ԴԺՀ-ում ձերբակալվել է ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության անդամը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+26.09 oC

ԴԺՀ-ում ձերբակալվել է ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության անդամը

20:56 29.04.2022

Ուրբաթ օրը՝ ապրիլի 29-ին, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում ձերբակալվել է ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության անդամը՝ ԵԱՀԿ ուկրաինացի աշխատակիցը, որին կասկածում են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության  տարածքում արևմտյան հետախուզության օգտին  լրտեսության համար,- հայտնում է ԴԺՀ-ի տարածքային պաշտպանության շտաբի Telegram ալիքը։

Ձերբակալվածը Ուկրաինայի քաղաքացի Գոլդա Վադիմ Նիկոլաևիչն է՝ ծնված 1967 թ-ին։ Նա անվտանգության ծառայության  օգնական էր և,  ըստ մեղադրանքի, գաղտնի տեղեկատվություն էր փոխանցում ԴԺՀ-ի զորքերի գտնվելու վայրի մասին արևմտյան հետախուզական գործակալություններին:

«Քաղաքացին, ԵԱՀԿ անվտանգության աշխատակից Աման Ախմեդզյանովի և օտարերկրյա հետախուզության ցուցումով, կանխամտածված գործելով, հավաքել և փոխանցել է  ԴԺՀ-ի զինվորական անձնակազմի և արդյունաբերական օբյեկտների, այդ թվում՝ պետական ​​և պաշտպանական օբյեկտների գտնվելու վայրի մասին տեղեկություններ»,- ասվում է զեկույցում։

Տեղի քննչական մարմինները քրեական գործ են հարուցել լրտեսության հոդվածով։

Ապրիլի 23-ին Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ) Պետական ​​անվտանգության նախարարությունը հայտարարել է ԵԱՀԿ անդամների և Ուկրաինայի Զինված ուժերի միջև համագործակցության փաստերը հաստատող փաստաթղթերի հայտնաբերման մասին։

Պետական ​​անվտանգության նախարարությունը ցուցակ է գտել Հանրապետության ենթակառուցվածքային օբյեկտներով, որոնք, հնարավոր է, ենթակա են հրետանային կրակի ոչնչացման։ Փաստաթղթում նշվում էր նրանց գտնվելու վայրը։

Ապրիլի 16-ին ԼԺՀ-ի պետական ​​անվտանգության նախարարության ներկայացուցիչը «Իզվեստիային» հայտնել է, որ խուզարկություններ են իրականացվել ԵԱՀԿ առաքելության Լուգանսկում գտնվող գրասենյակում։ Նրա խոսքով՝ այնտեղ սերվեր է հայտնաբերվել՝ գաղտնի տվյալների փոխանցման համար։

Նախօրեին Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության մի քանի աշխատակիցների նկատմամբ քրեական գործ է հարուցվել լրտեսության փաստով։ Նշվել է, որ նրանք զբաղվել են Ուկրաինա  գաղտնի տվյալների փոխանցմամբ ։

Ապրիլի 11-ին ԼԺՀ պետանվտանգության նախարարությունը հայտարարեց, որ դավաճանության կասկածանքով կալանավորվել է ԵԱՀԿ Լուգանսկի թիմի աշխատակիցը։ Հետախուզության տվյալներով՝ տղամարդը օտարերկրյա կազմակերպությանը փոխանցել է տեղեկություններ, որոնք կարող են վնասել Հանրապետության անվտանգությանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ

15:44 23.06.2025

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ

Հունիսի 16-ից 22-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 207, փլուզումի՝ 2, ուժեղ քամու, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, զինամթերքի հայտնաբերման՝ 4, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման, վայրի կենդանիների հարձակման՝ 9-ական, օձի նկատման՝ 52, ինքնասպանության փորձի՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 54, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 194, հրդեհի ծագման սպառնալիքի՝ […] ...

Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

15:38 23.06.2025

Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 24-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի  Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչարի, Ալեքսանդր Գրիբոյեդովի, Հովսեփ Էմինի, Նաիրի Զարյան, Նիկողայոս Տիգրանյան, Հովսեփ Արղության փողոցների, Կոմիտասի պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Հունիսի 13-ից ի վեր Իրանում զոհվել է 58 կին և երեխա

15:35 23.06.2025

Հունիսի 13-ից ի վեր Իրանում զոհվել է 58 կին և երեխա

Իսրայելի կողմից Իրանի վրա հասցված հարվածների հետևանքով հունիսի 13-ից, երբ սկսվեցին ուղիղ բախումները, զոհվել է առնվազն 58 կին և երեխա, 222-ը վիրավորվել է: Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության կառավարության ներկայացուցիչ Ֆաթեմեհ Մոհաջերանին։ «Մինչ օրս զոհվել է 58 կին և երեխա, իսկ մոտ 222 կին և երեխա վիրավորվել է», – նրա խոսքերն է մեջբերում ISNA […] ...

Նաիր Թիկնիզյանը` «Ցրվենա Զվեզդայի» ֆուտբոլիստ

15:28 23.06.2025

Նաիր Թիկնիզյանը` «Ցրվենա Զվեզդայի» ֆուտբոլիստ

Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը կարիերան կշարունակի «Ցրվենա Զվեզդայում»։ Այս մասին հաղորդել է սերբական ակումբի պաշտոնական կայքը։ «Ցրվենա Զվեզդան» 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 1,7 միլիոն եվրո ու նրա հետ 2 տարվա պայմանագիր կնքել։ «Լոկոմոտիվը» ևս 500 հազար եվրո պարգևավճար կստանա ու Թիկնիզյանի տրանսֆերի հաջորդ վաճառքից կունենա 10 տոկոս մասնաբաժին։ […] ...

Լու Դուկ Անի վարպետության դասերին մասնակցել են  շնորհալի պատանի դաշնակահարները

15:24 23.06.2025

Լու Դուկ Անի վարպետության դասերին մասնակցել են շնորհալի պատանի դաշնակահարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում ներկա է եղել վիետնամցի անվանի դաշնակահար Լու Դուկ Անի վարպետության դասերին: Նախարարի տեղակալը հետևել է դասապրոցեսին, զրուցել ծրագրի մասնակից պատանի դաշնակահարների և վիետնամցի անվանի դաշնակահար Լու Դուկ Անի հետ: Վիետնամցի անվանի դաշնակահար Լու Դուկ Անի վարպետության դասերն անցկացվել են ՀՀ […] ...

Հունիսի 16-22-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

15:20 23.06.2025

Հունիսի 16-22-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

Շաբաթվա ընթացքում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը, իրականացվել են դաշտային աշխատանքներ։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Լեռնային շրջաններում հացահատիկային մշակաբույսերը գտնվել են հասկակալման և ծեղացողունի ներքին հանգույցների առաջացման, նախալեռներում՝ ծաղկման, հովտային շրջաններում՝ մոմային հասունացման, տեղ-տեղ լրիվ հասունացման փուլերում։ Հովտային շրջաններում շարունակվել է կորիզավորների մասսայական բերքահավաքը, դաշտերում և այգիներում կատարվել […] ...

BACK_TO_TOP