Հաստատվել է բնակարանների և բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+24.09 oC

Հաստատվել է բնակարանների և բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագիրը

16:00 15.04.2022

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրը որոշում է ընդունել բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյան, ներկայացնելով որոշման նախագիծը, նշել է, որ ծրագրի նպատակը բնակարանային պայմանների և էներգաարդյունավետության բարելավումն է և քաղաքաշինական ներուժի իրացումը՝ բնակարանի/բնակելի տան էներգաարդյունավետ վերանորոգման համար ներգրավված վարկերի միջոցների տոկոսադրույքներն ամբողջապես կամ մասնակի սուբսիդավորելու միջոցով: Վիճակագրական տվյալների համաձայն, ՀՀ-ում առկա է շուրջ 870 հազար բնակելի միավոր, որի շուրջ 80 տոկոսը շահագործման է հանձնվել խորհրդային տարիներին, և այդ ֆոնդի զգալի մասում սեփականաշնորհման գործընթացից ի վեր վերանորոգման աշխատանքներ, նաև էներգաարդյունավետության միջոցառումներ չեն իրականացվել: Դրանով պայմանավորված՝ տնային տնտեսությունները չեն կարողանում բավարար չափով ջեռուցել իրենց բնակարանները և դրանց կեսից ավելին կարելի է համարել էներգետիկ աղքատ: Խնդրին զուգահեռ, 2020-2022թթ. Քովիդ-19 համավարակով, 44-օրյա պատերազմով, ռուս-ուկրաինական հակամարտությունից բխող սահմանափակումներով պայմանավորված՝ արձանագրվում է քաղաքաշինության ոլորտի աշխատուժի սահմանափակ արտահոսք, և անհրաժեշտ է մասնագետների համար ստեղծել աշխատանքի կանխատեսելի դաշտ:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է վարկի տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորման համար հիմք ընդունել հետևյալ ցուցանիշները. վարկի սահմանաչափը բազմաբնակարան շենքի բնակարանների համար՝ ոչ ավելի, քան 7 մլն դրամը, անհատական բնակելի տների համար՝ ոչ ավելի, քան 10 մլն դրամը: Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով՝ ոչ ավելի, քան 14 տոկոս տոկոսադրույքով, առավելագույնը 7 տարի ժամկետով: Որոշման ընդունումից հետո մինչև 2022թ. մայիսի 20-ը կմշակվի իրականացման կարգ, որով կսահմանվեն ծրագրի պայմանները, ընթացակարգերը, շահառուներին ներկայացվող պահանջները, մշտադիտարկմանը և հաշվետվողականությանը վերաբերող պահանջները: Ծրագիրը կմեկնարկի կառավարության կողմից դրա իրականացման կարգը հաստատելուց և ուժի մեջ մտնելուց հետո, աջակցության տրամադրումը կտարածվի այդ կարգն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2023թ. հուլիսի 1-ը տրամադրվելիք վարկերի վրա:

Վարչապետ Փաշինյանը հանգամանալից անդրադարձել է այս ծրագրի հիմքում դրված տրամաբանությանը՝ նշելով. «Հարգելի գործընկերներ, նախագծի անունը մի քիչ երկար է, բայց կարճ անուն ունենք նաև՝ այն կոչում ենք «Բնակարանների ռենովացիայի ծրագիր» և հույս ունենք, որ սա կդառնա ծավալուն տնտեսական ծրագիր: Ինչո՞ւ: Բոլորդ գիտեք, որ նաև Խորհրդային միության ժամանակներից, հատկապես մեր մարզերում շատ դեպքերում կառուցվել են բնակարաններ, որոնց հսկայական մասն ուղղակի չի օգտագործվում վերջին 30-40 տարում, կախված հանգամանքներից՝ չի օգտագործվել: Եվ չնայած մարդիկ, ընտանիքներ ապրել են այդ տարածքներում, բայց բնակարանների զգալի մասը, ըստ էության, լքված տարածքի կարգավիճակ է ունեցել: Երկրորդ խնդիրը, որ պետք է մեր աչքի առաջ ունենանք, հետևյալն է. այս ընթացքում հանրապետությունում կտրուկ մեծացել է վարձով բնակարանների պահանջարկը, և աճել են գները: Երրորդը՝ հայտնի հանգամանքների բերումով անորոշություններ են առաջացել արտագնա աշխատանքի մեկնող մեր քաղաքացիների գործերի առնչությամբ:

Մենք մտածել ենք գործարկել պետական ծրագիր, որի շրջանակում քաղաքացիներին առաջակում ենք սուբսիդավորվող վարկեր վերցնել և ռենովացիայի՝ վերակառուցման ենթարկել իրենց բնակարանները՝ պայմանով, որ այդ ծախսերի 20-30 տոկոսը կօգտագործվի բնակարանի էներգախնայողության համար: Սա էլ կարևոր կոմպոնենտն է: Որովհետև այդ ներդրման դիմաց մենք ակնկալում ենք, որ միջնաժամկետ և երկարաժամկետ առումով քաղաքացիները հոսանքի, գազի համար պակաս վարձավճարներ կվճարեն, և այս ներդրումն իրեն կարդարացնի: Ի՞նչ ենք ակնկալում, որ քաղաքացիներն այդ մեծ բնակարանների հետ անեն՝ ակնկալում ենք, որ այս վարկային ծրագրերով քաղաքացիներն այնտեղ, որտեղ պետք է, առանձին մուտք վարձեն, առանձին սանհանգույց ստեղծեն և այլն, որ իրենց բնակարանների չօգտագործվող մասը կարողանան նաև վարձով տալ, տուրիզմի բնագավառում առաջարկ ձևավորել: Եվ, ի վերջո, ակնկալում ենք, որ եթե այս աշխատանքը մեր քաղաքացիների շրջանում հետաքրքրություն առաջացնի, կապահովենք նաև արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցներին, ովքեր այս տարի հայտնի պատճառներով գուցե չկարողանան մեկնել արտագնա աշխատանքի, և նրանց համար պոտենցիալ աշխատատեղեր ենք ստեղծում:

Հաջորդ կարևոր կոմպոնենտը, որի մասին արժե խոսել: Պարոն Ղուլարյանն արդեն ասաց, որ ծրագրի ընթացքավորման կարգը դեռ պետք է մինչև մայիս մշակվի: Այստեղ նրբությունը հետևյալում է՝ շատ կարևոր է, որ ծրագիրն առավելագույնս բովանդակային լինի: Այս խնդրի պատասխանատվությունը, ըստ էության, ընկնում է բանկերի վրա, որպեսզի նրանք առավել ճշգրիտ շահառուին գտնեն, և ծրագիրը ճշգրիտ կազմված լինի, որպեսզի այս գումարները ծախսվեն նպատակային:

Կառավարությունն ասում է՝ մենք այս ծրագիրն անում ենք, բանկեր և քաղաքացիներ՝ իրար հետ աշխատեք: Ո՞րն է կառավարության դերը՝ մինչև 14 տոկոս այս վարկերի տոկոսադրույքները կառավարությունը սուբսիդավորում է, փակում է տոկոսները քաղաքացիների փոխարեն՝ կախված մարզերից, աշխարհագրությունից: Այսինքն՝ սուբսիդավորում է մինչև 0 տոկոս: Սահմանամերձ գյուղերում մենք սուբսիդավորում ենք, վարկը 0 տոկոս է լինում: Վարկի գումարը սահմանամերձ գյուղի բնակիչները փակում են, տոկոսները փակում է կառավարությունը. ոչ սահմանամերձ գյուղական համայնքների, բնակավայրերի համար իրենք 2 տոկոս կվճարեն, մնացած 12 տոկոսը կվճարի կառավարությունը, ոչ սահմանամերձ քաղաքային բնակավայրերի համար՝ 3 տոկոս կվճարեն, մնացած 11 տոկոսը կվճարի կառավարությունը, Երևան քաղաքում՝ 5 տոկոսը կվճարեն, մնացած 9 տոկոսը կվճարի կառավարությունը:

Շատ կարևոր է ծրագիրը ճշգրիտ, առավելագույնս բովանդակային իրականացնել: Էներգախնայողության ծրագիր ասելով ինչ նկատի ունենք՝ նկատի ունենք համապատասխան պատուհաններ, դռներ, օրինակ՝ մետաղապլաստե: Դրանով նաև համապատասխան արտադրություններին խթան ենք տալիս: Եթե որևէ տուն արդեն ունի մետաղապլաստե պատուհաններ, պատերի մեկուսացման մասին կարելի է խոսել, եթե դա էլ ունի, կարելի է խոսել արևային պանելների տեղադրման մասին և այլն: Այսինքն՝ ծրագիրը բազմաշերտ է, մենք խթանման քաղաքականություն ենք վարում և հույս ունենք, որ մեր քաղաքացիներն ակտիվություն կցուցաբերեն: Ընդ որում, մենք սահմանափակումներ չենք դնում. սա ծրագիր է բոլորի համար: Մյուս կողմից, ռիսկ կա, որ այս ծրագիրը կարող է այնքան մեծ մասշտաբներ ձեռք բերել, որ բյուջեի համար շատ մեծ ծանրաբեռնվածություն լինի: Դրա համար մենք որոշակի քվոտաներ ենք սահմանում՝ 1 տարի ժամկետով, և առաջին փուլում 10000 այդպիսի վարկ կտրամադրենք և կգնահատենք հետագա ընթացքը բանկային համակարգի հետ. եթե տեսնենք, որ 1 տարվա արդյունքներով մեր թիրախային նպատակներին հասել ենք, ծրագիրը կարելի է դարձնել շարունակական: Ինչո՞ւ, որովհետև մենք իսկապես բնակֆոնդի շատ լուրջ խնդիր ունենք, մեր բնակֆոնդի հսկայական մասը մաշված է: Հույս ունենք, որ սրանով էական ներդրում կանենք և՛ բնակարանների, և՛ տնտեսության, և՛ փոքր բիզնեսի, և՛ աղքատության հաղթահարման գործում»:

Վարչապետը կարևորել է ծրագրի իրականացման գործընթացում բանկային համակարգի ակտիվ ներգրավվածությունը և Կենտրոնական բանկի նախագահի ուշադրությունը հրավիրել այդ հանգամանքի վրա:

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը զեկուցել է, որ նախատեսված ժամկետում շահագրգիռ գերատեսչությունները կշարունակեն ծրագրի լրամշակման աշխատանքները, և հաշվի առնելով միջազգային գործընկերների՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Կանաչ կլիմայի հիմնադրամի հետաքրքրվածությունը էներգետիկ աղքատության ցուցանիշի կրճատման հարցում, նրանք ևս կմասնակցեն գործընթացին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դվալիշվիլին պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսը

11:53 08.06.2025

Դվալիշվիլին պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսը

Խառը մարտարվեստի (MMA) վրացի մարտիկ Մերաբ Դվալիշվիլին հաղթեց ամերիկացի Շոն Օ’Մալլիին և պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսը։ UFC 316 մրցաշարը տեղի ունեցավ ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Նյուարկ քաղաքում։ Այս մասին հայտնել է TASS-ը: Մարտն ավարտվեց երրորդ ռաունդում։ Դվալիշվիլին չեմպիոնի տիտղոսը նվաճեց 2024 թվականի սեպտեմբերին՝ միաձայն որոշմամբ հաղթելով Օ’Մալիին։ 2025 թվականի հունվարին վրացի մարտիկը պաշտպանեց իր […] ...

Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցեր

11:39 08.06.2025

Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցեր

Հունիսի 7-ին ԱՄՆ քաղաքական գործիչ Վիվեկ Ռամասվամին ԱՄՆ Օհայո նահանգի Կոլումբոս քաղաքում հյուրընկալել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հետագա խորացման վերաբերյալ հարցեր, ինչպես նաև անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում հայ համայնքի դերին։ ...

Վթարային ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում

11:24 08.06.2025

Վթարային ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 8-ին՝ 10:30-16:00-ն, կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արգիշտի 11/14-11/8 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Կանադացի լողորդը համաշխարհային ռեկորդ սահմանեց 400 մետր ազատ ոճի լողում

11:13 08.06.2025

Կանադացի լողորդը համաշխարհային ռեկորդ սահմանեց 400 մետր ազատ ոճի լողում

Կանադացի Սամեր Մաքինտոշը սահմանեց նոր համաշխարհային ռեկորդ 400 մետր ազատ ոճի լողում։ Այս մասին հայտնել է TASS -ը: Կանադայում կայացած մրցույթում 18-ամյա մարզիկը տարածությունը հաղթահարեց 3 րոպե 54.18 վայրկյանում։ Նախորդ համաշխարհային ռեկորդը պատկանում էր Ավստրալիայից օլիմպիական քառակի չեմպիոն Արիարնա Տիտմուսին, որը 2023 թվականին Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում ցույց տվեց 3 րոպե 55.38 վայրկյան […] ...

Bild. Մյունխենում կինը դանակով հարձակվել է անցորդների վրա

10:56 08.06.2025

Bild. Մյունխենում կինը դանակով հարձակվել է անցորդների վրա

30-ամյա կինը դանակով հարձակում է գործել Մյունխենում՝ Թերեզիենվիզեում, որտեղ սովորաբար տեղի է ունենում աշխարհի ամենամեծ գարեջրի փառատոնը՝ Օքթոբերֆեստը։ Այս մասին հայտնել է Bild թերթը։ Հրապարակման համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 20:00-ին։ Կինը դանակահարել է մի քանի անցորդների։ Ոստիկանությունը, ինչպես նշում է թերթը, կրակել է նրա վրա։ Միջադեպից հետո նա շտապ վիրահատվել է, սակայն, […] ...

Հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար

10:40 08.06.2025

Հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «2025 թվականի հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ»։ ...

BACK_TO_TOP