22:40 30.04.2022
Գարնան առաջին ճառագայթները թեև հաճելիորեն կանչում են դուրս, սակայն դրանք շատ նենգ են, իսկ ոսկե արևայրուք ստանալու ցանկությունը կարող է լուրջ խնդիրների վերածվել։ «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Ամենակարևորը» հաղորդաշարի ստուդիայում մաշկաբան, կոսմետոլոգ Նադեժդա Նաբատնիկովան պատմել է, թե ինչպես պաշտպանել մաշկը տարիքային բծերից և այլ անախորժություններից։
Մասնագետի խոսքով՝ շատ կանայք բախվում են պիգմենտացիայի խնդրին. Բանն այն է, որ երբ արևի լույսը դիպչում է մաշկին, մաշկի իմունիտետը թուլանում է, առաջանում է արևայրուք։
«Արևայրուքը մարմնի պաշտպանական ռեակցիան է, ոչ թե էսթետիկ մի բան, վտանգավոր է նաև գարնան արևը, ուստի պաշտպանության կարիք ունենք, Եթե դուք չեք ապահովում մաշկի պաշտպանությունը, ապա մեծ է մելանոմայի և բազալիոմայի վտանգը. Նրանք լինում են այն բաց տարածքներին, որտեղ սովորաբար ոչ ոք չի քսում արևապաշտպան քսուք՝ մասնավորապես ականջներին ու քթին»,- զգուշացնում է բժիշկը։
Արևի լույսի ներքո մաշկի բջիջները փոխվում են: Մաշկից հեռանում են կոլագենը, էլաստինը և հեղուկը։ Սա արագ ծերացնում է մաշկը։
«Հակատարիքային լավագույն միջոցը ֆիլտրով արևապաշտպան միջոցն է, որը խոչընդոտում է արևի բացասական ճառագայթների ներթափանցմանը»,- նշում է փորձագետը։
Մաշկի առողջության և գեղեցկության համար անհրաժեշտ է հետևել մի քանի պարզ կանոնների. փետրվարի վերջից պետք է դադարեցնել բոլոր ագրեսիվ կոսմետիկ պրոցեդուրաները, ինչպիսիք են պիլինգը, լազերը և խոնավացնել մաշկը՝ օգտագործելով համապատասխան միջոցներ։ Առօրյա խնամքին պետք է ավելացնել տոնիկ և հանքային ջուր՝ լրացուցիչ խոնավություն ապահովելու, մաշկը թարմացնելու և հանքային տարրերով հագեցնելու համար: Մի մոռացեք գլխարկի և արևային ակնոցների մասին:
Արևապաշտպան քսուքը պետք է քսել տանից դուրս գալուց առաջ և թարմացնել երկու ժամը մեկ։ Եթե հնարավոր չի եղել խուսափել տարիքային բծերից, ապա դրանցից կարող եք ազատվել միայն աշնանը՝ մեզոթերապիայի պրոցեդուրաների, պիլինգների կամ լազերի միջոցով։
15:38 23.06.2025
Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ15:35 23.06.2025
Հունիսի 13-ից ի վեր Իրանում զոհվել է 58 կին և երեխա15:35 23.06.2025
Հունիսի 13-ից ի վեր Իրանում զոհվել է 58 կին և երեխաԻսրայելի կողմից Իրանի վրա հասցված հարվածների հետևանքով հունիսի 13-ից, երբ սկսվեցին ուղիղ բախումները, զոհվել է առնվազն 58 կին և երեխա, 222-ը վիրավորվել է: Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության կառավարության ներկայացուցիչ Ֆաթեմեհ Մոհաջերանին։ «Մինչ օրս զոհվել է 58 կին և երեխա, իսկ մոտ 222 կին և երեխա վիրավորվել է», – նրա խոսքերն է մեջբերում ISNA […] ...
15:28 23.06.2025
Նաիր Թիկնիզյանը` «Ցրվենա Զվեզդայի» ֆուտբոլիստՄոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը կարիերան կշարունակի «Ցրվենա Զվեզդայում»։ Այս մասին հաղորդել է սերբական ակումբի պաշտոնական կայքը։ «Ցրվենա Զվեզդան» 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 1,7 միլիոն եվրո ու նրա հետ 2 տարվա պայմանագիր կնքել։ «Լոկոմոտիվը» ևս 500 հազար եվրո պարգևավճար կստանա ու Թիկնիզյանի տրանսֆերի հաջորդ վաճառքից կունենա 10 տոկոս մասնաբաժին։ […] ...
15:24 23.06.2025
Լու Դուկ Անի վարպետության դասերին մասնակցել են շնորհալի պատանի դաշնակահարներըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում ներկա է եղել վիետնամցի անվանի դաշնակահար Լու Դուկ Անի վարպետության դասերին: Նախարարի տեղակալը հետևել է դասապրոցեսին, զրուցել ծրագրի մասնակից պատանի դաշնակահարների և վիետնամցի անվանի դաշնակահար Լու Դուկ Անի հետ: Վիետնամցի անվանի դաշնակահար Լու Դուկ Անի վարպետության դասերն անցկացվել են ՀՀ […] ...
15:20 23.06.2025
Հունիսի 16-22-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունըՇաբաթվա ընթացքում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը, իրականացվել են դաշտային աշխատանքներ։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Լեռնային շրջաններում հացահատիկային մշակաբույսերը գտնվել են հասկակալման և ծեղացողունի ներքին հանգույցների առաջացման, նախալեռներում՝ ծաղկման, հովտային շրջաններում՝ մոմային հասունացման, տեղ-տեղ լրիվ հասունացման փուլերում։ Հովտային շրջաններում շարունակվել է կորիզավորների մասսայական բերքահավաքը, դաշտերում և այգիներում կատարվել […] ...
15:13 23.06.2025
Սիրիայում ԱՄՆ ռազմաբազան հարձակման է ենթարկվել․ MehrՍիրիայի Ալ-Հասաքե նահանգում գտնվող ամերիկյան ռազմաբազան ենթարկվել է հարձակման, հաղորդում է իրանական Mehr պետական գործակալությունը։ «Աղբյուրները հայտնել են, որ հարձակման թիրախը Սիրիայի արևմտյան Հասաքա նահանգի Քասրուկ շրջանում գտնվող ամերիկյան ռազմական բազան էր», – ասվում է հաղորդագրության մեջ։ ...
15:05 23.06.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի վարչապետինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության վարչապետ Լյուկ Ֆրիդենին Ազգային տոնի առիթով: Ուղերձում ասված է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Լյուքսեմբուրգի բարեկամ ժողովրդին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Ազգային տոնի կապակցությամբ։ Լյուքսեմբուրգն իր պատմությամբ, ժողովրդավարական արժեքներով և համերաշխ հասարակությամբ արժանի տեղ է զբաղեցնում եվրոպական ընտանիքում։ Հայաստանը բարձր է գնահատում Լյուքսեմբուրգի հետ ձևավորված գործընկերային […] ...