19:49 20.02.2018
«Կրոնական կազմակերպությունը պետություն է պետության մեջ: Ոչ մի օրենքի, պատժամիջոցների ու պատասխանատվության չեն ենթարկվում: Նոր օրենքով կրոնական կառույցը ստանում է ՀԿ-ի կարգավիճակ: Այստեղ օրենքն այլևս պետք էլ չի»,- փետրվարի 20-ին կայացած «Խղճի ազատության և կրոնական կազմակերպության մասին» նոր օրինագծի վերաբերյալ ասուլիսի ժամանակ ասաց «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» տնօրեն Ալեքսանդր Ամարյանը:
Ալեքսանդր Ամարյանը նաև հիշեցրեց, որ մի օրենք էլ քննարկվել է 2009-ին, որն առաջին ընթերցմամբ անցել է, սակայն այդպես էլ վերջնական փուլին չի հասել: Օրինագիծը հետ չի կանչվել և հիմա էլ դրան զուգահեռ նոր օրենքն է քննարկվում: Այն, ըստ Ալեքսանդր Ամարյանի, ուղղված է եկեղեցու ու պետության անվտանգության դեմ:
«Նոր օրենքում իջեցվել է նաև կրոնական կառույցի գրանցման համար անհրաժեշտ մարդկանց թվաքանակը՝ նախկին 200-ի փոխարեն այժմ 150 է պետք: Սա նշանակում է, որ ցանկացած կառույց կարող է գրանցվել որպես կրոնական: Այժմ գրանցված 64-ի փոխարեն կարող են գրանցվել 2000-ը: Ընդդիմախոսներն աղմուկ են բարձրացրել, որ կրոնական կառույցների նկատմամբ հսկողություն է լինելու: Հսկելու է ՊԵԿ-ը: Իսկ ո՞վ ասաց, որ կրոնական կառույցը չպետք է հսկվի: Աշխարհում այդպես չէ: Եվրոպական երկրներում խիստ հսկողություն է իրականացվում կրոնական կառույցների նկատմամբ»,- ասաց Ամարյանը:
Ամարյանը նաև տեղեկացրեց, որ Հայաստանում ի հայտ է եկել նոր կրոնական կառույց՝ «Ուղղադավանական եկեղեցի» անվանումով: Այն չի ֆինանսավորվում դրսից և նպատակ ունի խանգարել Ավետարանական եկեղեցու գործունեությանը: Այսօր այդ կառույցի վրա փորձում են ճնշումներ գործադրել:
Հիշեցնենք, որ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպության մասին» նոր օրինագծում մի շարք փոփոխություններ են նախատեսված, որոնք նպատակ ունեն խստացնել կրոնական կառույցների համար գործող օրենքը, նաև մի շարք ազատություններ են սահմանվում:
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...
22:40 03.08.2025
Եմենում միգրանտների լաստանավի խորտակման հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվելԱվելի քան 20 մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ անհետ կորել են Եմենի հարավում գտնվող Աբյան նահանգի ափերի մոտ Աֆրիկայից ներգաղթյալներ տեղափոխող լաստանավի խորտակման հետևանքով, հաղորդում է «Սինհուա»-ն՝ հղում անելով եմենական աղբյուրներին։ «Նավակը շաբաթ օրը՝ տեղական ժամանակով մոտավորապես ժամը 23:00-ին, ուժեղ քամու հետևանքով խորտակվել է։ Կիրակի առավոտյան Շուկրա և Զինջիբար քաղաքների ափերի մոտ ավելի քան 20 […] ...
22:12 03.08.2025
Սանկտ Պետերբուրգում երկու տղամարդու ձերբակալել են Հավերժական կրակի վրա սնունդ տապակելու համարԵրկու տղամարդ ոստիկանություն է տարվել այն բանից հետո, երբ հաղորդվել էր, որ նրանք սնունդ են տապակում Սանկտ Պետերբուրգի Մարսի դաշտում գտնվող «Հավերժական կրակ» հուշահամալիրում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են արտակարգ ծառայությունից։ Ինչպես հայտնել է գործակալության աղբյուրը, շաբաթ օրը ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել, որ անհայտ անձինք սնունդ են պատրաստում «Հավերժական կրակի» հուշահամալիրում: Տեղեկատվությունը հաստատվել է տեսախցիկների տեսագրությամբ: […] ...
21:44 03.08.2025
Եղիշե Մոսեսյանը բրոնզե մեդալ է նվաճել. Ըմբշամարտի Մ17 ԱԱԸմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում ազատ ոճային ըմբիշ, 71 կգ քաշային կարգում հանդես եկող Եղիշե Մոսեսյանը կամային գեղեցիկ հաղթանակ է տարել և նվաճել բրոնզե մեդալ: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Մեր մարզիկը հաղթել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Ֆարուխ Ջումանզարովին 7:6 հաշվով: ...