16:07 15.04.2022
Գործադիրը որոշում է ընդունել 2022թ. ընթացքում ՀՀ տարածք ներմուծվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների նկատմամբ սակագնային արտոնություն կիրառելու մասին:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը զեկուցել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2022թ. մարտի 17-ի որոշման համաձայն՝ ՀՀ-ին 2022թ. համար հատկացվել է էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտա՝ 7000 հատ չափաքանակով, որի շրջանակում նախատեսվում է կիրառել ներմուծման մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ։ Էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների բաշխման առաջին փուլում, 6400 հատ քանակությամբ էլեկտրամոբիլների ներմուծման մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափի արտոնությունը տրամադրվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ներմուծումներ իրականացնողներին։ Մնացած 600 հատ էլեկտրամոբիլների մասով նախատեսվում է պահել ռեզերվ՝ անմիջապես ապրանքանշանից և դիլերական/դիստրիբյուտորական պայմանագրերի հիման վրա ներմուծումներ պաշտոնական ներկայացուցիչներին ապահովագրելու նպատակով։ Ֆիզիկական անձանց համար որոշումն ուժի մեջ է մտնում հետադարձ ուժով, այսինքն՝ 2022թ. հունվարի 1-ից հետո ներմուծված մեքենաների համար, իրավաբանական անձանց համար՝ մարտի 31-ից հետո ներմուծված մեքենաների համար: Նախարարը նշել է, որ որևէ լրացուցիչ գործողություն անելու կարիք չկա՝ մարդիկ ինչպես սովորաբար ներմուծում են մեքենան, այդպես էլ պետք է շարունակեն անել՝ լրացնելով սակագնային արտոնությամբ մաքսազերծման հայտարարագիրը, որն էլ ավտոմատ կերպով տալիս է այդ քվոտայից օգտվելու հնարավորություն: Նրա խոսքով՝ որոշում կա նաև հաջորդ տարվա համար, 8000 մեքենայի քվոտա, որը հիմա չի բաշխվում՝ կախված իրադարձությունների զարգացումից: Ներմուծումը պետք է իրականացվի Գյումրիի ավտոմաքսատանը, ամսական կտրվածքով կհրապարակվեն քանակական տվյալներ ներմուծման ծավալի և քվոտայի օգտագործման վերաբերյալ:
Կարևորելով որոշման ընդունումը՝ վարչապետը նշել է. «Հարգելի գործընկերներ, գիտեք, որ Եվրասիական տնտեսական միության տարածքում կար էլեկտրոմոբիլների վրա սահմանված մաքսատուրք, և որոշում կայացվեց մաքսատուրքից ազատել որոշակի թվով մեքենաներ: Բաշխման արդյունքում Հայաստանի Հանրապետությունն ստացել է 7000 մեքենայի քվոտա 2022թ. ընթացքում: Սա նշանակում է, որ 12.5 տոկոս մաքսատուրք էր սահմանված, և այս մաքսատուրքը հանվում է, եթե շատ կոպիտ ասենք՝ առաջին 6400 ներմուծողների, ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, ովքեր արդեն ներմուծել են այս ընթացքում: Ուզում եմ հիշեցնել, որ մենք դեռևս 2019 կամ 2020թ. էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծումն ազատել ենք ավելացված արժեքի հարկից, ինչը նշանակում է, որ ՀՀ էլեկտրամոբիլներ կարելի է ներկրել, այսպես ասած, համեմատաբար 32 տոկոս ավելի էժան գնով, քան սովորական ներքին այրման շարժիչներով մեքենաները: Հետևաբար կարծում եմ, որ սա իսկապես շատ լավ հնարավորություն է, մանավանդ մյուս տարի ևս 8000 մեքենայի քվոտա ենք ունենալու: Բայց պետք է ասենք, որ հաշվարկը լինելու է ֆիզիկական, այսինքն՝ հենց 6400 մեքենայի քվոտան լրացավ, 6401-ն արդեն պետք է մաքսատուրք վճարի: Իհարկե, ավելացված արժեքի հարկ չի վճարի, որովհետև դա սահմանված է մեր ներքին օրենսդրությամբ: Մենք 600 քվոտա պահում ենք, այսպես ասած, չնախատեսված դեպքերի համար, եթե անհրաժեշտ կլինի որոշում կայացնել՝ կոնկրետ իրավիճակներից ելնելով»: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ որոշումը լավ առիթ է էլեկտրամոբիլների ներկրումը խթանելու, նաև դրանց լիցքավորման և սպասարկման ոլորտում ներդրումներ անելու համար:
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...