Քննարկվել են Հայաստանում ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին առնչվող մի շարք ռազմավարական խնդիրներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+28.09 oC

Քննարկվել են Հայաստանում ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին առնչվող մի շարք ռազմավարական խնդիրներ

14:40 28.04.2022

Ապրիլի 26-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ԳՄՀԸ կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեսական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի, «ՍԿԼ Ինթերնեյշնլի» (Շվեդիա) և Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների միջև կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին առնչվող մի շարք ռազմավարական խնդիրներ։

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ պարոն Վաչե Տերտերյանը ներկայացրել է Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների հիմնական շեշտադրումները, ինչպես նաև անդրադարձել երկրում ֆինանսական ապակենտրոնացման առնչվող որոշ հարցերի։ Քննարկման հիմնական թեմաներից էին Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան, դրա շուրջ տեսլականը և իրականացումը Հայաստանում, ինչպես նաև այդ ուղղությամբ համապատասխան միջազգային փորձը։

Խմբային քննարկումների կարևոր թեմաներից էին նաև ֆիսկալ ապակենտրոնացումը և համայնքների ֆինանսները։ «ՍԿԼ Ինթերնեյշնլի» ֆիսկալ ապակենտրոնացման հարցերով փորձագետ Յասմինա Ջիկիչը համապարփակ ներկայացրել է ֆիսկալ ապակենտրոնացման եվրոպական փորձը, ինչպես նաև անդրադարձել Հայաստանում ՏԻՄ-երի ֆինանսավորման առկա մեխանիզմներին։

Հանդիպման ընթացքում մասնակիցները նաև քննարկել են հնարավոր տարբեր մարտահրավերներն ու հաջորդ քայլերը՝ համատեղ նպաստելու Հայաստանում բարեփոխումների հետագա իրականացմանը:

Մասնակիցները համակարծիք էին, որ Հայաստանի համար առաջիկայում մշակվող ապակենտրոնացման հայեցակարգը կարող է լինել այն հիմնական ուղենիշը, որը կօգնի ճյուղային նախարարություններին ավելի կայուն հիմունքներով ներգրավվել ոլորտային բարեփոխումների (օրինակ՝ կրթության) օրակարգում՝ նաև ոլորտների ապակենտրոնացման տրամաբանության շրջանակում:
Միջոցառումը կազմակերպվել էր «ՍԿԼ Ինթերնեյշնլի» կողմից՝ ԳՄՀԸ-ի հետ համատեղ։ Հանդիպմանը մասնակցել են ՏԿԵՆ Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, նախարարության այլ աշխատակիցներ, «ՍԿԼ Ինթերնեյշնլից» Ծրագրերի զարգացման ղեկավար Էրիկ Ֆաքսգարդը, թիմի ղեկավար տիկին Իվա Կալնինան և փորձագետ տիկին Յասմինա Ջիկիչը, ԳՄՀԸ/ԼԿՀՏԶ ծրագրի թիմի ղեկավար Պիեռ Բոնիֆասին, նույն ծրագրի խորհրդատուները և փորձագետները․ ինչպես նաև Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներ տիկին Նունե Բալյանը և տիկին Անի Դալաքյանը։

«Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում համաֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) կողմից: Ծրագիրն իրականացվում է հիմնական քաղաքական գործընկերոջ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) հետ սերտ համակարգմամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չարենցավան համայնքի Արզական բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

13:24 15.06.2025

Չարենցավան համայնքի Արզական բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 16-ին Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի «Արզականի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություններ, որոնց ընթացքում՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու են Արզական բնակավայրի էլեկտրական շչակները։ ...

ՃՏՊ Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհին. կա երկու տուժած

13:08 15.06.2025

ՃՏՊ Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհին. կա երկու տուժած

Հունիսի 15-ին, ժամը 08:41-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Սևան ավտոճանապարհին՝ «Ծովագյուղ» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհի 76-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել մոտակայքում գտնվող […] ...

Իսրայելի օդային տարածքը մնում է ամբողջությամբ փակ

13:00 15.06.2025

Իսրայելի օդային տարածքը մնում է ամբողջությամբ փակ

Իսրայելի օդային տարածքը քաղաքացիական ավիացիայի համար լիովին փակ է մնում մինչև անվտանգային համակարգում երկինքը բացելու որոշում կայացվի, ասվում է Իսրայելի արտաքին գործերի նախարարության և տրանսպորտի նախարարության համատեղ հայտարարության մեջ։ «Անվտանգության իրավիճակից ելնելով և անվտանգության մարմինների հրահանգներին համապատասխան՝ Իսրայելի երկինքը փակ է քաղաքացիական ավիացիայի համար, մեկնող կամ ժամանող չվերթներ չկան։ Անվտանգային մարմինների հաստատումից հետո՝ երկնքի բացման […] ...

Իրանում հարձակման է ենթարկվել Պաշտպանության նախարարության կենտրոններից մեկը

12:35 15.06.2025

Իրանում հարձակման է ենթարկվել Պաշտպանության նախարարության կենտրոններից մեկը

Իրանի պաշտպանության նախարարության կենտրոններից մեկը Սպահանում մեկ ժամ առաջ հարձակման է ենթարկվել, իշխանությունները գնահատում են վնասը, հայտարարել է Սպահանի նահանգի պաշտպանության և անվտանգության հարցերով փոխնահանգապետ Աքբար Սալեհին։ «Մեկ ժամ առաջ հարձակման ենթարկվեց Սպահանում գտնվող Իրանի պաշտպանության նախարարության հետ կապված կենտրոններից մեկը, և հնարավոր վնասը հիմա գնահատվում է», – նրա խոսքերն է մեջբերում «Նուր Նյուզ» գործակալությունը։ ...

Իրանը պատրաստ է կնքել համաձայնագիր, որը կերաշխավորի, որ ինքը միջուկային զենք չի ունենա․ Արաղչի

12:12 15.06.2025

Իրանը պատրաստ է կնքել համաձայնագիր, որը կերաշխավորի, որ ինքը միջուկային զենք չի ունենա․ Արաղչի

Իրանը պատրաստ է կնքել համաձայնագիր, որը կերաշխավորի, որ ինքը միջուկային զենք չի ունենա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Մենք պատրաստ ենք ցանկացած համաձայնագրի, որը նպատակ ունի ապահովել, որ Իրանը չունենա միջուկային զենք, քանի որ, մեր սկզբունքի համաձայն, միջուկային զենքն արգելված է։ Բայց եթե նպատակը Իրանին զրկելն է միջուկային իրավունքներից, ապա, բնականաբար, մենք […] ...

Լոս Անջելեսում անցկացված հանրահավաքին մասնակցել է 30 հազար մարդ

11:51 15.06.2025

Լոս Անջելեսում անցկացված հանրահավաքին մասնակցել է 30 հազար մարդ

Լոս Անջելեսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ բողոքի ցույցի դուրս եկած ցուցարարների թիվը կազմել է 30,000, սոցիալական ցանցերում հայտնել է քաղաքապետ Կարեն Բասը։ «Երեսուն հազար մարդ այսօր ամբողջ քաղաքում դուրս է եկել խաղաղ բողոքի իրենց սահմանադրական իրավունքն իրացնելու համար. հզոր է», – գրել է Բասը։ Թրամփի քաղաքականության դեմ բողոքի ցույցերը սկսվեցին ԱՄՆ բազմաթիվ նահանգներում […] ...

BACK_TO_TOP