Ամերիկյան CBS ալիքը հրապարակել է ահաբեկիչների տեսանյութը սեպտեմբերի 11-ի հարձակումից առաջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+24.09 oC

Ամերիկյան CBS ալիքը հրապարակել է ահաբեկիչների տեսանյութը սեպտեմբերի 11-ի հարձակումից առաջ

21:15 28.04.2022

Ամերիկյան CBS հեռուստաալիքն առաջին անգամ հրապարակել է մի տեսանյութ, որը, ըստ տեղեկությունների, պատկերում է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի իրադարձություններից առաջ ԱՄՆ-ում նկարահանված ահաբեկիչներին:

Հեռուստաալիքի տվյալներով՝ կադրերը բրիտանական ոստիկանությունը ստացել է Անգլիայում սեպտեմբերի 11-ի հարձակումներից մոտ երկու շաբաթ անց, սակայն այս ամբողջ ընթացքում չեն հրապարակվել։ Տեսանյութում երևում են ահաբեկիչները՝Նավաֆ ալ-Հազմին և Խալիդ ալ-Միհարին, հենց այն ահաբեկիչնեը,  ովքեր առևանգել են Նյու Յորքի երկվորյակ աշտարակների ուղղությամբ  թռչող ինքնաթիռները: Տեսանութում նրանք մի երեկույթի  են մասնակցում 2000թ. Սան Դիեգոյում:

Ըստ հեռուստաալիքի՝ տեսանյութում երևում է նաև Սաուդյան Արաբիայի քաղաքացի Օմար ալ-Բայումին, ով կասկածվում է ահաբեկչությունների կազմակերպման մեջ: Հրապարակված նյութերը տեղ են գտել այն ապացույցներում, որոնք ձեռք են բերվել սեպտեմբերի 11-ի դեպքերից երկու շաբաթ անց ալ-Բայումիի կալանավորման ընթացքում։ Ավելի ուշ նա ազատ է արձակվել։

Սեպտեմբերի 11-ի իրադարձությունների 20-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, կատարելով իր նախընտրական խոստումներից մեկը, հանձնարարեց Արդարադատության նախարարությանը և ներգրավված այլ գերատեսչություններին վերանայել փաստաթղթերի փաթեթը և հրապարակել գաղտնազերծված տեղեկությունները վեց ամսվա ընթացքում: .Շուտով ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն իր կայքում հրապարակեց սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների վերաբերյալ Բայդենի հրամանով գաղտնազերծված փաստաթղթերից առաջինը։

2001 թվականի սեպտեմբերի 11-ին ահաբեկիչների կողմից առևանգված երկու մարդատար ինքնաթիռ մխրճվել է Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի զույգ աշտարակների մեջ՝ ամբողջությամբ ոչնչացնելով դրանք։ Ահաբեկիչների կողմից վերահսկվող ևս մեկ ինքնաթիռ մխրճվել է Վաշինգտոնում պաշտպանության նախարարության շենքի արևմտյան թև։ Չորրորդ մարդատար ինքնաթիռը, որը նույնպես առևանգել էին ահաբեկիչները, ընկել և կործանվել է Փիթսբուրգ քաղաքի մոտ (Փենսիլվանիա): Ըստ պաշտոնական տվյալների՝ Նյու Յորքում մահացել է 2749 մարդ, Վաշինգտոնում՝ 189, Փենսիլվանիայում՝ 44։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կալաս. Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումը մեծ սպառնալիք կլինի

13:53 23.06.2025

Կալաս. Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումը մեծ սպառնալիք կլինի

Հորմուզի նեղուցի փակումը Իրանի կողմից հսկայական սպառնալիք կլինի, ուստի ԵՄ արտաքին գործերի նախարարները կքննարկեն հակամարտության դիվանագիտական ​​լուծման հնարավորությունը: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ղեկավար Կայա Կալլասը ԵՄ արտաքին գործերի նախարարների՝ հանդիպմանը ժամանելուց հետո: «ԵՄ արտաքին գործերի նախարարները կենտրոնացած են դիվանագիտական ​​լուծման վրա։ Նրանք հատկապես մտահոգված են լարվածության սրման սպառնալիքով, որի հետևանքները կարող են […] ...

Արաչին ընդգծել է Իրանի դեմ սանձազերծված ագրեսիայի նկատմամբ միջազգային հանրության «անգործությունը»

13:45 23.06.2025

Արաչին ընդգծել է Իրանի դեմ սանձազերծված ագրեսիայի նկատմամբ միջազգային հանրության «անգործությունը»

Իրանի դեմ սանձազերծված ագրեսիայի նկատմամբ միջազգային հանրության անգործությունը հետևանքներ կունենա բոլորի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ: «Այս ագրեսիայի նկատմամբ միջազգային հանրության  լռությունն ու անգործությունը լայնածավալ հետևանքներ կունենան բոլոր պետությունների համար», – նրա խոսքերն է մեջբերում Արաղչիի մամուլի ծառայությունը։ Իրանի արտաքին գործերի […] ...

Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը

13:37 23.06.2025

Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը

ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության դեսպանատան համագործակցությամբ Երևանի Կասկադ համալիրում նշվել է Յոգայի միջազգային օրը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության դեսպան Նիլակշի Սահա Սինհային: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի խոսքով՝ Հայաստանում յոգային նվիրված միջոցառումների անցկացումը հրաշալի առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու Հայաստան-Հնդկաստան միջմշակութային երկխոսությունը, դրա շարունակական […] ...

Օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն Քևին Դյուրանտը

13:30 23.06.2025

Օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն Քևին Դյուրանտը

NBA-ի կրկնակի, Օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն, աշխարհահռչակ բասկետբոլիստ Քևին Դյուրանտը բաժնեմաս է ձեռք բերել ֆրանսիական ՊՍԺ-ից, հայտնում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը: Բաժնեմասը ձեռք է բերել Դյուրանտին պատկանող Boardroom Sports Holdings ներդրումային ընկերությունը, որը բաժնեմասեր ունի մի շարք առաջատար սպորտային թիմերում ու լիգաներում: «Պատիվ է լինել ՊՍԺ-ի բաժնետեր: Ակումբն ու քաղաքը շատ մոտ են իմ […] ...

Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ Մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի գլխավոր քարտուղարի հետ

13:23 23.06.2025

Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ Մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի գլխավոր քարտուղարի հետ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների Մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի գլխավոր քարտուղար դոկտոր Խալիդ Ղանիմ Ալ-Ղայթի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլան։ Հանդիպումը կայացել է Երևանում՝ Սոցիալական արդարության միջազգային ամենամյա 3-րդ համաժողովի շրջանակում։ Զրուցակիցները բարձր են գնահատել նմանօրինակ միջոցառումների դերը՝ […] ...

Իրանի ԱԳՆ-ը ԱՄՆ-ի կողմից երկրի միջուկային օբյեկտներին ուղղված հարվածները որակել է որպես հանցագործություն

13:15 23.06.2025

Իրանի ԱԳՆ-ը ԱՄՆ-ի կողմից երկրի միջուկային օբյեկտներին ուղղված հարվածները որակել է որպես հանցագործություն

ԱՄՆ-ի հարձակումը Իրանի միջուկային օբյեկտների վրա հանցավոր է և անօրինական, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային: «Մեզ՝ իրանցիներիս համար, ԱՄՆ-ի հարձակումը Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա, որոնք բոլորը պաշտպանված էին երաշխիքների համաձայնագրով և գտնվում էին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության լիակատար և մշտական ​​​​վերահսկողության ներքո, համարվում է լիովին անօրինական և հանցավոր […] ...

BACK_TO_TOP