«Գյումրի» բժշկական կենտրոնում անցկացվել է hայ-ֆրանսիական բուժքույրական վերապատրաստման ծրագիր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

«Գյումրի» բժշկական կենտրոնում անցկացվել է hայ-ֆրանսիական բուժքույրական վերապատրաստման ծրագիր

19:30 25.04.2022

Մոտ վեցամսյա օնլայն դասընթացներից հետո ֆրանսիացի բուժքույրերը Հայաստան են ժամանել և հայ գործընկերների հետ փորձի փոխանակումը տեղափոխել են գործնական հարթակ։ «Sante Armenie» և «HAYASSO» ՀԿ- ների համատեղ նախաձեռնությամբ Ֆրանսիական կլինիկայում աշխատող բուժքույրերը վերապատրաստման ծրագիր են իրականացնում Հայաստանի 4 բժշկական կենտրոններում։ Գործնական դասընթացները ներառում են հիվանդանոցային տարբեր պրոֆիլների բաժանմունքներում աշխատող բուժքույրերին։

Ֆրանսիայի Սիմոն Վեյ հիվանդանոցի բուժքույրերը հայ գործընկերներին են ներկայացնում վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվանդին անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելու իրենց մեթոդները։ Բուժքույր Դորոտե Կալվեն առաջին անգամ է Հայաստանում։ Վերակենդանացման բաժանմունքում իր ունեցած 12 տարվա  մասնագիտական փորձն է ներկայացնում ու կարծում է, որ այն օգտակար կլինի հայ բուժքույրերին իրենց պարտականությունները կատարելիս:

«Բացի նրանից, որ բուժքույրն իր գործը կատարում է բժշկի ցուցումներով, նա ունի պարտականություններ, որոնք վերաբերում են հիվանդի խնամքին։ Հենց այդտեղ է, որ մենք ցանկանում ենք մեր փորձը ներկայացնել, ու եթե թույլ տաք, բուժքույրական մեր գիտելիքները ներմուծել Հայաստան։ Հիվանդի խնամքը դա հենց բուժքրոջ առաքելությունն է, որի ճիշտ կատարումն բարձրացնում է նրա դերը»,- նշում է  Ֆրանսիայի Սիմոն Վեյ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի բուժքույր Դորոտե Կալվեն։

 

 

Հայ և ֆրանսիացի բուժքույրերը մոտ 6 ամիս օնլայն հարթակում են միմյանց հետ շփվել, ծանոթացել բժշկության մեջ կիրառելի մեթոդներին։ Դասընթացներին քննարկել են ռեանիմացիայի և անեսթեզիայի ոլորտում բուժքրոջ դերին և հիմնական պարտականություններին առնչվող հարցերը։ Տեսական փուլից հետո հերթը գործնականինն էր։ 12 տարի Ֆրանսիայի նույն կլինիկայում աշխատող բուժքույր-անեսթեզիստ Գայանե Հովհաննիսյանն է միացել Դորոտեին ու եկել Հայաստան։ Օնլայն հարթակից անցումը օֆլայն շփման հնարավորություն կտա ծանոթանալ տեղում միջին բուժանձնակազմի մասնագիտական որակներին, միաժամանակ հայ բուժքույրերին գործնականում փոխանցել մեթոդները։

Անահիտ Հարությունյանն արդեն մոտ 20 տարվա բուժքույրական փորձ ունի, «Գյումրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում է աշխատում, որտեղ խիստ բարդ ու ծանրաբեռնված է աշխատանքը հիվանդների հետ։ Վերջին երկու տարում Covid բաժանմունքում է եղել, որտեղ բուժման են ընդունել ծանր հիվանդների։ Նոր վիրուսի ի հայտ գալը բուժաշխատողներին հարկադրեց փորձառություն ձեռք բերել, թարմացնել ու ծանոթանալ բուժօգնության արդի մեթոդներին։

«Վերակենդանացման բաժանմունքում այնպիսի հիվանդներ են, որ պետք է զգույշ լինել, պետք է սուր աչք ունենալ, որովհետև ամեն բան կախված է բուժքրոջ վերաբերմունքից, իսկ հիվանդի հետ շփումը հենց բուժքրոջ հետ է»,- նշում է «Գյումրի» ԲԿ-ի բուժքույր Անահիտ Հարությունյանը։

Ֆրանսիական ընկերության բուժքույրերի վերապատրաստման ծրագիրը Գյումրիում մեկօրյա էր։ Ֆրանսիացի մասնագետները հաջորդ օրերին փորձի փոխանակման գործնական պարապմունքներ կանցկացնեն Երևանի 3 բժշկական կենտրոններում։

 

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

20:46 03.08.2025

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

Օգոստոսի 3-ին Արեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության դասի M բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից։ «Օգոստոսի 3-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 16:57-ին, 4168 (N04E23) արեգակնային բծերի խմբում ռենտգենյան տիրույթում գրանցվել է 11 րոպե տևողությամբ M2.9 բռնկում», – հայտնել են ինստիտուտից: Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից՝ A, B, C, M […] ...

Սևանա լճի տարբեր հատվածներում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց

20:18 03.08.2025

Սևանա լճի տարբեր հատվածներում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց

Անցած շաբաթ Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության ««Սևան» ազգային պարկ» տեղամասի աշխատակիցները Սևանա լճի տարբեր հատվածներում իրականացրել են ստուգիչ միջոցառումներ, ինչի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց։ Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, որսի միջոցներն առգրավվել են, միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։ ...

Կամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխը

19:50 03.08.2025

Կամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխը

Կամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը: «Կրաշենիննիկով հրաբուխը մինչև 6 կմ բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել՝ ավելի քան երեք անգամ բարձր, քան ինքնին հրաբուխն է, նրա բարձրությունը 1856 մետր է։ Վերջին անգամ այն ժայթքել է մոտավորապես 1550 թվականի […] ...

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Լադա»-ն

19:25 03.08.2025

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Լադա»-ն

Այսօր՝ օգոստոսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Տափերական գյուղի գլխավոր փողոցում՝ բենզալցակայանի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչներ 32-ամյա Գոռ Մ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 26-ամյա Կարապետ Գ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Լադա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, ապա […] ...

Եգիպտոսը երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակիչների համար

19:00 03.08.2025

Եգիպտոսը երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակիչների համար

Եգիպտոսի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա պարենային օգնություն են նետել Գազայի հատվածի բնակիչների համար, ասվում է Եգիպտոսի զինված ուժերի հայտարարության մեջ։ «Վերջին օրերին Եգիպտոսի Արաբական Հանրապետությունից թռիչք է կատարել ինը ռազմական տրանսպորտային ինքնաթիռ՝ Գազայի հատվածի դժվարամատչելի շրջաններ տասնյակ տոննա պարենային օգնություն նետելու համար», – ասվում է հայտարարության մեջ։ Իսրայելի կառավարությունը հուլիսի 26-ին […] ...

Եվրահանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի վերաբերյալ համաձայնագիրը

18:30 03.08.2025

Եվրահանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի վերաբերյալ համաձայնագիրը

Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի նախագիծը, հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ «Եվրոպական հանձնաժողովը դրական է գնահատել Սլովակիայի և Միացյալ Նահանգների կառավարությունների միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի բովանդակությունը։ Ատոմային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրամիության անդամ չհանդիսացող երկրի հետ նման միջպետական համաձայնագրերը, ԵՄ ներքին […] ...

BACK_TO_TOP