11:30 30.04.2022
Լիբիայի բռնապետ Մուամար Քադաֆիի կարողությունը գնահատվում էր 150 միլիարդ դոլար, սակայն նրա մահից հետո այս ամբողջ գումարն անհետացավ։ Անհետացած միլիարդները փորձում են գտնել պաշտոնական Տրիպոլին, մասնավոր խուզարկուներն ու անկախ լրագրողները։ «Լենտա.ռու»-ն պարզել է, թե ինչպես և ովքեր են փնտրում Քադաֆիի գանձերը:
Առեղծվածային գործարարը
Թունիսցի Էրիկ Գոայեդը արկածախնդիր ձեռնարկատեր է, որը հայտնի է Տրիպոլիում և Պրետորիայում: Առաջին տարին չէ, որ նա փորձում է գտնել այն հարստությունը, որը, ենթադրաբար, Մուամար Քադաֆին տարել է Հարավային Աֆրիկա:
Բարձրահասակ, զուսպ և սառնասիրտ Գոայեդը առանձնապես նման չէ այն մարդկանց, ովքեր գործ ունեն լրտեսների և պետական գաղտնիքների հետ: 2000-ականների սկզբին նա ժառանգեց ֆերմա և սկզբում իր ողջ ժամանակը նվիրել էր դրա զարգացմանը:
Բայց նույնիսկ այն տարիներին, երբ Գոայեդը, թվում էր, թե խաղաղ ֆերմեր է, երկակի կյանքով էր ապրում: 2006 թվականին Թունիսում հանդիպեց Լիբիայի իշխանությունների ներկայացուցիչների հետ և պայմանավորվեց, որ բժշկական սարքավորումներ վաճառի Լիբիային։ Շուտով հաստատվեց Լիբիայի շուկայում՝ որպես Հարավային Աֆրիկայում արտադրվող Burnshield կոչվող այրման կոմպրեսորների բացառիկ մատակարար:
Դա եկամտաբեր, բայց վտանգավոր բիզնես էր։ Գոայեդը հրաժարվեց միջնորդավճար վճարել Ալի Ֆարհաշին՝ Քադաֆիի խնամուն, և դարձավ հզոր թշնամի։
Ֆարհաշը խոչընդոտեց նրա բիզնեսին, արգելափակեց վճարումները և նույնիսկ մի քանի օրով բանտարկեց։ Գոայեդը փրկվեց Լիբիայի բանակի ազդեցիկ ավագ սպա Մուհամմեդ Թագի հետ բարեկամության շնորհիվ: Վերջինս օգնեց նրան ազատության մեջ մնալ և մասամբ վերադարձնել այն, ինչ կորցրել էր:
Երեք տարի անց Քադաֆին գահընկեց արվեց։ Մուհամմեդ Թագը, ով Քադաֆիի մտերիմ ընկերն էր, պետական ծառայության վերադարձավ միայն 2014 թվականին և դարձավ Լիբիայի կառավարության կողմից ստեղծված ակտիվների վերականգնման կոմիտեի ղեկավարը։ Իսկ Գոայեդը սկսեց Քադաֆիի միլիարդների փնտրտուքը: Ըստ կանադացի հետազոտող Հովարդ Ադելմանի, կան անուղղակի ապացույցներ, որ այդ ժամանակահատվածում Գոայեդը զբաղվում էր զենքի առևտրով: Նա համագործակցում էր զենք արտադրող Rheinmetall Denel Munition ընկերության հետ։
Ինքը՝ Գոայեդը, պնդում է, որ 2012 թվականին Լիբիայի իշխանությունները դիմել են իրեն՝ Հարավային Աֆրիկայի հետ զենքի մատակարարման գործարք կնքելու հարցով։ Գործարքը ձախողվել է, բայց հենց այդ ժամանակ նա իմացել է, որ 2010 թվականի վերջին Տրիպոլիից Յոհանեսբուրգի օդանավակայան է տարվել 12,5 միլիարդ դոլար փոքր արժույթներով:
Ըստ Գոայեդի՝ դա եղել է Լիբիայի բռնապետի գանձերի մի մասը, իսկ ամբողջ գումարը, որը թաքցված է աշխարհի տարբեր ծայրերում, կազմում է մոտ 400 միլիարդ դոլար։ Ինչպես է Գոայեդը փորձել գտնել այդ միլիադների հետքը, պատմում է «Քադաֆիի միլիարդների որսը» վավերագրական ֆիլմը, որը նկարահանել են հոլանդացի լրագրողներ Միշա Վեսելը և Թոմաս Բլումը։
Ստանալով խուզարկության թույլտվություն՝ Գոայեդը հայտնվեց իրենից ոչ պակաս կասկածելի մարդկանցով շրջապատում և ավելի խորասուզվեց մի գաղտնի աշխարհում, որտեղ թվում էր՝ արգելքներ չկան։ Նրա հետ գանձ որոնում էին Յոհան Էրազմուսը՝ հարավաֆրիկացի զենքի վաճառող, նախկին հետախույզ, նրա ընկերուհին՝ հատուկ նշանակության ջոկատի նախկին սպա, Ֆանի Ֆոնդսը, և Ջորջ Դարմանովիչը՝ Գոայեդի նախկին ազդեցիկ աշխատակիցը:
Անսկզբունքային մրցակիցներ
Որքան «թվում էր, մոտենում էին Քադաֆիի գանձերին, այնքան դրանք անհասանելի էին թվում: Նրանք կարողացան գտնել անկախ փաստաթղթեր, որոնք ապացուցում էին, որ այս հսկայական գումարն իրականում Տրիպոլիից հասել է Յոհանեսբուրգ և այնտեղ կարծես թե գոլորշիացել է։ Մրցակիցներից մեկը սպանվեց, մյուսները դուրս եկան խաղից՝ ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով:
Միլիարդների որսը դեռ շարունակվում է անարդյունք:
Խոսակցություններ կան, որ Ուագադուգուում Քադաֆիի պողպատե արկղերում պահվել է 560 միլիոն դոլար 100 դոլարանոց թղթադրամներով։ Այս գումարը պետք է տեղափոխվեր Տրիպոլի, սակայն միջոցների տեղափոխման համար պատասխանատու միջազգային տրանսպորտային ընկերությունը, ըստ Բուրկինա Ֆասոյի կառավարության, պարզվեց, որ գոյություն չունեցող «ուրվական» ընկերություն է։
Գրեթե նույնը տեղի ունեցավ Գանայում։ Գումարը, որը պահվում էր Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտեի տարբերանշանով չհրկիզվող պահարաններում, իբր տեղափոխվել է այլ վայր։
Ի տարբերություն իր մրցակիցների՝ Գոյեդը չի պատրաստվում հանձնվել և դեռ հույս ունի ստանալ Լիբիայի իշխանությունների կողմից գումարի իրեն խոստացված 10 տոկոսը։ Առայժմ Գոայեդը փնտրում է ՝ չբացահայտելով իր ունեցած բոլոր տեղեկությունները։
14:00 23.06.2025
Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը13:53 23.06.2025
Կալաս. Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումը մեծ սպառնալիք կլինիՀորմուզի նեղուցի փակումը Իրանի կողմից հսկայական սպառնալիք կլինի, ուստի ԵՄ արտաքին գործերի նախարարները կքննարկեն հակամարտության դիվանագիտական լուծման հնարավորությունը: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասը ԵՄ արտաքին գործերի նախարարների՝ հանդիպմանը ժամանելուց հետո: «ԵՄ արտաքին գործերի նախարարները կենտրոնացած են դիվանագիտական լուծման վրա։ Նրանք հատկապես մտահոգված են լարվածության սրման սպառնալիքով, որի հետևանքները կարող են […] ...
13:45 23.06.2025
Արաչին ընդգծել է Իրանի դեմ սանձազերծված ագրեսիայի նկատմամբ միջազգային հանրության «անգործությունը»Իրանի դեմ սանձազերծված ագրեսիայի նկատմամբ միջազգային հանրության անգործությունը հետևանքներ կունենա բոլորի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ: «Այս ագրեսիայի նկատմամբ միջազգային հանրության լռությունն ու անգործությունը լայնածավալ հետևանքներ կունենան բոլոր պետությունների համար», – նրա խոսքերն է մեջբերում Արաղչիի մամուլի ծառայությունը։ Իրանի արտաքին գործերի […] ...
13:37 23.06.2025
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրըԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության դեսպանատան համագործակցությամբ Երևանի Կասկադ համալիրում նշվել է Յոգայի միջազգային օրը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության դեսպան Նիլակշի Սահա Սինհային: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի խոսքով՝ Հայաստանում յոգային նվիրված միջոցառումների անցկացումը հրաշալի առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու Հայաստան-Հնդկաստան միջմշակութային երկխոսությունը, դրա շարունակական […] ...
13:30 23.06.2025
Օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն Քևին ԴյուրանտըNBA-ի կրկնակի, Օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն, աշխարհահռչակ բասկետբոլիստ Քևին Դյուրանտը բաժնեմաս է ձեռք բերել ֆրանսիական ՊՍԺ-ից, հայտնում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը: Բաժնեմասը ձեռք է բերել Դյուրանտին պատկանող Boardroom Sports Holdings ներդրումային ընկերությունը, որը բաժնեմասեր ունի մի շարք առաջատար սպորտային թիմերում ու լիգաներում: «Պատիվ է լինել ՊՍԺ-ի բաժնետեր: Ակումբն ու քաղաքը շատ մոտ են իմ […] ...
13:23 23.06.2025
Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ Մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի գլխավոր քարտուղարի հետՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների Մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի գլխավոր քարտուղար դոկտոր Խալիդ Ղանիմ Ալ-Ղայթի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլան։ Հանդիպումը կայացել է Երևանում՝ Սոցիալական արդարության միջազգային ամենամյա 3-րդ համաժողովի շրջանակում։ Զրուցակիցները բարձր են գնահատել նմանօրինակ միջոցառումների դերը՝ […] ...
13:15 23.06.2025
Իրանի ԱԳՆ-ը ԱՄՆ-ի կողմից երկրի միջուկային օբյեկտներին ուղղված հարվածները որակել է որպես հանցագործությունԱՄՆ-ի հարձակումը Իրանի միջուկային օբյեկտների վրա հանցավոր է և անօրինական, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային: «Մեզ՝ իրանցիներիս համար, ԱՄՆ-ի հարձակումը Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա, որոնք բոլորը պաշտպանված էին երաշխիքների համաձայնագրով և գտնվում էին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության լիակատար և մշտական վերահսկողության ներքո, համարվում է լիովին անօրինական և հանցավոր […] ...