12:17 20.02.2018
Մյունխենում Հայաստանի նախագահի ելույթից հետո հարց եղավ՝ մի՞թե 2013 թվականին Մոսկվան ճնշում էր, որ Երևանը ստորագրի Մաքսային միության մասին համաձայնագիրը։ Եվ խոսք եղավ, որ հայկական կողմը միաժամանակ բանակցում էր և՛ Մաքսային միության, և՛ Ասոցացման պայմանագրի շուրջ։
«Պատկերացնենք, որ այն իրավիճակը, որ կար 2013 թվականին, ցավոք սրտի, մեզ պարտադրվում էր «կամ-կամ»-ը։ Իրոք դա այդպես էր։ Հայտարարություններով մենք տեսանք այդ «կամ-կամ»-ը Վրաստանի օրինակով, Ուկրաինայի օրինակով։ Սա արդեն հակասում է մեր արտաքին քաղաքականության հենքին։ Այդ պատճառով մենք փորձել ենք, որ դա չդառնա «կամ-կամ», այլ լինի «և-և»։ Հաջողվել է», – «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարին տված հարցազրույցում պարզաբանեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։
Փոխնախարարի խոսքով՝ այդ տեսակետից 2013 թվականին նահանջ եղավ, քանի որ և՛ Եվրոպան, և՛ Ռուսաստանը «և-և» քաղաքականությանը վերաբերվում էին խանդով։ Բայց ի վերջո, ստացվեց այնպես, որ և՛ Եվրոպական միությունը, և՛ Ռուսաստանը ընդունեցին, հաշտվեցին Հայաստանի քաղաքականության հետ։
«Եվ հիմա մենք ունենք մի կողմից անդամակցություն Եվրասիական տնտեսական միությանը, մյուս կողմից ունենք արդեն ստորագրված համաձայնագիր Եվրոպայի հետ, որը հնարավորություն է տալիս բավականաչափ խորացնել մեր համագործակցությունը Եվրամիության հետ», – նշեց փոխնախարարը։
Շավարշ Քոչարյանի հետ հարցազրույցի ամբողջական տեսագրությունը կարող եք դիտել ստորև։
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...
13:48 02.08.2025
Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխըԻնդոնեզիայում կրկին ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը: Նախորդ օրը տեղի է ունեցել առաջին ժայթքումը, գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը հասել է մինչև 10 կմ-ի: Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը՝ մոխրի սյան բարձրությունը հասցնելով 18 կմ-ի: Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Հրաբխի ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են […] ...