16:25 20.02.2018
Շարունակվում են Վանաձոր-Ալավերդի միջպետական (Մ-6) ճանապարհի հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքները: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից հայտնում են, որ աշխատանքների տեմպերն արագացնելու նպատակով ճանապարհը բաժանվել է 3 տեղամասերի, որոնցում տարբեր կազմակերպություններ աշխատում են միաժամանակ։
Առաջին տեղամասում ընթանում են ճանապարհի լայնացման, հենապատերի կառուցման, անվտանգության տարրերի տեղադրման աշխատանքներ։ Մի շարք հատվածներում ասֆալտբետոնե պատվածքի ներքին շերտն արդեն տեղադրվել է։ Վանաձոր քաղաքը սնուցող 1020մմ տրամագծով խմելու ջրագծի տեղափոխման աշխատանքները ևս մոտենում են ավարտին:
Ճանապարհի առավել վտանգավոր ոլորապտույտներից մեկում ավարտվել է հենապատի կառուցումը։ Այստեղ կատարվել է ճանապարհահատվածի հորիզոնական ծրագծի փոփոխություն, որի արդյունքում մեղմվել է ճանապարհի երկայնական թեքությունը: Հողային պաստառի կայունությունն ապահովելու նպատակով կառուցվել է երկաթբետոնե ստորին հենապատ։ Արդյունքում մեծացել է տեսանելիության աստիճանը՝ առավել անվտանգ դարձնելով կտրուկ շրջադարձը։ Նման հենապատեր են կառուցվում նաև այն տեղերում, որտեղ գետը վարարելու դեպքում ճանապարհը ողողելու վտանգ կարող է առաջացնել։ Հարակից հատվածով անցնող երկաթգծի հողային պաստառի հնարավոր փլուզումները կանխելու նպատակով էլ այս տեղամասում կառուցվել են միաձույլ բետոնե և խամքար բետոնե հենապատեր։ Հողային պաստառի վերակառուցման նպատակով իրականացվել են հողային աշխատանքներ, հենապատերի վերանորոգման և կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման, մայթերի կառուցման, գաբիոնային շարվածքով հենապատերի կառուցման, գոյություն ունեցող ջրագծերի տեղափոխման և վերակառուցման, և ասֆալտապատման աշխատանքներ: Ճանապարհի ամբողջ երկարությամբ կատարվել է ուսումնասիրություն և վտանգ ներկայացնող բոլոր տեղամասերում տեղադրվել են բետոնե պարապետներ և արգելապատնեշներ։ Շարունակվում են նաև թունելների և կամուրջների վերակառուցման աշխատանքները: 106մ երկարությամբ թունելում արդեն ավարտվել է մուտքի երեսապատումն ու մայթերի կառուցումը։ Ընթացքի մեջ են ներքին հարդարման աշխատանքները։
Հաջորդ տեղամասում, որը 280մ երկարությամբ թունելում է, մուտքի անվտանգությունն ապահովելու նպատակով կատարվում է գալերիայի կառուցում։ Սա նշանակում է, որ թունելի հիմնական երկարությունը կավելացվի ևս 25մ-ով, ինչը կկանխի հնարավոր քարաթափումների վտանգը։
Երրորդ տեղամասը ևս թունել է՝ 181մ երկարությամբ: Թունելի մուտքի գալերիայի կառուցումն արդեն ավարտվել է։ Այստեղ ևս 25մ-ով թունելը երկարացվել է։ Ավարտված է նաև հիմքի և իրանների կառուցման աշխատանքները։
Ճանապարհի վերանորոգման ընթացքին ծանոթանալու նպատակով տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը այցելել է երեք տեղամասեր: Նախարարին ներկայացվել են 5 թռիչքանի կամրջի վերակառուցման առանձնահատկությունները, Շնողի հիդրոէլեկտրակայանի ջրառի գլխամասի կառուցման պատճառով ճանապարհի հատակագծի փոփոխության մանրամասները։
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...