Ինչպես «ծնվեց» Արցախյան շարժումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Ինչպես «ծնվեց» Արցախյան շարժումը

13:42 20.02.2018

Երևանի թատերական հրապարակը, որ հետագայում «Ազատության» անունը պետք է ստանար, մարդկանց այսպիսի բազմությամբ լցված էր 1988-ին: Մարդկանց այստեղ էր բերել մեկ նպատակ` հասնել նրան, որ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ից դուրս բերվի ու միացվի Հայկական ԽՍՀ–ին: Նպատակն իրականացնելու համար 1987-ի վերջին ստորագրահավաք  սկսվեց, իսկ 1988թ.-ից հանրահավաքները, հացադուլներն ու գործադուլները Արցախում և Հայաստանում զանգվածային դարձան: 

1988 թվականի հունվարին ԼՂԻՄ-ում թռուցիկներ էին բաժանվում՝ հետևյալ գրությամբ.

«Եկել է ժամանակը, որպեսզի կոլխոզներում և սովխոզներում, մարզի ընդհանուր կուսակցական, արհմիութենական և կոմերիտական ժողովների ժամանակ բարձրացվի Ղարաբաղի` մայր հայերնիքին վերամիավորվելու հարցը: Հրապարակայնության և ժողովրդավարության ոգին պետք է խթան դառնա այս հարցի բաց և անկեղծ քննարկման համար: Այս հավաքների քաղվածքները, վավերացված համապատասխան կնիքներով, անհրաժեշտ է ուղարկել ԽՄԿԿ Կենտկոմ»:

1987 թ. դեկտեմբերի 1-ին, 75-80 հազար ստորագրությամբ հաստատված պահանջը արցախահայության պատվիրակությունն ուղարկեց ԽՄԿԿ Կենտրոնական Կոմիտե: Այնուհետև՝ 1988թ.-ի հունվարին գրող, հրապարակախոս Զորի Բալայանի աջակցությամբ և Իգոր Մուրադյանի ակտիվ մասնակցությամբ արցախահայության պատվիրակությունն անձամբ  մեկնեց Մոսկվա՝ դիմումներով ու մի շարք փաստաթղթերով զինված: Նրանք հանդիպումներ ունեցան ԽՄԿԿ Կենտկոմի անդամների հետ: 

Փետրվարի 20-ին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նիստում որոշում ընդունվեց «Դիմել Ադրբեջանական և Հայկական Գերագույն խորհուրդներին՝ նրանց միջնոդությամբ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ վերադարձնելու պահանջով»: Հենց նույն օրը Երևանում սկսվեց ցույց` ի աջակցություն արցախահայության: Ցույցերն արդեն անցկացվում էին նաև Մատենադարանին հարող տարածքում:

Հասարակական տարբեր շարժումների միավորումով ձևավորվեց Արցախյան շարժումը: «1988թ. փետրվարի 20-ի բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ հաստատվեց «Ղարաբաղյան հանրահավաքի կազմկոմիտեն»: Հաջորդ օրը կազմկոմիտեում ընդգրկվեցին բոլոր այն մարդիկ, ովքեր այդ օրը հարթակի վրա էին կանգնած:

«Հնչեցվում էին մեր անունները, և ժողովուրդը բացականչություններով քվեարկում էր՝ «կողմ»: Նույն օրը Ստեփանակերտում ընդունվեց Միացման որոշումը», – պատմում է  «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ալեքսան Հակոբյանը:

Փետրվարի 23-ին հրապարակվեց «Ղարաբաղյան շարժման հայաստանյան կոմիտեի», իսկ ավելի կարճ` «Ղարաբաղ կոմիտե»-ի 21 հոգուց բաղկացած կազմը:

1988 թ. սեպտեմբերին ստեղծվեց մի նոր զուգահեռ գաղտնի կոմիտե՝ «Ղարաբաղ» կոմիտե 2-ը: Անդամներն էին Երջանիկ Աբգարյանը, Դավիթ Շահնազարյանը, Ավետիք Իշխանյանը, Արշակ Սադոյանը, Ալբերտ Բաղդասարյանը, որոնց հաջորդ տարվա մարտին միացան նաև Վիտյա Այվազյանը, Սմբատ Հակոբյանը և Ստեփան Ղարագեբակյանը (Մարգարյան):

Սա հետևանք էր կոմիտեի անդամների մտավախության: Եվ ոչ իզուր: 1988-ի դեկտեմբերի 7-ին  Սպիտակյան երկրաշարժից հետո Հայաստան այցելած ԽՍՀՄ ղեկավար Միխայիլ Գորբաչովը  «Ղարաբաղ կոմիտե»-ի անդամների մասին խոսեց ամենևին էլ ոչ դրական տոնայնություններով, ինչին հաջորդեց նրանց ձերբակալությունը: Զուգահեռ ստեղծված 2-րդ կոմիտեն կարողացավ պահել և առաջ տանել համազգային շարժման առաջնորդների գաղափարներն ու հետամուտ լինել առաջնորդների ազատմանը:

«Ղարաբաղ կոմիտե-2»-ի անդամները հետագայում ընտրվեցին  ՀՀՇ վարչության անդամ: Կոմիտեի անդամները մշապես հավաքվում էին Վազգեն Մանուկյանի կամ Բաբկեն Արարքցյանի տանը:  Նրանց միջև, սակայն, պառակտություն ընկավ:

«Իգոր Մուրադյանը կարծում էր, որ համաժողովրդական շարժում չպետք է սկսվի, և որ պետք է Մոսկվայի հետ շարունակվեն բանակցությունները: Հենց այստեղից էլ եղան  առաջին հակասությունները Իգոր Մուրադյանի հետ, քանի որ  մտավախություն կար, որ Մոսկվան մեզ կրկին կխաբի, ինչպես արեց փետրվարին, երբ տեղի ունեցավ Սումգայիթյան ողբերգությունը», – պատմեց Ալեքսան Հակոբյանը:

Տեսակետների բախման արդյունքում, մայիսի 21-ի հանրահավաքին ընթերցվեց 11 հոգու անուն, որտեղ չկար Իգոր Մուրադյանի անունը: Հենց այդ կազմն էլ դարձավ ՀՀՇ-ի և Երրորդ հանրապետության առաջին իշխանության հիմքը:

 

Հ.Գ. Հետագա 30 տարիների ընթացքում «Ազատության» հրապարակն այսքան մարդաշատ այլևս չի եղել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դիլիջան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կա 5 տուժած

21:14 03.08.2025

Դիլիջան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կա 5 տուժած

Այսօր՝ օգոստոսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Լոռու մարզի վարչական տարածքում, բախվել են «Ford Transit» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել է երեքը՝ Դիլիջանի, երկուսը՝ Վանաձորի բժշկական կենտրոններ: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում […] ...

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

20:46 03.08.2025

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

Օգոստոսի 3-ին Արեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության դասի M բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից։ «Օգոստոսի 3-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 16:57-ին, 4168 (N04E23) արեգակնային բծերի խմբում ռենտգենյան տիրույթում գրանցվել է 11 րոպե տևողությամբ M2.9 բռնկում», – հայտնել են ինստիտուտից: Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից՝ A, B, C, M […] ...

Սևանա լճի տարբեր հատվածներում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց

20:18 03.08.2025

Սևանա լճի տարբեր հատվածներում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց

Անցած շաբաթ Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության ««Սևան» ազգային պարկ» տեղամասի աշխատակիցները Սևանա լճի տարբեր հատվածներում իրականացրել են ստուգիչ միջոցառումներ, ինչի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց։ Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, որսի միջոցներն առգրավվել են, միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։ ...

Կամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխը

19:50 03.08.2025

Կամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխը

Կամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը: «Կրաշենիննիկով հրաբուխը մինչև 6 կմ բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել՝ ավելի քան երեք անգամ բարձր, քան ինքնին հրաբուխն է, նրա բարձրությունը 1856 մետր է։ Վերջին անգամ այն ժայթքել է մոտավորապես 1550 թվականի […] ...

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Լադա»-ն

19:25 03.08.2025

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Լադա»-ն

Այսօր՝ օգոստոսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Տափերական գյուղի գլխավոր փողոցում՝ բենզալցակայանի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչներ 32-ամյա Գոռ Մ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 26-ամյա Կարապետ Գ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Լադա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, ապա […] ...

Եգիպտոսը երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակիչների համար

19:00 03.08.2025

Եգիպտոսը երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակիչների համար

Եգիպտոսի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա պարենային օգնություն են նետել Գազայի հատվածի բնակիչների համար, ասվում է Եգիպտոսի զինված ուժերի հայտարարության մեջ։ «Վերջին օրերին Եգիպտոսի Արաբական Հանրապետությունից թռիչք է կատարել ինը ռազմական տրանսպորտային ինքնաթիռ՝ Գազայի հատվածի դժվարամատչելի շրջաններ տասնյակ տոննա պարենային օգնություն նետելու համար», – ասվում է հայտարարության մեջ։ Իսրայելի կառավարությունը հուլիսի 26-ին […] ...

BACK_TO_TOP