19:39 29.04.2022
Մայիսի մեկից Գյումրիում կարգելվի բացօթյա առևտուրը քաղաքի մի շարք տարածքներում, մասնավորապես՝ Շահումյան փողոցի, Հաղթանակի պողոտայի, Լաչինի միջանցք կոչվող հատվածներում, ինչպես նաև Ավտոկայան տանող ճանապարհին, Անի թաղամասում ու կայարանամերձ հրապարակին հարող տարածքում։ Արգելքի մասին իրազեկումներն ու պահանջները քաղաքապետարանի պատասխանատու բաժինները առևտրականներին ավելի շուտ են ներկայացրել։ Փողոցային առևտուրն արգելելու դիմաց վաճառականներին առաջարկում են փակ տարածք, որը մասնավորին է պատկանում, որտեղ ստեղծվել են պայմաններ առևտրի կազմակերպման համար։ Սեփականատիրոջ հետ կա պայմանավորվածություն տաղավարները մատչելի գնով տրամադրել վաճառականներին։
Գյումրիում բացօթյա առևտուրն արգելելու մասին որոշում քաղաքապետարանը ընդունել էր 5 ամիս առաջ, բայց կիրառումը երկու օրից է լինելու։ Հետաձգում էին իրենց և առևտրով զբաղվողների միջև եղած անհամաձայնությունների պատճառով։
«Մենք հիմա պայմանավորվել ենք սեփականատիրոջ հետ մեկ մետրը 300 դրամով տրամադրելու մասին, եթե հանկարծ, ենթադրենք, մեկ տարի անց սեփականատերը փորձի արժեքը բարձրացնել, ասենք՝ 3000 դրամ, իր դժվարությամբ ստեղծած բիզնեսը հաստատ կորցնելու է և խնդիրների առաջ է կանգնելու»,- նշում է Գյումրիի քաղաքապետի տեղակալ Դավիթ Առուշանյանը։
Սննդի անվտանգության տեսչական մարմնի պատասխանատուներն էլ իրենց մոնիթորինգն են արել, արձանագրել են սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներ։ Հիմա 30 տարվա մեջ չլուծված խնդիրը միանգամից կարգավորելը մեծ մասի համար անհավանական է թվում։ Ամեն դեպքում, որոշում կայացնողները այս անգամ սկզբունքային են իրագործելու հարցում։ Հարկավոր է փողոցներն ու մայթերը ազատել անկանոն կազմակերպված առևտրային տարածքներից, բաց պահել քաղաքացիների ու ավտոմեքենաների ազատ տեղաշարժի համար։ Իրենց համար մշտական դարձած աշխատանքի վայրը մանրածախ առևտրով զբաղվողները, սակայն, չեն ցանկանում լքել։ Պատճառները դարձյալ սոցիալական են, բայց, ըստ քաղաքապետի տեղակալի, ոչ անլուծելի։
«Առաջնային էդ խնդիրը լուծում ենք նաև իրենց համար, որպեսզի գյումրեցուն վայել աշխատանքով իրենք զբաղվեն։ Իրենց էլ դուր չի գալիս անձրևի և ձյան տակ կանգնած, էդ պայմաններում են առևտուր իրականացնում»,- ասում է քաղաքապետի տեղակալը։
Փակ շուկա տեղափոխվելու պարագայում, ըստ Դավիթ Առուշանյանի, առևտրականների՝ այս պահին անօրինական համարվող գործունեությունը իրավական կարգավորում կստանա։ Սննդի անվտանգության տեսչական մարմինը ևս կկարողանա օրենքով սահմանված իր լիազորությունները պատշաճ կատարել։ Նոր շուկա տեղափոխվելու առաջարկն այս պահին առևտրականների որոշ մասի համար ընդունելի է, բայց նաև խնդիր է, թե, բացի մատչելի գնով տարածք-տաղավար տրամադրելուց, էլ ինչ պայմաններ կարող են դնել վաճառականները։
Համենայնդեպս, ներկայացվող պայմանների կարգավորումը, ըստ քաղաքապետի տեղակալի, անլուծելի չէ։ Փողոցային առևտուրը Գյումրիի մի քանի տարածքներում արգելելու պահանջը, ըստ էության, անհետաձգելի գործընթաց են համարում։
21:00 02.08.2025
Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասինՕդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...
20:50 02.08.2025
Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետըՄալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...
20:40 02.08.2025
Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...
20:32 02.08.2025
The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...
20:22 02.08.2025
Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել ԳազաԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...
20:10 02.08.2025
Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...