22:13 30.04.2022
Ֆիթնես մարզիչ Սառա Քամփուսը հավասարակշռված դիետան անվանել է Եղիսաբեթ II-ի երկարակեցության գաղտնիքը Այս մասին հայտնում է Daily Express-ը։
Քամփուսը պնդում է, որ թագուհին սնվում է առողջ, հավասարակշռված սննդակարգով և նրա համար պատրաստում է տաղանդավոր խոհարարների թիմը: Հայտնի է, որ թագավորական ընտանիքը խուսափում է օսլա պարունակող մթերքներից, ինչպիսիք են մակարոնեղենը և կարտոֆիլը:
Եղիսաբեթ 2-րդն օրը սկսում է մեկ բաժակ Earl Grey թեյով առանց կաթի և շաքարի, բայց՝ թխվածքաբլիթներով: Նրա հիմնական նախաճաշը բաղկացած է հացահատիկից, յոգուրտից, տոստից և մարմելադից:
Ճաշի համար թագուհին նախընտրում է ձուկն ու բանջարեղենը։ Մասնագետի խոսքով՝ Եղիսաբեթ II-ը ձուկը սիրում է սպիտակուցի բարձր պարունակության համար, որը էներգիա է հաղորդում և հագեցնում։ Կեսօրվա թեյի համար նա նախընտրում է շոկոլադե թխվածքաբլիթ կամ կոճապղպեղով տորթ, վարունգի սենդվիչ, ձու և ապխտած սաղմոն։ Բացի այդ, Եղիսաբեթը շոկոլադի մեծ սիրահար է։ Թագուհին ընթրում է մսով կամ ձկնամթերքով և բանջարեղենով: Թագուհին սիրում է ժամանակ անցկացնել դրսում, ամեն օր զբոսնել շների հետ, իսկ նախկինում նա ձի է վարել, ուստի ուժեղ իմունային համակարգ ունի, նշում է փորձագետը: Ըստ Քամփուսի՝ թագավորական ընտանիքը զբաղվում է մեդիտացիայով և շնչառական վարժություններով՝ սթրեսի մակարդակը նվազեցնելու համար: Թագուհու սերը իր Կորգիի նկատմամբ նաև օգնում է հանգստանալ, իջեցնել արյան ճնշումը և խթանել դրական հորմոնների արտադրությունը:
09:30 02.05.2025
Ֆրանսիայի ԱԳՆ. Եվրոպան ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստումԵվրոպական երկրները ծրագրում են հակառուսական պատժամիջոցների ևս մեկ փաթեթ ներմուծել, եթե երկիրը հրաժարվի Ուկրաինայում կրակը դադարեցնելուց և հույս ունենա ստանալ ԱՄՆ աջակցությունն այս հարցում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Նոել Բարոն Agence France Presse-ին տված հարցազրույցում։ «Մենք՝ եվրոպացիներս, պատրաստվում ենք աջակցել ամերիկյան այս նախաձեռնությանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթով, և չորեքշաբթի ես ասել […] ...
09:25 02.05.2025
Պետքարտուղարություն. ՌԴ-ի և ԱՄՆ-ի ղեկավարների միջև անձնական շփումն անհրաժեշտ էՈւկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում անհրաժեշտ է անձնական շփում Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների միջև։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսը՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի շփումների վերաբերյալ քննադատություններին։ «ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի դիրքորոշումն այս հարցում շատ մոտ է նախագահ Թրամփի […] ...
09:14 02.05.2025
Անահիտ Մանասյանի գլխավորությամբ աշխատակազմում անցկացվել է խորհրդակցությունՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ աշխատակազմում անցկացվել է խորհրդակցություն: Ստորաբաժանումների ղեկավարները Պաշտպանին ներկայացրել են ընթացիկ աշխատանքներն ու առաջիկայում նախանշված ծրագրերը։ Քննարկվել են աշխատանքի կազմակերպման մեթոդաբանությանը վերաբերելի հարցեր: Այս մասին տեղեկացնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Անահիտ Մանասյանն անդրադարձել է քաղաքացիների ընդունելության գործընթացի և նրանց կողմից ստացվող դիմում-բողոքների ուսումնասիրության պատշաճ կազմակերպմանը և նշել, որ կառույցում մարդու իրավունքների […] ...
09:10 02.05.2025
Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրՊերուի մայրաքաղաք Լիմայում շարունակվող ծանրամարտի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության կանանց 55 կգ քաշային կարգում Ալեքսանդրա Գրիգորյանը (անձնական մարզիչ` Քրիստինե Պետրոսյան) պոկում վարժությունում գլխավերևում պահեց 85 կգ ու 88 կգ: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ «Հրում վարժությունում Ալեքսանդրան բարձրացրեց 116 կգ: Այս վարժությունում նա նվաճեց ոսկե մեդալ: Երկամարտի 204 կգ արդյունքով` Ալեքսանդրա Գրիգորյանը […] ...
09:05 02.05.2025
Վենսը հայտարարել է ՌԴ-ի և Ուկրաինայի առաջարկների միջև «ոսկե միջին» փնտրելու մասինԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վենսն ասել է, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան ներկայացրել են իրենց առաջարկները՝ որպես հակամարտության կարգավորման գործընթացի մաս, և այժմ «ոսկե միջինի» որոնումներ են ընթանում։ «Այն, ինչ մենք տեսանք վերջին երկու շաբաթվա ընթացքում, այն է, որ կողմերից յուրաքանչյուրն ասել է՝ «Սա մեր խաղաղության առաջարկն է»: Ուկրաինացիներն արել են դա, իսկ հիմա, կարծում եմ, հարցն […] ...
09:00 02.05.2025
Bloomberg․ ԱՄՆ-ը նախատեսում է օգտագործել ուկրաինական հանքանյութերի գործարքը որպես մոդել այլ երկրների հետ համաձայնագրերի համարՎաշինգտոնը նախատեսում է օգտագործել ուկրաինական հանքանյութերի գործարքը որպես մոդել այլ երկրների հետ ապագա համաձայնագրերի համար։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ Դրա տվյալներով՝ ամերիկյան վարչակազմը մտադիր է հավատարիմ մնալ այս մոտեցմանը «այն շրջանների նկատմամբ, որոնց Միացյալ Նահանգները սովորաբար դրամաշնորհներ կամ վարկեր է տրամադրում»։ Գործակալության աղբյուրի համաձայն՝ Կիևի հետ գործարքը վկայում […] ...