Արդյո՞ք ուժային մարզումների միջոցով հնարավոր է արագ նիհարել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+19.09 oC

Արդյո՞ք ուժային մարզումների միջոցով հնարավոր է արագ նիհարել

21:54 30.04.2022

Ֆիթնեսի մարզիչ Լյուսի Բեյքերն ասել է, որ քաշ կորցնելու համար անհրաժեշտ չէ ժամերով զբաղվել կարդիովարժություններով  կամ վազքով, և ուժային վարժություններն անվանել է արագ նիհարելու արդյունավետ միջոց: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Մարզչի խոսքով՝ դուք կարող եք նիհարել ուժային մարզումների օգնությամբ, եթե ճիշտ սնվեք, ամեն օր շարժվեք, շատ հանգստանաք և վերահսկեք սթրեսի մակարդակը։ «Ես ապշեցուցիչ արդյունքներ ստացա միայն այն ժամանակ, երբ սկսեցի ուժային մարզումներ և նվազեցրի կարդիո վարժությունների քանակը: Եթե ​​ձեր նպատակը ուժեղ, լավ  մարզավիճակ, մարզական և առողջ տեսք ունենալն է, վազելը ձեր տարբերակը չէ», – ասել է նա:

Բեյքերը բացատրել է, որ կարդիոմարզումները  մեծացնում են էներգիայի ծախսը, բայց դա նիհարելու ամենաարդյունավետ մեթոդը չեն, քանի որ  չափազանց մեծ ծանրաբեռնվածություն են օրգանիզմի համար: Նա խորհուրդ է տվել վազքը փոխարինել քայլելով, քանի որ  այդ դեպքում մկանների և հոդերի ծանրաբեռնվածությունը նվազագույն է: Մարզիչը  հորդորել է,  այդոււհանդերձ, չհրաժարվել վազելուց, եթե դա հաճույք է պատճառում ։  Իր նիհարելու փորձի մասին պատմել է, որ  նվազեցրել է օրական կալորիաների քանակը, 120 գրամ սպիտակուց  է կերել և քնել է  օրական առնվազն ութ ժամ: Ըստ Բեյքերի՝ օրական միջինը 20000 քայլ է կատարել և շաբաթական երեք անգամ ուժային մարզումներ:

«Դիետան սթրեսային է օրգանիզմի համար, բայց երբ զուգակցվում է ճիշտ քանակությամբ մարզումների, վերականգնման և  օպտիմալ սնուցման  հետ, որը պարունակում է բավարար սննդանյութեր,  շատ արդյունավետ միջոց է արագ արդյունքի հասնելու համար», – եզրափակել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

20:33 02.05.2025

Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Ստեփանավանում ընթացքի մեջ են Աշոտաբերդ թաղամասի կառուցապատման աշխատանքները: «Ծրագրի արժեքը՝ 9 մլրդ 678 մլն դրամ: Արդյունքում՝ համայնքը կունենա 15 շենքից բաղկացած նորակառույց բնակելի թաղամաս»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Արարատում բախվել են «Opel»-ը և «Nissan March»-ը. կա տուժած

20:18 02.05.2025

Արարատում բախվել են «Opel»-ը և «Nissan March»-ը. կա տուժած

Մայիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Մեղրի-Երևան Մ2 ավտոճանապարհին՝ Փոքր Վեդիի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 59-ամյա Կարեն Ս․-ի վարած «Opel » մակնիշի և 37-ամյա Մարինա Կ․-ի վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենաները, վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել սյանը և հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի […] ...

Վարչապետն այցելել է Ստեփանավանի նորակառույց թիվ 3 դպրոց

20:09 02.05.2025

Վարչապետն այցելել է Ստեփանավանի նորակառույց թիվ 3 դպրոց

#300իցմեկը՝ կառուցվել եւ շահագործման է հանձնվել Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցը: Կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 543 մլն դրամ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

SHANTNEWS

20:00 02.05.2025

SHANTNEWS

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել գեղանկարիչ Արթուր Հովհաննիսյանի ցուցահանդեսի բացմանը

19:58 02.05.2025

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել գեղանկարիչ Արթուր Հովհաննիսյանի ցուցահանդեսի բացմանը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Հայաստանի նկարիչների միությունում ներկա է գտնվել գեղանկարիչ Արթուր Հովհաննիսյանի ցուցահանդեսի բացմանը: «Շրջանների միջև» ցուցահանդեսը ներկայացնում է գեղանկարչի վերջին 20 տարիների ստեղծագործությունների ընտրանին: Արայիկ Հարությունյանը շրջել է ցուցասրահով՝ ծանոթացել ներկայացված աշխատանքներին: ...

«Ինտերի» պաշտպան Դենզել Դյումֆրիսը՝ Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

19:54 02.05.2025

«Ինտերի» պաշտպան Դենզել Դյումֆրիսը՝ Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

«Ինտերի» պաշտպան Դենզել Դյումֆրիսը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Նիդերլանդցին կատալոնական «Բարսելոնայի» դեմ կիսաեզրափակչի առաջին մրցավեճում դուբլ էր գրանցել և մեկ գոլային փոխանցում կատարել: Շաբաթվա լավագույնի կոչման համար պայքարում միլանցիների պաշտպանն առաջ է անցել ֆրանսիական ՊՍԺ-ի պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյայից: ...

BACK_TO_TOP