Եվս մեկ բրիտանացի արքայազնի հորդորել են հրաժարվել իր տիտղոսից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+26.09 oC

Եվս մեկ բրիտանացի արքայազնի հորդորել են հրաժարվել իր տիտղոսից

21:51 28.04.2022

Եվս մեկ բրիտանացի արքայազնի հորդորել են հրաժարվել իր տիտղոսից։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Յորքի քաղաքային խորհրդի անդամները կոչ են արել հրաժարվել արքայազն Էնդրյուին հերցոգի տիտղոսից՝ սեքսուալ ոտնձգությունների պատճառով, հաղորդում է The Guardian-ը։

Բացառությամբ երկու ձեռնպահի՝ժողովի բոլոր խորհրդականները քվեարկել են  Էնդրյուին 1986 թվականին տրված արքայական  տիտղոսից զրկելու օգտին:  Դրա  համար անհրաժեշտ կլինի նաև խորհրդարանի որոշումը:

«Քանի որ թագուհին զրկել է արքայազն Էնդրյուին իր զինվորական կոչումներից և թագավորական հովանավորությունից, մենք ճիշտ ենք համարում խզել բոլոր կապերը, որոնք նա դեռևս ունի մեր մեծ քաղաքի հետ»,- ասել է Լիբերալ-դեմոկրատների խորհրդի անդամ Դարիլ Սմոլլին, ով  եղել է  առաջարկի նախաձեռնողը:  Նա հավելել է, որ եթե արքայազնը դա չանի, ապա կառավարությունն ու Բուքինգհեմյան պալատը պետք է միջամտեն՝ նրան տիտղոսից զրկելու համար։

Լեյբորիստական ​​կուսակցության խորհրդական Էիսլինգ Մուսսոնն ասում է, որ խորհուրդը պարտք է Յորքի ժողովրդին, հատկապես նրանց, ովքեր ենթարկվել են սեռական բռնության, բռնության կամ մարդկանց թրաֆիքինգի: «Մեր առաջին պարտականությունը ոչ թե մեր հեղինակությունն է, այլ նրանց բարօրությունն ու պաշտպանությունը», – ասել է նա:

The Guardian-ը հայտնում է, որ Բուքինգհեմյան պալատը և Յորքի դուքսի խոսնակը հրաժարվել են մեկնաբանություններից:

2022 թվականի սկզբին արքայազն Էնդրյուն դատական ​​պայքարի մեջ էր  ամերիկուհի Վիրջինիա Ջիուֆրի հետ՝   սեռական ոտնձգությունների մեղադրանքների հետ կապված: Կինը պնդում էր, որ 2001 թվականին, երբ 17 տարեկան էր, իրեն երեք անգամ ստիպել են սեքսով զբաղվել արքայազնի հետ։ Ամերիկյան դատարանը մերժել է Ջուֆրիի քաղաքացիական հայցը  և Էնդրյուին պարտավորեցրել է երդման տակ ցուցմունք տալ: Հարցաքննությունից խուսափելու համար արքայազնը համաձայնել է Ջուֆրին վճարել 12 մլն ֆունտ։

Էնդրյուն կտրականապես հերքել է նախկինում բռնաբարության մեղադրանքները: 2019-ին նա հարցազրույց է տվել BBC-ին և փորձել ապացուցել իր անմեղությունը, սակայն լիովին չի հաջողվել։ Հարցազրույցից հետո նա ստիպված է եղել թողնել թագավորական ընտանիքի անդամի կարգավիճակը: 2022 թվականի հունվարին Եղիսաբեթ II-ը Էնդրյուին զրկեց տիտղոսից և զինվորական կոչումներից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ

15:44 23.06.2025

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ

Հունիսի 16-ից 22-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 207, փլուզումի՝ 2, ուժեղ քամու, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, զինամթերքի հայտնաբերման՝ 4, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման, վայրի կենդանիների հարձակման՝ 9-ական, օձի նկատման՝ 52, ինքնասպանության փորձի՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 54, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 194, հրդեհի ծագման սպառնալիքի՝ […] ...

Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

15:38 23.06.2025

Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 24-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի  Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչարի, Ալեքսանդր Գրիբոյեդովի, Հովսեփ Էմինի, Նաիրի Զարյան, Նիկողայոս Տիգրանյան, Հովսեփ Արղության փողոցների, Կոմիտասի պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Հունիսի 13-ից ի վեր Իրանում զոհվել է 58 կին և երեխա

15:35 23.06.2025

Հունիսի 13-ից ի վեր Իրանում զոհվել է 58 կին և երեխա

Իսրայելի կողմից Իրանի վրա հասցված հարվածների հետևանքով հունիսի 13-ից, երբ սկսվեցին ուղիղ բախումները, զոհվել է առնվազն 58 կին և երեխա, 222-ը վիրավորվել է: Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության կառավարության ներկայացուցիչ Ֆաթեմեհ Մոհաջերանին։ «Մինչ օրս զոհվել է 58 կին և երեխա, իսկ մոտ 222 կին և երեխա վիրավորվել է», – նրա խոսքերն է մեջբերում ISNA […] ...

Նաիր Թիկնիզյանը` «Ցրվենա Զվեզդայի» ֆուտբոլիստ

15:28 23.06.2025

Նաիր Թիկնիզյանը` «Ցրվենա Զվեզդայի» ֆուտբոլիստ

Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը կարիերան կշարունակի «Ցրվենա Զվեզդայում»։ Այս մասին հաղորդել է սերբական ակումբի պաշտոնական կայքը։ «Ցրվենա Զվեզդան» 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 1,7 միլիոն եվրո ու նրա հետ 2 տարվա պայմանագիր կնքել։ «Լոկոմոտիվը» ևս 500 հազար եվրո պարգևավճար կստանա ու Թիկնիզյանի տրանսֆերի հաջորդ վաճառքից կունենա 10 տոկոս մասնաբաժին։ […] ...

Լու Դուկ Անի վարպետության դասերին մասնակցել են  շնորհալի պատանի դաշնակահարները

15:24 23.06.2025

Լու Դուկ Անի վարպետության դասերին մասնակցել են շնորհալի պատանի դաշնակահարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում ներկա է եղել վիետնամցի անվանի դաշնակահար Լու Դուկ Անի վարպետության դասերին: Նախարարի տեղակալը հետևել է դասապրոցեսին, զրուցել ծրագրի մասնակից պատանի դաշնակահարների և վիետնամցի անվանի դաշնակահար Լու Դուկ Անի հետ: Վիետնամցի անվանի դաշնակահար Լու Դուկ Անի վարպետության դասերն անցկացվել են ՀՀ […] ...

Հունիսի 16-22-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

15:20 23.06.2025

Հունիսի 16-22-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

Շաբաթվա ընթացքում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը, իրականացվել են դաշտային աշխատանքներ։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Լեռնային շրջաններում հացահատիկային մշակաբույսերը գտնվել են հասկակալման և ծեղացողունի ներքին հանգույցների առաջացման, նախալեռներում՝ ծաղկման, հովտային շրջաններում՝ մոմային հասունացման, տեղ-տեղ լրիվ հասունացման փուլերում։ Հովտային շրջաններում շարունակվել է կորիզավորների մասսայական բերքահավաքը, դաշտերում և այգիներում կատարվել […] ...

BACK_TO_TOP