Հոռոմ գյուղի Սուրբ Հռիփսիմե բազիլիկ եկեղեցու վերականգնման աշխատանքները 3 տարի է դադարեցված են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Հոռոմ գյուղի Սուրբ Հռիփսիմե բազիլիկ եկեղեցու վերականգնման աշխատանքները 3 տարի է դադարեցված են

18:33 16.04.2022

Հայաստանում ամենամեծ բազիլիկ եկեղեցիներից մեկի՝ Արթիկի տարածաշրջանի Հոռոմ գյուղի Սուրբ Հռիփսիմեի վերականգման աշխատանքներում արդեն 3 տարի է դադար է։ Դրանք սկսվել էին 2016 թվականին։ Եկեղեցու վերականգնումը փուլային էր լինելու։ Առաջին փուլում մեկնարկած շինաշխատանքների ժամանակ եկեղեցու տակ հայտնաբերվեց մեկ այլ՝ 5-րդ դարի եկեղեցու մնացորդներ։

Եկեղեցին հնագետների ուշադրությանն արժանացավ, երբ հայտնաբերվեց հնագիտական տերմինով ասած ստիլոբատ՝ աստիճանահարթակը։ Սա հուշել էր այն մասին, որ Սբ․Հռիփսիմե եկեղեցու տակ ավելի վաղ շրջանի ևս մեկ եկեղեցի է կառուցված եղել։ Շիրակի երկրագիտական թանգարանի գիտաշխատող Համազասպ Խաչատրյանը մասնագիտական բացատրություն է տալիս թե հնագիտական շերտը ինչ հետաքրքրություն ունի։

«Հյուսիսային պատի տակ խրամատը փորելու ժամանակ ի հայտ եկավ ավելի վաղ կառույցի աստիճանահարթակ ստիլոպատ ,որի վրա ընդհանրապես  կառուցում էին պաշտամունքային կառույցները սկսած անտիկ ժամանակաշրջանից դեռևս հելլենիզմից է դա գալիս,ստիլոբատի հայտնաբերումը հյուսիսային պատի տակ  արդեն խոսում է այն մասին,որ նախկինում եղել է մեկ այլ ավելի վաղ պաշտամունքային կառույց ասենք՝եկեղեցի»,- ShantNews.am-ի հետ զրույցում նշել է Համազասպ Խաչատրյանը։

Հնագիտական խումբն անմիջապես գործել էր, որպեսզի պարզեր, թե ինչ կառույց է այն։ Վաղ շրջանի կառույցի հայտնաբերումը որոշակի ուղղումներ ու շտկումներ էր ենթադրում նաև նախագծում։ Հնագետների հետաքրքրությունն էին շարժել նաև սյուների տակ հայտնաբերված տափօղակի ձևով քարերը, որոնք ըստ մասնագետի ենթադրել են տալիս, որ կարող էին լինել նաև ուրարտական շրջանի բնակավայրերից բերված սյուների խարիսխներ, որոնք հնագետի կարծիքով բետոնյա ծածկի տակ չէր կարելի թողնել, նույն ծածկի տակ նաև արաբատառ արձանագրություն էր հայտնաբերվել։

«Արևմտյան պատը մաքրելու ժամանակ դուրս են եկել երկու արձանագրություն՝ արաբատառ, որոնցից մեկը անմիջապես հենց այդ թաղման դեմ դիմաց էր՝  ամուր գտնվող սյան վրա, հետո վիմագրագետները վերծանեցին, որ այդտեղ թաղված է ինչ-որ Շահ, քանի որ բառի մի մասն է հստակ ընթեռնելի»։

Շինարարական ու պեղումնային աշխատանքներում արդեն 3 տարի է դադար է։ Եկեղեցին բաց տանիքի տակ է, տեղումներից պատերը խոնավանում են։ Հոգևոր կառույցը օր-օրի քայքայվում է։

«Ցավով պիտի ասեմ, որ Հոռոմի հոգևոր կյանքն իր բարձրության վրա չէ, այսօր եկեղեցու ներսում քանդված վիճակ է, շարժվել գրեթե հնարավոր չէ, մյուս կողմից էլ ռիսկայնություն կա, որ միգուցե վերևից մի քար պոկվի և այլն»,- ասում է Արթիկի թեմի Հոռոմ համայնքի հոգևոր հովիվ Տեր Վիգեն քահանա Ղազարյանը։

Տեր Վիգեն քահանան նաև խոսում է եկեղեցու ավելի հին լինելու մասին, քան թվագրվում է։ Թեև եկեղեցու պատին հայտնաբերված արձանագրություն կա՝ 1861 թվագրությամբ, սակայն պարզ չէ՝ արդյոք այն կառուցման ժամանակաշրջանն է։ Մեկ այլ պատմիչի հիշատակությամբ ենթադրվում է, որ սուրբ Հռիփսիմեն ավելի վաղ շրջանի հոգևոր կառույց է։

«Ղևոնդ Ալիշան իր «Շիրակ աշխարհ» ստեղծագործության մեջ վկայում է, որ Հոռոմ գյուղում կա հինավուրց մի եկեղեցի, ավելի վաղ, քան 1861 թվականն է արձանագրված»,-նշում է քահանան։

Հոգևոր հովիվը շինարարության դադարի պատճառ համաճարակի ու պատերազմի հանգամանքներն է շեշտում, իսկ համայնքի վարչական ղեկավարը՝ հայտնաբերված հնագիտական շերտը, որի ուսումնասիրությունը ևս սառեցված է։

«Պեղումների աշխատանքների մի մասն է ընդամենը կատարված, իսկ ընդհանուր շինարարական աշխատանքների համար, ինչպես նաև պեղումնային աշխատանքների, հարկավոր են մեծ գումարներ։ Հիմա նույնիսկ չեմ կարող ասել, թե նախագիծն ինչպես է փոխվել, ֆինանսավորման ծալավներն ինչպես են փոխվել»,-նշում է Շիրակի երկրագիտական թանգարանի գիտաշխատող Համազասպ Խաչատրյանը։

Այս ընթացքում հնագիտական խմբի առաջարկն է եղել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, որ եկեղեցու ներսն ամբողջությամբ մաքրվի, իսկ պեղումների շարունակությունը պարտադիր է՝ ֆինանսական խնդիրը լուծելու պարագայում։

Շիրակի երկրագիտական թանգարանի գիտաշխատող Համազասպ Խաչատրյանը ավելի վաղ էր առաջարկել՝ հնագիտական շերտի խորը ուսումնասիրությունից հետո եկեղեցին թափանցիկ հատակով պատել, որպեսզի հնագույն արժեքը տեսանելի դառնա այցելուներին։ Առայժմ առաջարկը քննարկման չի դրվել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

20:46 03.08.2025

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

Օգոստոսի 3-ին Արեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության դասի M բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից։ «Օգոստոսի 3-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 16:57-ին, 4168 (N04E23) արեգակնային բծերի խմբում ռենտգենյան տիրույթում գրանցվել է 11 րոպե տևողությամբ M2.9 բռնկում», – հայտնել են ինստիտուտից: Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից՝ A, B, C, M […] ...

Սևանա լճի տարբեր հատվածներում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց

20:18 03.08.2025

Սևանա լճի տարբեր հատվածներում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց

Անցած շաբաթ Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության ««Սևան» ազգային պարկ» տեղամասի աշխատակիցները Սևանա լճի տարբեր հատվածներում իրականացրել են ստուգիչ միջոցառումներ, ինչի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց։ Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, որսի միջոցներն առգրավվել են, միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։ ...

Կամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխը

19:50 03.08.2025

Կամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխը

Կամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը: «Կրաշենիննիկով հրաբուխը մինչև 6 կմ բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել՝ ավելի քան երեք անգամ բարձր, քան ինքնին հրաբուխն է, նրա բարձրությունը 1856 մետր է։ Վերջին անգամ այն ժայթքել է մոտավորապես 1550 թվականի […] ...

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Լադա»-ն

19:25 03.08.2025

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Լադա»-ն

Այսօր՝ օգոստոսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Տափերական գյուղի գլխավոր փողոցում՝ բենզալցակայանի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչներ 32-ամյա Գոռ Մ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 26-ամյա Կարապետ Գ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Լադա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, ապա […] ...

Եգիպտոսը երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակիչների համար

19:00 03.08.2025

Եգիպտոսը երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակիչների համար

Եգիպտոսի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա պարենային օգնություն են նետել Գազայի հատվածի բնակիչների համար, ասվում է Եգիպտոսի զինված ուժերի հայտարարության մեջ։ «Վերջին օրերին Եգիպտոսի Արաբական Հանրապետությունից թռիչք է կատարել ինը ռազմական տրանսպորտային ինքնաթիռ՝ Գազայի հատվածի դժվարամատչելի շրջաններ տասնյակ տոննա պարենային օգնություն նետելու համար», – ասվում է հայտարարության մեջ։ Իսրայելի կառավարությունը հուլիսի 26-ին […] ...

Եվրահանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի վերաբերյալ համաձայնագիրը

18:30 03.08.2025

Եվրահանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի վերաբերյալ համաձայնագիրը

Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի նախագիծը, հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ «Եվրոպական հանձնաժողովը դրական է գնահատել Սլովակիայի և Միացյալ Նահանգների կառավարությունների միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի բովանդակությունը։ Ատոմային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրամիության անդամ չհանդիսացող երկրի հետ նման միջպետական համաձայնագրերը, ԵՄ ներքին […] ...

BACK_TO_TOP