17:40 20.02.2018
Արցախում պարբերաբար պայքար են սկսել Հայաստանին միանալու համար, և ամենախոշոր նման ակցիաները եղել են 1965 թվականին։ Սակայն այդ ժամանակ ԽՍՀՄ իշխանությունները ճնշեցին այդ շարժումը։ Ղարաբաղյան շարժման 30-ամյակի համատեսքտում այսօր այս մասին խոսեց վերլուծաբան Թևան Պողոսյանը։
Նրա խոսքով՝ նույնիսկ լեգենդներ կան, որ 1970-ական թվականներին հարցը շատ մոտ է եղել լուծմանը, ԽՍՀՄ ղեկավարը պատրաստվում էր ստորագրել միացման մասին որոշում։ Սակայն այս ամենն առայժմ ժողովրդական բանահյուսության նյութ է, քանի որ Ղարաբաղյան շարժումն ու դրան նախորդած նմանատիպ շարժումները պատշաճ չեն վավերագրվել։
«Ճիշտ կլինի, որ պետության կողմից պատմաբանների մի խումբ ձևավորվի և փորձի ուսումնասիրել այս ամենը, որ մենք էլ կարողանանք ոչ թե մարդուց մարդ, առասպելի նման ամեն մեկս մեր փոքրիկ պատմությունը փոխանցենք, այլ ամբողջը համախմբվի և ներկայացվի մեր ապագա սերնդին՝ իմանալու համար բոլոր դասերը, բոլոր նախաձեռնությունները, բոլոր դեպքերը», – նշեց վերլուծաբանը։
Որպես ականատես՝ ինքը Պողոսյանը հիշում է մեկ օրակարգ՝ «Միացումը»։ Դա էր առաջնորդում արցախցիներին և դա պետք է լինի նաև այսօրվա առաջնորդող գիծը։
«Ես հպարտ և ուրախ եմ, որ կա այսօր Արցախի Հանրապետությունը, կա այսօր Հայաստանի Հանրապետությունը, կա միավորված, մեկ բառով ասված Հայաստանը, բայց դրա հետ միասին մենք պետք է հասկանանք, որ մեր բոլորի երազանքը եղել է միացումը, և այդ միացումը պետք է ոչ միայն դե ֆակտո, այլ նաև դե յուրե տեղի ունենա», – նշեց Պողոսյանը։
Փետրվարի 20-ը, ըստ վերլուծաբանի, որպես Ղարաբաղյան շարժման մեկնարկի օր պետք է լինի նաև օրացույցներում ու ճանաչվի որպես Հայաստանի նորագույն պատմության հիմքը, քանի որ դրանով է մեկնարկել հայկական նոր պետականությունը։
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո ԽիմենեսըԱմերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...
11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...
11:42 03.08.2025
Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...
11:22 03.08.2025
Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...
11:08 03.08.2025
Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներԹուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...
10:59 03.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...