20:34 29.04.2022
ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) Եվրոպայի տարածաշրջանի համաժողովին ընդառաջ նախապատրաստական հանդիպում է տեղի ունեցել ՊԳԿ-ի, ՀՀ էկոնոմիկայի և ՀՀ արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչների միջև։ Տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
ՊԳԿ Եվրոպայի տարածաշրջանի համաժողովը տեղի կունենա մայիսի 10-13-ին` Լեհաստանի Լոձ քաղաքում։ Տարածաշրջանային համաժողովը ՊԳԿ-ի կառավարման ամենաբարձր մարմինն է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում, որի ընթացքում տարածաշրջանի երկրների ներկայացուցիչները քննարկում են պարենային ապահովությանն ու գյուղատնտեսությանն առնչվող հարցեր, ներառյալ՝ պարենային ապրանքների գների գլոբալ աճը, Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ագրոպարենային համակարգերի փոխակերպման և կայուն պարենային արժեշղթաների ապահովման մոտեցումները:
Հայաստանյան պատվիրակության կազմում կլինեն ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը և ՀՀ արտաքին գործերի նախարարության Բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության առաջին քարտուղար Լիաննա Մկրտչյանը։
Հայաստանում ՊԳԿ ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի և ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանի հետ հանդիպման ընթացքում նրանք քննարկել են համաժողովի օրակարգին վերաբերող հարցերն ու Հայաստանի համար առաջնահերթ կարևորություն ներկայացնող ոլորտները։
2021թ․ սեպտեմբերին ՄԱԿ-ի Պարենային համակարգերի գագաթնաժողովում ՊԳԿ անդամ երկրները, ներառյալ՝ Հայաստանը, համաձայնության են եկել 2022–31 թվականների ՊԳԿ ռազմավարական շրջանակի շուրջ, որը հստակեցնում է կազմակերպության տեսլականը, այն է՝ կայուն և պարենով ապահովված աշխարհ բոլորի համար:
Նախարարների՝ կլոր սեղանի շուրջ քննարկումը կկենտրոնանա Ուկրաինայում ընթացող պատերազմից բխող տարածաշրջանային մարտահրավերների և պարենային անվտանգության վրա դրա ունեցած ազդեցության վրա։ Քննարկումը նաև կվերհանի Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում առկա առաջնահերթ խնդիրները՝ ագրոպարենային համակարգերի, շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների օգտագործման միջև օպտիմալ հավասարակշռություն ձեռք բերելու նպատակով։ Անդամ երկրները կհրավիրվեն ներկայացնելու իրենց առաջնահերթությունները և ագրոպարենային համակարգերի փոխակերպմանն ուղղված ընթացիկ գործողությունները:
Առցանց հանդիպման ընթացքում Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը անդրադարձել է Հայաստանում միջազգային իրավիճակով պայմանավորված մարտահրավերներին։ Նա նշել է նաև անասնաբուծության ոլորտում նախարարության կատարած աշխատանքների մասին՝ կարևորելով հատկապես խոշոր եղջերավոր անասունների գույքագրումը։
Տիգրան Գաբրիելյանը կարևորել է ՊԳԿ-ի աջակցությունը Հայաստանի կառավարությանը։ Խոսելով կենդանիների շրջանում բրուցելոզային հիվանդության կանխարգելման հրատապ անհրաժեշտության մասին՝ նա անդրադարձել է նախկինում ՊԳԿ-ի կողմից աջակցություն ստացած ծրագրերին՝ նշելով, որ դրանք լավ հիմք են հանդիսանում հիմնախնդրի լուծման ուղղությամբ հետագա համագործակցության համար։
Կառավարությունների, գործընկերների և համայնքների հետ համագործակցելով՝ ՊԳԿ-ն զգալի աջակցություն է ցուցաբերում անդամ երկրներին՝ պարենային անվտանգության համագարգի բարելավման ուղղությամբ։ Այս նպատակով ՊԳԿ-ն աջակցում է կանխարգելման, նախապատրաստական և վերականգնողական աշխատանքներին՝ հանուն կայուն զարգացման, օգնում է ֆերմերներին և գյուղական տնտեսություններին դառնալ ավելի ճկուն, արդյունավետ և նորարարական։
21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում08:30 19.05.2025
Reuters. Starmer-ը քննարկել է Ուկրաինան Թրամփի, Մակրոնի, Մերցի և Մելոնիի հետՄեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կիրակի օրը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են ուկրաինական հակամարտությունը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Դաունինգ սթրիթ 10 հասցեում գտնվող գրասենյակի ներկայացուցչին։ Նշվում է, որ մայիսի 19-ին Ռուսաստանի […] ...
08:20 19.05.2025
Բայդենի մոտ ախտորոշվել է ագրեսիվ քաղցկեղՄայիսի 16-ին բժիշկները ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի մոտ շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ ձև են ախտորոշել։ Այս մասին ասված է մայիսի 18-ին նախկին նախագահի ներկայացուցիչների տարածած հայտարարության մեջ, որը վկայակոչել են ամերիկյան լրատվամիջոցները։ «Չնայած հիվանդությունն ավելի ագրեսիվ է, քաղցկեղը արձագանքում է հորմոնալ թերապիային, ինչը թույլ է տալիս արդյունավետորեն վերահսկել այն։ Նախագահը և նրա ընտանիքը ներկայումս բժիշկների […] ...
08:10 19.05.2025
Նիկուսոր Դանը հաղթել է Ռումինիայի նախագահական ընտրություններումԱնկախ եվրոպամետ թեկնածու, մայրաքաղաքի քաղաքապետ Նիկուսոր Դանը Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ստացել է ձայների 54,17%-ը, իսկ նրա մրցակիցը՝ «Ռումինացիների միավորման ազգայնական դաշինքի» առաջնորդ Ջորջ Սիմիոնը՝ 45,83%-ը։ Այս արդյունքները հրապարակվել են Մշտական ընտրական վարչության կայքում՝ քվեաթերթիկների 98,56%-ի հաշվարկից հետո։ Ռումինական ԶԼՄ-ները Դանին հայտարարել են ընտրությունների հաղթող, 850.000 ձայն մնացել է հաշվելու, իսկ հավակնորդների միջև առկա […] ...
08:00 19.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 18.05.2025
Վենսը և Ռուբիոն Զելենսկու հետ քննարկել են Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքըԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել են ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից տարածված հայտարարության մեջ։ Հաղորդագրության համաձայն՝ Վենսը, Ռուբիոն և Զելենսկին Հռոմում կայացած հանդիպման ժամանակ «քննարկել են հակամարտությունը կարգավորելու ընդհանուր նպատակը» և «կիսվել են հրադադարի և […] ...
23:30 18.05.2025
ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն Եվրոպայում․ ՈւիթքոֆՄիացյալ Նահանգների և Իրանի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն Եվրոպայում։ Այս մասին ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ Նա գնահատում է, որ Միացյալ Նահանգները Իրանի հետ բանակցություններում «իր նպատակներին հասնելու բազմաթիվ եղանակներ» ունի։ «Մենք կարծում ենք, որ այս շաբաթ հանդիպում կունենանք Եվրոպայում։ Եվ մենք հույս ունենք, որ դա […] ...