18:41 21.04.2022
Ձնհալից ու գարնանային անձրևներից հետո նորից Գյումրիի տասնյակ փողոցներում անվերջանալի փոսերի խնդիրն է առաջ եկել, հետն էլ վարորդների մշտական դժգոհությունները։ Գյումրիում դարձյալ սկսվել են փոսային նորոգումները, հիմնականում այն փողոցներում, որոնք համարվում են կենտրոնական և երթևեկությամբ ծանրաբեռնված։ Փոսային նորոգման եղանակով փողոցները բարեկարգելը լավագույն տարբերակ չէ։
Ձմեռից գարուն անցումը Գյումրիում ամեն տարվա պես անփոփոխ է, ձյունը հալվելուց հետո հին փոսերն ավելի են մեծանում, նորերն էլ՝ կողքին ավելանում։
Փողոցաշինության մեջ քաղաքային բյուջեից հատկացումներն, ըստ այդմ, վերաբերում են միայն փոսային նորոգումներին, որոնց նախատեսված ծավալն այս տարվա համար մոտ 20 հազար քառակուսի մետր է։ Մի քանի փողոցներում հատվածային նորոգումները շինարարներն ավարտել են։ Սրանք այն փողոցներն են, որոնք հայտնի են ինտենսիվ երթևեկությամբ։
«Հիմնականում կենտրոնական և շատ ծանրաբեռնված փողոցներն են և երկրորդական նշանակության այն փողոցները, որտեղ ավելի շատ կարիք կա փոսալցման, որպեսզի հարմարավետություն ստեղծվի մեքենաների շահագործման համար»,- նշում է Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Սուրեն Ջանոյանը։
Գյումրիի բյուջեից մոտ 150 մլն դրամ է ծախսվելու կենտրոնական և երկրորդական նշանակության մոտ 70 փողոցում փոսային նորոգումների համար։ Քիչ մակերեսով և հատված-հատված ասֆալտով փոսերը փակելու պահպանման երաշխիքները կարճաժամկետ են։ Բայց ամբողջապես հրաժարվել այս տարբերակից, առայժմ հնարավոր չէ։ Ամեն դեպքում փողոցների նորոգման այս տեխնոլոգիան շարունակում են կիրառել միջպետական նշանակության և երթևեկության համար ամենածանրաբեռնված Շիրակացի փողոցի համար, որն այս տարի ևս կապիտալ նորոգման չի ենթարկվի։
«Շիրակացի փողոցը նախատեսվում է Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետ փողոցից մինչև ներքև, որոշակի հատվածներ փոսային նորոգումներ ենք անելու, որոշակի հատվածներում էլ KFW բանկի միջոցներով ջրագծեր են նոր անցկացվում, իրենց փորած փոսերը իրենք էլ պետք է վերանորոգեն, դա մենք չենք անելու»,- նշում է Սուրեն Ջանոյանը։
Անի թաղամասի անանցանելի փողոցներին, սակայն, փոսային նորոգումները չեն օգնի։ Այստեղ առայժմ և առավելագույնը, որ արվում են՝ հարթեցումներն ու խճապատումներն են։ Թաղամասում դեռ չեն ավարտվել ջրամատակարարման ցանցի նորացման աշխատանքները։ Անի թաղամասում փողոցաշինական ամբողջ գործընթացը լինելու է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ծրագրով՝ առայժմ մեկնարկի անորոշ ժամկետներով։
20:46 03.08.2025
Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցելՕգոստոսի 3-ին Արեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության դասի M բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից։ «Օգոստոսի 3-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 16:57-ին, 4168 (N04E23) արեգակնային բծերի խմբում ռենտգենյան տիրույթում գրանցվել է 11 րոպե տևողությամբ M2.9 բռնկում», – հայտնել են ինստիտուտից: Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից՝ A, B, C, M […] ...
20:18 03.08.2025
Սևանա լճի տարբեր հատվածներում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանցԱնցած շաբաթ Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության ««Սևան» ազգային պարկ» տեղամասի աշխատակիցները Սևանա լճի տարբեր հատվածներում իրականացրել են ստուգիչ միջոցառումներ, ինչի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց։ Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, որսի միջոցներն առգրավվել են, միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։ ...
19:50 03.08.2025
Կամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխըԿամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը: «Կրաշենիննիկով հրաբուխը մինչև 6 կմ բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել՝ ավելի քան երեք անգամ բարձր, քան ինքնին հրաբուխն է, նրա բարձրությունը 1856 մետր է։ Վերջին անգամ այն ժայթքել է մոտավորապես 1550 թվականի […] ...
19:25 03.08.2025
Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Լադա»-նԱյսօր՝ օգոստոսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Տափերական գյուղի գլխավոր փողոցում՝ բենզալցակայանի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչներ 32-ամյա Գոռ Մ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 26-ամյա Կարապետ Գ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Լադա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, ապա […] ...
19:00 03.08.2025
Եգիպտոսը երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակիչների համարԵգիպտոսի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա պարենային օգնություն են նետել Գազայի հատվածի բնակիչների համար, ասվում է Եգիպտոսի զինված ուժերի հայտարարության մեջ։ «Վերջին օրերին Եգիպտոսի Արաբական Հանրապետությունից թռիչք է կատարել ինը ռազմական տրանսպորտային ինքնաթիռ՝ Գազայի հատվածի դժվարամատչելի շրջաններ տասնյակ տոննա պարենային օգնություն նետելու համար», – ասվում է հայտարարության մեջ։ Իսրայելի կառավարությունը հուլիսի 26-ին […] ...
18:30 03.08.2025
Եվրահանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի վերաբերյալ համաձայնագիրըԵվրոպական հանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի նախագիծը, հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ «Եվրոպական հանձնաժողովը դրական է գնահատել Սլովակիայի և Միացյալ Նահանգների կառավարությունների միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի բովանդակությունը։ Ատոմային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրամիության անդամ չհանդիսացող երկրի հետ նման միջպետական համաձայնագրերը, ԵՄ ներքին […] ...