15:32 28.04.2022
Երկօրյա այցով Հայաստանում է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն դոկտոր Հանս Հենրի Պ. Կլյուգեն։ Այս մասին գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Առողջապահության նախարարությունում այսօր ընդունել եմ դոկտոր Կլյուգեին` հույս հայտնելով, որ նրա այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա մեր երկրի առողջապահական համակարգի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջև երկարատև գործընկերության համար:
Քննարկել ենք համավարակի հաղթահարման մեր փորձը, ինչպես նաև առողջապահության ոլորտում մեկնարկած հիմնարար բարեփոխումները` առողջապահական ծառայությունների համընդհանուր ծածկույթի ներդրում, առողջության առաջնային պահպանման օղակի, առողջապահական ծառայությունների որակի բարելավում, ծխախոտի դեմ պայքար, արտակարգ իրավիճակներին արձագանքելու պատրաստվածություն, հոգեկան առողջություն:
Անդրադարձել եմ 44-օրյա պատերազմի ողբերգական ու ավերիչ հետևանքներին, տեղահանվածների և գերիների հարցերին: Հանս Հենրի Պ. Կլյուգեն իր ցավակցությունն է հայտնել այս առնչությամբ:
Հանդիպման շրջանակներում ստորագրել ենք Հայաստանի և ԱՀԿ-մի միջև 2022-2023 թվականների Համագործակցության երկամյա համաձայնագիրը, որից հետո պատասխանել ենք լրատվամիջոցների ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին։
Նշեմ, որ ԱՀԿ տարածաշրջանային ղեկավարի երկօրյա այցի շրջանակներում նախատեսված են բարձր մակարդակով մի շարք հանդիպումներ»,- գրել է Ավանեսյանը:
10:52 15.06.2025
Արթիկ համայնքում գրանվել է ուժեղ պտտահողմ10:52 15.06.2025
Արթիկ համայնքում գրանվել է ուժեղ պտտահողմԵրեկ` ժամը 19:00-ի սահմաններում, Արթիկ համայնքում գրանցվել է ուժեղ պտտահողմ։ Ուժեղ պտտահողմը նախնական տվյալներով Արթիկ քաղաքում, Մեծ Մանթաշ, Գետափ, Արևշատ, Նոր Կյանք, Անուշավան, Հոռոմ, Պեմզաշեն գյուղերում վնասել է բնակելի շենքերի, տների, հասարակական և գյուղատնտեսական շինությունների տանիքներ, ջերմոցային տնտեսություններ, էլեկտրահաղորդման գծեր։ Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, ոլորտային պատասխանատուների հետ տեղում անմիջապես ծանոթանալով պատճառված նախնական վնասներին, հանձնարարել […] ...
10:33 15.06.2025
Թել Ավիվի մոտակայքում իրանական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է վեցիԻսրայելի Բատ Յամ քաղաքում Թել Ավիվի մոտակայքում իրանական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի, հաղորդում է իսրայելական I24 հեռուստաալիքը։ Ավելի վաղ Ynet պորտալը, հղում անելով Իսրայելի շտապօգնության ծառայությանը, հայտնել էր չորս զոհի մասին։ «Բաթ Յամում զոհերի թիվը հասել է վեցի, այն բանից հետո, երբ փլատակներից դուրս են բերել ևս երկու դիակ», – ասվում է […] ...
10:12 15.06.2025
Հնդկաստանում ուղղաթիռ է կործանվել. կան զոհերԿիրակի օրը Հնդկաստանի Ուտտարախանդ նահանգում ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է յոթ մարդ, այդ թվում՝ երկու տարեկան երեխա, հայտնում է News18 հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ողբերգությունը տեղի է ունեցել կիրակի առավոտյան։ Ինքնաթիռում եղել է վեց ուղևոր և մեկ օդաչու։ ...
10:00 15.06.2025
Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում է ստացելԼեգենդար ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը ֆուտբոլային կարիերայի և բարեգործական գործունեության համար Մեծ Բրիտանիայի արքա Կառլ Երրորդի կողմից ասպետի կոչում է ստացել։ Այս մասին հայտնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը։ Այժմ Բեքհեմը կունենա նաև «Սըր» տիտղոսը, իսկ կինը` Վիկտորյան «Լեդի»։ Բեքհեմի` ասպետի կոչում ստանալուց հետո «Մանչեսթեր Յունայթեդը» «Սըր Դևիդ» անունով մարզաշապիկ է հրապարակել։ Նախկին կիսապաշտպանը կարիերայի […] ...
00:30 15.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...
00:18 15.06.2025
Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...