13:24 29.04.2022
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ուրբաթ օրը Ղազախստանի Ժողովրդական ասամբլեայի նիստում առաջարկել է երկրի Սահմանադրության փոփոխության հարցով հանրաքվե անցկացնել ։
«Կարծում եմ, որ ժողովրդի քվեարկության միջոցով Սահմանադրության փոփոխությունը կլինի ժողովրդի կամքի հստակ դրսևորում»,- ասել է Տոկաևը։
Նա նշել է, որ «հանրաքվեն թույլ կտա յուրաքանչյուր քաղաքացու անմիջական մասնակցություն ունենալ երկրի ճակատագրի որոշմանը և կամրապնդի ուղին՝ դեպի համապարփակ ժողովրդավարացում և նոր կառուցվող Ղազախստան»։
Ղազախստանի նախագահը հիշեցրել է, որ հանրաքվեն ամենակարևոր ժողովրդավարական ինստիտուտն է, սակայն Ղազախստանում այն վերջին անգամ անցկացվել է 1995 թվականին, երբ հաստատվել է գործող Սահմանադրությունը։
«Ես նախաձեռնեցի սահմանադրական փոփոխություններ, որոնք հիմնարար են և արմատապես փոխում են երկրի քաղաքական համակարգը։ Մենք անցնում ենք նոր պետական մոդելի, պետության և հասարակության փոխգործակցության նոր ձևաչափի։ Այս որակական անցումը կարելի է անվանել երկրորդ հանրապետություն»,- պարզաբանել է պետության ղեկավարը։
Նրա խոսքերով` աշխատանքային խումբը փոփոխություններ է պատրաստել հիմնական օրենքի 33 հոդվածներում։ Այն ամբողջ Սահմանադրության մեկ երրորդն է։ Նոր փոփոխությունները կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացվել է Սահմանադրական խորհրդին, որն էլ առաջիկայում հրապարակելու է իր վճիռը։
Ղազախստանի Սահմանադրության փոփոխությունների համաձայն՝ կրճատվում են նախագահի լիազորությունները, զգալիորեն ամրապնդվում է խորհրդարանի և տեղական ներկայացուցչական մարմինների դերը, համակարգված ամրապնդվում է մարդու իրավունքների ոլորտը, վերստեղծվում է Սահմանադրական դատարանը։
21:00 15.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, երկուստեք շեշտվել է ճգնաժամային պայմաններում մշտական կապի և սերտ համագործակցության կարևորությունը: ...
20:55 15.06.2025
Թրամփը վետո է դրել Խամենեիին սպանելու Իսրայելի ծրագրի վրա․ ReutersԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին օրերին «վետո» է դրել Իսրայելի կողմից Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին սպանելու ծրագրի վրա, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով երկու ամերիկացի պաշտոնյաների։ «Վերջին օրերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վետո է դրել Իսրայելի կողմից Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին սպանելու ծրագրի վրա », – ասվում է հրատարակության մեջ։ Գործակալության […] ...
20:48 15.06.2025
Reuters. Իրանում Իսրայելի հարձակումների հետևանքով առնվազն 14 միջուկային գիտնական է զոհվելԻրանի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 14 միջուկային գիտնական, հաղորդում է Reuters-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին: Նրանց խոսքով՝ մի քանի գիտնականներ զոհվել են, այդ թվում՝ մեքենաների ռումբերի պայթյունների հետևանքով։ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը սկսեց «Առյուծի վերելք» գործողությունը՝ ուղղված Իրանի միջուկային ծրագրին։ 24 ժամից էլ քիչ ժամանակ անց Իսլամական Հանրապետությունը ձեռնարկեց […] ...
20:31 15.06.2025
Մեր հրաշալի օդաչուները գտնվում են այրվող Թեհրանի երկնքում․ ՆեթանյահուԻսրայելը վճռականորեն տրամադրված է ավարտին հասցնել Իրանից եկող «կրկնակի սպառնալիքի» վերացման խնդիրը, իսրայելական կործանիչներն այժմ թռչում են «այրվող Թեհրանի» երկնքում: Այս հայտարարությունն է արել հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժողովրդին ուղղված տեսաուղերձի ժամանակ: «Մեր հրաշալի օդաչուները գտնվում են այրվող Թեհրանի երկնքում։ Մենք վճռականորեն տրամադրված ենք ավարտին հասցնել Իրանի Իսլամական Հանրապետությունից կրկնակի սպառնալիքը վերացնելու խնդիրը», – […] ...
20:27 15.06.2025
Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան. ՀՀ ԱԳՆԻրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Իրանում և Իսրայելում ՀՀ դեսպանությունները հանդես են եկել համապատասխան հաղորդագրություններով՝ տրամադրելով անհրաժեշտ կոնտակտային տվյալներ, որոնց միջոցով մշտական կապ է պահպանվում ՀՀ քաղաքացիների հետ: Մշտական կապ է պահպանվում նաև […] ...
20:23 15.06.2025
Ապարանում պտտահողմի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 4 անձԱպարանում պտտահողմի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 4 անձ։ Այս մասին հայտնում է Արագածոտնի մարզպետի աշխատակազմը։ «Ինչպես մեզ տեղեկացրեց Ապարանի բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Շմավոնյանը` վնասվածք ստացած անձանցից 3-ը չափահաս են, մեկը երեխա է։ Բոլորը ստացել են համապատասխան բժշկական օգնությունը, վնասվածքները վերին վերջույթների շրջանում են` միջին և թեթև ծանրության, բարեբախտաբար, կյանքին սպառնացող վտանգներ չկան»,-նշված է […] ...