Արևային մարտկոցները  էներգիայի օպտիմալ աղբյուր են Մարսի վրա գտնվող բազաների համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+26.09 oC

Արևային մարտկոցները  էներգիայի օպտիմալ աղբյուր են Մարսի վրա գտնվող բազաների համար

23:12 27.04.2022

Ինժեներները հաշվարկել են  առաքման արժեքը և գնահատել Մարսի վրա արևային մարտկոցների և միջուկային ռեակտորների արդյունավետությունը և  եզրակացրել, որ առաջինները շատ ավելի շահավետ կլինեն, երբ տեղադրվեն մոլորակի հասարակածի մոտակայքում գտնվող բազաներում: Այս մասին չորեքշաբթի հայտնել է Բերքլիի Կալիֆորնիայի համալսարանի (UCB) մամուլի ծառայությունը։

«Մենք պարզել ենք, որ ջրածնի էներգիայի պահպանման համակարգերի հետ համատեղ արևային մարտկոցների նոր տեսակներն ավելի արդյունավետ կլինեն, երբ տեղադրվեն Մարսի հասարակածի մոտ, քան ատոմակայանները»,-հայտնել են ինժեներները:

Մարսի հետախուզման հիմնական խնդիրներից է լինելու թթվածնի, ջրի և սննդի արտադրության համար անհրաժեշտ էներգիայի կայուն աղբյուրների ստեղծումը։ ՆԱՍԱ-ի փորձագետները ծրագրում են լուծել այս խնդիրները մեծ ճամպրուկի չափ կոմպակտ միջուկային ռեակտորների օգնությամբ։ Մոտ 40 կիլովատ էներգիա արտադրելու ունակ նման էլեկտրաէներգիայի գեներատորների առաջին նախատիպերը կկառուցվեն առաջիկա տարիներին։

Համալսարանի գիտնականներին հետաքրքրում էր, թե որքան արդյունավետ են պերովսկիտների և այլ խոստումնալից նյութերի վրա հիմնված արևային մարտկոցների նոր տեսակները, որոնք կարող են շատ ավելի արդյունավետ կերպով կլանել արևային էներգիան, քան սիլիկոնը և այլ դասական կիսահաղորդիչները:

Ելնելով այս նկատառումներից՝ ինժեներները մանրամասն հաշվարկել են էներգիայի նման աղբյուրների հզորությունն ու արդյունավետությունը Մարսի տարբեր շրջաններում, ինչպես նաև հաշվարկել են արեգակնային համակարգի չորրորդ մոլորակ դրանց առաքման  արժեքը։ Հետազոտողները այս թվերը համեմատել են NASA-ում մշակվող Kilopower ատոմակայանի նախատիպերի նման արժեքների հետ:

Ինչպես նշում են ինժեներները, նրանք հաշվի են առել այն փաստը, որ Մարսի վրա արևային և միջուկային էներգիան կարող է օգտագործվել ջրածնի, պարարտանյութերի և գաղութատերերի գոյատևման համար կարևոր այլ նյութեր արտադրելու համար: Բացի այդ, նրանք հաշվի են առել սպառման հնարավոր տատանումները և սեզոնային և ամենօրյա ցիկլերի ազդեցությունը ֆոտոպանելների աշխատանքի վրա:

Այս հաշվարկներն անսպասելիորեն ցույց տվեցին, որ Մարսի տարածքի մոտ 50%-ից ավելին, արևային մարտկոցները ջրածնի արտադրության համակարգերի հետ համատեղ ավելի արդյունավետ կլինեն՝ հաշվի առնելով դրանց առաքման արժեքը, քան միջուկային ռեակտորները: Խոսքը առաջին հերթին վերաբերում է մոլորակի հասարակածային և արևադարձային լայնություններին, որոնք ստանում են առավելագույն լույս և ջերմություն։

Ինժեներները նշում են, որ Մարսի այս նույն շրջանները շատ ավելի հեշտ և հարմար են գաղութացման համար, այդ թվում՝ ավելի բարենպաստ կլիմայական պայմանների և կարմիր մոլորակի հասարակածային շրջաններում հրթիռների ու մաքոքների թռիչքի և վայրէջքի հեշտության պատճառով։ Այդ պատճառով ինժեներները ավելի նպատակահարմար են համարում ոչ թե կոմպակտ ատոմակայաններ, այլ արևային մարտկոցներ ուղարկել Մարս՝ հարևան մոլորակի մակերեսի առաջին բնակավայրերին էներգիա և ջերմություն մատակարարելու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ

15:44 23.06.2025

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ

Հունիսի 16-ից 22-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 207, փլուզումի՝ 2, ուժեղ քամու, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, զինամթերքի հայտնաբերման՝ 4, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման, վայրի կենդանիների հարձակման՝ 9-ական, օձի նկատման՝ 52, ինքնասպանության փորձի՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 54, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 194, հրդեհի ծագման սպառնալիքի՝ […] ...

Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

15:38 23.06.2025

Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 24-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի  Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչարի, Ալեքսանդր Գրիբոյեդովի, Հովսեփ Էմինի, Նաիրի Զարյան, Նիկողայոս Տիգրանյան, Հովսեփ Արղության փողոցների, Կոմիտասի պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Հունիսի 13-ից ի վեր Իրանում զոհվել է 58 կին և երեխա

15:35 23.06.2025

Հունիսի 13-ից ի վեր Իրանում զոհվել է 58 կին և երեխա

Իսրայելի կողմից Իրանի վրա հասցված հարվածների հետևանքով հունիսի 13-ից, երբ սկսվեցին ուղիղ բախումները, զոհվել է առնվազն 58 կին և երեխա, 222-ը վիրավորվել է: Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության կառավարության ներկայացուցիչ Ֆաթեմեհ Մոհաջերանին։ «Մինչ օրս զոհվել է 58 կին և երեխա, իսկ մոտ 222 կին և երեխա վիրավորվել է», – նրա խոսքերն է մեջբերում ISNA […] ...

Նաիր Թիկնիզյանը` «Ցրվենա Զվեզդայի» ֆուտբոլիստ

15:28 23.06.2025

Նաիր Թիկնիզյանը` «Ցրվենա Զվեզդայի» ֆուտբոլիստ

Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը կարիերան կշարունակի «Ցրվենա Զվեզդայում»։ Այս մասին հաղորդել է սերբական ակումբի պաշտոնական կայքը։ «Ցրվենա Զվեզդան» 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 1,7 միլիոն եվրո ու նրա հետ 2 տարվա պայմանագիր կնքել։ «Լոկոմոտիվը» ևս 500 հազար եվրո պարգևավճար կստանա ու Թիկնիզյանի տրանսֆերի հաջորդ վաճառքից կունենա 10 տոկոս մասնաբաժին։ […] ...

Լու Դուկ Անի վարպետության դասերին մասնակցել են  շնորհալի պատանի դաշնակահարները

15:24 23.06.2025

Լու Դուկ Անի վարպետության դասերին մասնակցել են շնորհալի պատանի դաշնակահարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում ներկա է եղել վիետնամցի անվանի դաշնակահար Լու Դուկ Անի վարպետության դասերին: Նախարարի տեղակալը հետևել է դասապրոցեսին, զրուցել ծրագրի մասնակից պատանի դաշնակահարների և վիետնամցի անվանի դաշնակահար Լու Դուկ Անի հետ: Վիետնամցի անվանի դաշնակահար Լու Դուկ Անի վարպետության դասերն անցկացվել են ՀՀ […] ...

Հունիսի 16-22-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

15:20 23.06.2025

Հունիսի 16-22-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

Շաբաթվա ընթացքում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը, իրականացվել են դաշտային աշխատանքներ։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Լեռնային շրջաններում հացահատիկային մշակաբույսերը գտնվել են հասկակալման և ծեղացողունի ներքին հանգույցների առաջացման, նախալեռներում՝ ծաղկման, հովտային շրջաններում՝ մոմային հասունացման, տեղ-տեղ լրիվ հասունացման փուլերում։ Հովտային շրջաններում շարունակվել է կորիզավորների մասսայական բերքահավաքը, դաշտերում և այգիներում կատարվել […] ...

BACK_TO_TOP