19:17 15.04.2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդիպել է Գեղարքունիքի մարզում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների հետ՝ քննարկելու Լճափ, Շորժա, Նորատուս և Մարտունի համայնքներում ևս 4 նոր հանրային լողափերի կազմակերպման հարցը, ինչպես նաև լճին հարակից համայնքներում ծրագրեր ներգրավելու հնարավորությունները, որոնք կօգնեն մեղմել մարդածին ազդեցությունը լճի վրա։
Նախքան հանդիպման օրակարգային հարցերին անցնելը, նախարարի տեղակալը ողջունել է հյուրերի և շնորհակալություն հայտնել հանդիպման առաջարկը ընդունելու համար։
«Սևանա լիճը Հայաստանի Հանրապետության համար ունի չափազանց կարևոր նշանակություն որպես տարածաշրջանային բարձրլեռնային քաղցրահամ ջրի ամենամեծ պաշար: Այն մեզ համար առաջնային նշանակություն ունեցող բնական պաշար է, որի պահպանության գործում պետք է համատեղել բոլոր ջանքերը։ Լճի էկոհամակարգի առողջացման և վերականգնման ճանապարհին պակաս կարևոր չէ նվազեցնել մարդածին ազդեցությունը և ճնշումը լճի վրա, որի համար մենք քաղաքացիական հասարակության և բնապահպանական հանրության աջակցության կարիքն ունենք։ Դուք բոլորդ Ձեր գործունեությամբ արդեն իսկ մեծ ջանքեր եք ներդնում Սևանա լճի պահպանության գործում՝ ստեղծում եք աշխատատեղեր, տարբեր ծրագրեր եք կյանքի կոչում, և ի վերջո, անընդհատ մեր քաղաքացիների ուշադրությունը հրավիրում եք Սևանի ու նրա խնդիրների վրա։ Ինչի համար ևս շնորհակալ ենք ձեզ»,- նշել է նախարարի տեղակալը։
Շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը հասարակական կազմակերպությունների ներկայացրել է Սևանա լճի հանրային լողափերում ջրափնյա հանգիստ կազմակերպելու և սպասարկում իրականացնելու կարգը և հայտերի ընդունմանը ներկայացվող պահանջները։
Հնչել են մի շարք առաջարկներ, որոնք ուսումնասիրությունից հետո կներառվեն նախագծում։
Ոսկեհատ Գրիգորյանը նշել է, որ նախարարության՝ որպես ոլորտի քաղաքականություն մշակող մարմնի համար, չափազանց կարևոր է հենվել տարածաշրջանում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներուժի վրա թե՛ համատեղ ծրագրեր իրականացնելու, և թե՛ արդեն ընթացքի մեջ գտնվող ծրագրերի հաջող ընթացքն ապահովելու համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Սևանա լճին առնչվող խնդիրների լայն շրջանակ՝ արդյունագործական ձկնորսության կազմակերպումից մինչև կեղտաջրերի մաքրման համակարգեր ու նախարարության համակարգմամբ իրականացվող միջազգային ծրագրեր։
Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը կարևորել է Սևանա լճին ուղղված ծրագրերի շուրջ դրական միջավայրի ու տրամադրությունների ստեղծումը, ինչն է իր հերթին կնպաստի ոլորտին ուղղված ներդրումային դաշտի լավարկմանը։
Հանդիպման ավարտին նախարարի տեղակալն իր գոհունակությունն է հայտնել ծավալված քննարկման առթիվ։
«Նման կառուցողական քննարկումներն ավելի հաճախ կազմակերպելու և Ձեր օգնությամբ ու ձեզ հետ համագործակցությամբ մենք ավելի արդյունավետ կյանքի կկոչենք Սևանա լճի պահպանությանն ուղղված շրջակա միջավայրի նախարարության բարեփոխումները և հնարավորինս արագ»։
Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ևս իրենց գոհունակությունն են հայտնել իր ձևաչափի մեջ առաջին նման հանդիպման առթիվ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում նմանատիպ քննարկում-հանդիպում կազմակերպել արդեն համայնքներից մեկում նախարար Հակոբ Սիմիդյանի մասնակցությամբ։
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...