16:40 27.04.2022
Հայաստանի և Ռուսաստանի միջև մսամթերքի առևտրի ոլորտում նոր համագործակցություններ և հնարավորություններ ստեղծելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ անցկացվեց «Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության ընդլայնման հեռանկարները մսի և մսամթերքի առևտրի ոլորտում» թեմայով քննարկում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը շեշտեց, որ դատելով թե՛ հայկական, թե՛ ռուսական արտադրողների կողմից նկատվող ոգևորությունից, կարծում է, որ այս հանդիպման անհրաժեշտությունը կար, և հաջորդիվ նմանատիպ քննարկումները պետք է կրեն հաճախակի բնույթ:
«Ընդհանուր առմամբ 2021 թվականին Հայաստանը ներմուծել է շուրջ 52 800 տոննա մսամթերք, որից Ռուսաստանին բաժին է ընկնում շուրջ 12,1 տոկոսը: Եվ մեր գործընկերների հետ որոշեցինք կազմակերպել այս միջոցառումը, որպեսզի առաջատար ռուսական կազմակերպությունները հնարավորություն ունենան ծանոթանալու մեր կազմակերպությունների հետ և երկուստեք ներկայացնել հնարավոր համագործակցության ուղղությունները: Մասնակիցները նաև կքննարկեն, թե ինչպես կարող են ընդլայնել առևտրաշրջանառությունը և կամրապնդեն հետագա կապը»,- ասաց նախարարի տեղակալը:
Միջոցառմանը մասնակցում էին Ռուսաստանի մսամթերքի արտադրությամբ զբաղվող խոշոր ընկերությունների և կազմակերպությունների գործարար պատվիրակությունը և Հայաստանի մսամթերքի արտադրության ոլորտի կազմակերպությունների և ընկերությունների, էկոնոմիկայի նախարարության և այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ։
Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը նշեց, որ նման հանդիպումները շատ արդյունավետ են, որի ընթացքում նոր գործընկերներ գտնելու հնարավորություն է ստեղծվում:
«Այս հանդիպումից մենք նման հնարավորություն ենք ակնկալում, որովհետև հանդիպմանը ներկա են Ռուսաստանի թռչնաբույծների ասոցիացիայի նախագահը և մի շարք այլ կազմակերպությունների նախագահներ: Այս պահին խնդիրներ կան, որ մենք կարիք ունենք լուծելու, քանի որ մենք հիմնականում կենդանի թռչունը և թռչնամիսը ներկրում ենք ԵԱՏՄ երկրներից, հետևաբար կան հարցեր, որ պետք է ճշտվեն հենց նման հանդիպումներում: Մենք այս պահին խնդիր ենք դրել տոհմային տնտեսության ստեղծման ուղղությամբ, որը այսօր մեզ համար խիստ անհրաժեշտ է, քանի որ մեր թռչունների գլխաքանակի ձեռքբերման մոտավորապես 80-90 տոկոսը դրսից է՝ հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից: Եվ երկրորդ խնդիրը մեր սեփական կերային բազայի անբավարարության հարցն է, որը նույնպես կապված է Ռուսաստանի հետ: Հույս ունենք այս քննարկմանը այս և մի շարք այլ հարցեր կստանան լուծումներ»,- ասաց Ստեփանյանը:
«Ագրոէքսպորտ» դաշնային կենտրոնի ղեկավար Դմիտրի Կրասնովը ասաց, որ համագործակցությունը իրականացվում է վաղուց, և առևտրաշրջանառությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև բարձր մակարդակի վրա է: «Համագործակցությունը գնալով մեծանում է, և մենք տեսնում ենք լուրջ հնարավորություններ: Մսամթերքի առևտրի ուղղությամբ համագործակցության համար մենք լուրջ հեռանկարներ ենք տեսնում: Այս պահին ունենք թռչնամսի արտահանման զգալի աճի հեռանկար: Այսօր քննարկմանը ներկա են Ռուսաստանում մսամթերքի արտադրությամբ զբաղվող խոշոր ընկերությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր կքննարկեն համագործակցության բոլոր տարբերակները և հնարավորություն կստանան նաև այցելելու հայկական մի շարք խոշոր ընկերություններ»,- եզրափակեց Կրասնովը:
00:30 15.06.2025
Լարսը բաց է00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին00:30 15.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...
00:18 15.06.2025
Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 14.06.2025
Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբԵրևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...
23:54 14.06.2025
Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունումՀայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...
23:49 14.06.2025
Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...