և դրա կառավարումը և շահագործումը իրականացնել Հայաստանի Հանրապետության և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հավասար մասնակցությամբ առևտրային կազմակերպության միջոցով։
Յուրաքանչյուր տարի՝ սկսած 2022 թվականից մինչև 2024 թվականը ներառյալ, հիմնանորոգել մեկից երկու մարզադպրոց, այդ թվում՝ սահմանամերձ։
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն էլ, հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից, պարտավորվում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից հիմնանորոգված մարզակառույցներն ապահովել անհրաժեշտ մասնագիտական մարզագույքով:
Հուշագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է մինչև Փարիզ-2024 Ամառային օլիմպիական խաղերի մեկնարկը:
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...