Կառնուտի ջրամբարում ջուր է  կուտակվում․ ջրամբարը դոտացիոն կարգով ջուր ստանում է Արփի լճից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Կառնուտի ջրամբարում ջուր է  կուտակվում․ ջրամբարը դոտացիոն կարգով ջուր ստանում է Արփի լճից

17:11 16.04.2022

Ձմեռը Շիրակի մարզից հեռանալ չի շտապում, բարձրադիր հատվածներում դեռ հաստ ձյան շերտը պահպանվում է։ Շիրակի մայր ջրանցքում մաքրման աշխատանքները սկսել են փետրվարին, որով ջուր է տեղափոխվում Կառնուտի ջրամբար։ «Շիրակ» ՋՕ ընկերության սպասարկման տարածքում 4 ջրամբար կա, բայց միայն Կառնուտի ջրամբարն է դոտացիոն կարգով ջուր ստանում Արփի լճից։

«Էս պահին ամեն օր կլցվի, երևի մի ամսից արդեն 17-18 մլն խորանարդ լինի»,- ShantNews.am-ի հետ զրույցում նշել է Կառնուտի ջրամբարի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը։

Կառնուտի ջրամբարի ծավալը 23 մլն 900 հազար խորանարդ մետր է, սակայն ջուր կուտակելու թույլատրելի սահմանը մինչև 18 մլն խորանարդ մետրն է, պատճառը նաև պատվարի վնասվածությունն է, ինչպես նաև մեծ ջրակորուստները։ Ձմռանը տեղումները շատ էին, ակնկալվում է, որ այս ծավալը կապահովվի ձնհալի հաշվին։ Ապրիլի 1-ից Շիրակի մայր ջրանցքով ջուր է կուտակվում։ Մարզի ջրամբարները ձմեռացման են գնացել նվազագույն 2,2 մլն խորանարդ մետրից ավելի ջրային պաշարով։

Կառնուտի ջրամբարը ոռոգման ջուր է ապահովում մարզի ցանքերի մեծ մասին։ Ջրային ընկերության կանխատեսումները լավատեսական են, հավաստիացնում են, որ նախորդ տարվա ոռոգման ջրի դեֆիցիտը չեն ունենա։ Սա նաև պայմանավորում են սրանով, որ Աշոցքի ու Ամասիայի տարածաշրջաններում բավականաչափ ձյան շերտ կա, որը հալվելով լցվում է Արփի լիճ, որտեղից էլ սնուցվում է Կառնուտի ջրամբարը։

«Միայն հնարավորություն ունենք Կառնուտի ջրամբարը տեղափոխել ջուր, որը տեղափոխում ենք այս պահին 3300 լ/վ արագությամբ ջուր, իսկ Վարդաքարի և Սառնաղբյուրի ջրամբարները ձնհալքով է, մարդկային գործոն պետք չէ, ինչ-որ էղավ դա էլ կստանանք բնությունից», – ShantNews.am-ի հետ զրույցում նշել է «Շիրակ» ՋՕ ընկերության փոխտնօրեն Մանվել Նահապետյանը։

Գյուղատնտեսական աշխատանքների սեզոնը դեռ չի բացվել, այս ընթացքում ընկերությունը սպասում է գյուղացիական տնտեսություններից ոռոգման ջրի պահանջի ներկայացմանը, պայմանագրերի կնքմանը։ Բայց սովորության համաձայն, հողագործը մինչև չորոշի թե ինչքան հող է մշակելու, ոռոգման ջուր ստանալու պայմանագիր կապել չի շտապի։

«Անցած տարի մարտի 7-ին, 8-ին մարդիկ կարտոշկա նույնիսկ արդեն տվել էին հողին ու վերջացրել իրենց ցանքերը, բայց այս տարի գյուղացին հլը դաշտ դուրս չի էկել»,- ասում է Մանվել Նահապետյանը։

2021-ը երաշտային տարի էր, հիմնականում Ախուրյանի տարածաշրջանի տասնյակ գյուղեր բավարար քանակի ջուր չստացան ջրամբարից, ինչի հետևանքով բերքի լուրջ կորուստներ ունեցան։ Հողագործը նախորդ տարի ապրիլին արդեն պայմանագիր կնքել էր, բայց անհրաժեշտ քանակի ջուր ժամանակին այդպես էլ չստացավ։ Ջրի պահանջարկի հաշվարկներ կատարել դեռ հնարավոր չէ։ Հունիսից արդեն հողերը ոռոգելու շրջանն է սկսվում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

20:46 03.08.2025

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

Օգոստոսի 3-ին Արեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության դասի M բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից։ «Օգոստոսի 3-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 16:57-ին, 4168 (N04E23) արեգակնային բծերի խմբում ռենտգենյան տիրույթում գրանցվել է 11 րոպե տևողությամբ M2.9 բռնկում», – հայտնել են ինստիտուտից: Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից՝ A, B, C, M […] ...

Սևանա լճի տարբեր հատվածներում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց

20:18 03.08.2025

Սևանա լճի տարբեր հատվածներում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց

Անցած շաբաթ Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության ««Սևան» ազգային պարկ» տեղամասի աշխատակիցները Սևանա լճի տարբեր հատվածներում իրականացրել են ստուգիչ միջոցառումներ, ինչի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց։ Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, որսի միջոցներն առգրավվել են, միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։ ...

Կամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխը

19:50 03.08.2025

Կամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխը

Կամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը: «Կրաշենիննիկով հրաբուխը մինչև 6 կմ բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել՝ ավելի քան երեք անգամ բարձր, քան ինքնին հրաբուխն է, նրա բարձրությունը 1856 մետր է։ Վերջին անգամ այն ժայթքել է մոտավորապես 1550 թվականի […] ...

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Լադա»-ն

19:25 03.08.2025

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Լադա»-ն

Այսօր՝ օգոստոսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Տափերական գյուղի գլխավոր փողոցում՝ բենզալցակայանի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչներ 32-ամյա Գոռ Մ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 26-ամյա Կարապետ Գ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Լադա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, ապա […] ...

Եգիպտոսը երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակիչների համար

19:00 03.08.2025

Եգիպտոսը երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակիչների համար

Եգիպտոսի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա պարենային օգնություն են նետել Գազայի հատվածի բնակիչների համար, ասվում է Եգիպտոսի զինված ուժերի հայտարարության մեջ։ «Վերջին օրերին Եգիպտոսի Արաբական Հանրապետությունից թռիչք է կատարել ինը ռազմական տրանսպորտային ինքնաթիռ՝ Գազայի հատվածի դժվարամատչելի շրջաններ տասնյակ տոննա պարենային օգնություն նետելու համար», – ասվում է հայտարարության մեջ։ Իսրայելի կառավարությունը հուլիսի 26-ին […] ...

Եվրահանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի վերաբերյալ համաձայնագիրը

18:30 03.08.2025

Եվրահանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի վերաբերյալ համաձայնագիրը

Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի նախագիծը, հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ «Եվրոպական հանձնաժողովը դրական է գնահատել Սլովակիայի և Միացյալ Նահանգների կառավարությունների միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի բովանդակությունը։ Ատոմային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրամիության անդամ չհանդիսացող երկրի հետ նման միջպետական համաձայնագրերը, ԵՄ ներքին […] ...

BACK_TO_TOP