Մոսկվան վիրավորական է համարել Ուկրաինայում հատուկ գործողության վերաբերյալ Պենտագոնի խոսնակի ելույթը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+26.09 oC

Մոսկվան վիրավորական է համարել Ուկրաինայում հատուկ գործողության վերաբերյալ Պենտագոնի խոսնակի ելույթը

11:20 30.04.2022

Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին ուրբաթ օրը իրեն թույլ է տվել մի շարք զգացմունքային արտահայտություններ՝ խոսելով Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության մասին, իսկ հետո ստիպված է եղել մի փոքր դադար վերցնել՝ իր զգացմունքները հաղթահարելու համար:

Նման պահվածքն անսովոր  է ԱՄՆ ռազմածովային ուժերի անդրծովակալ Քիրբիի համար, ով հազվադեպ է  զգացմունքներ ցուցադրում հասարակության մեջ, և ով հաճախ է թույլ տալիս կոշտ կամ գնահատող հայտարարություններ անել լրագրողների հետ շփվելիս:

Ճեպազրույցի ժամանակ Քիրբիին հարցրել են, թե արդյո՞ք Պենտագոնը ռացիոնալ է համարում Ռուսաստանի առաջնորդի քայլերն Ուկրաինայի նկատմամբ։ «Դժվար է նայել, թե ինչ են անում նա և ռուսական զորքերը Ուկրաինայում և կարծել, որ ցանկացած բարոյական մարդ կարող է դա արդարացնել», – պատասխանել է Պենտագոնի խոսնակը: Դրանից հետո Քիրբին տասը վայրկյան ընդհատել է խոսքը՝ իր զգացմունքները հաղթահարելու համար, որից հետո հավելել է, որ «դժվար է նայել մարտադաշտից նկարահանված կադրերը և պատկերացնել, որ որևէ բանական, լուրջ և հասուն ղեկավար դա կանի»։

Նաև ԱՄՆ պաշտպանության գերատեսչության ներկայացուցիչը հերքել է ռուսական կողմի հայտարարություններն այն մասին, որ Ուկրաինայում հատուկ գործողությունն ուղղված է ռուսալեզու բնակչության պաշտպանությանը և նացիզմի վերացմանը։

ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը «վիրավորական և անընդունելի» է անվանել Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբիի հայտարարությունները Ռուսաստանի վերաբերյալ։

Ինչպես նշել է Անտոնովը, ԱՄՆ-ում սովորական է դարձել, որ «վարչակազմի պաշտոնյաներն իրենց դատողությունները հիմնում են ուկրաինական իշխանությունների անպարկեշտ ստերի վրա», մինչդեռ նրանք չեն ցանկանում «նկատել Կիևի ռեժիմի անթիվ հանցագործությունները՝ շարունակելով զենք մատակարարել  Ուկրաինային»։

Դեսպանի խոսքով՝ ԱՄՆ իշխանություններն ակնհայտորեն շահագրգռված չեն հրադադարով։ «Ջ. Քիրբիի և նրա նմանների համար գլխավորն այն է, որ ամերիկյան ռազմարդյունաբերական համալիրը լրացուցիչ եկամուտ է ստանում՝ մաքրելով իր պահեստները հնացած զենքերից։ Ջ.  Քիրբին կորցրել է ամերիկյան սպայի արժանպատվությունը, նա արատավորել է սպայի համազգեստը»,- ասել է Անտոնովը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հունիսի 13-ից ի վեր Իրանում զոհվել է 58 կին և երեխա

15:35 23.06.2025

Հունիսի 13-ից ի վեր Իրանում զոհվել է 58 կին և երեխա

Իսրայելի կողմից Իրանի վրա հասցված հարվածների հետևանքով հունիսի 13-ից, երբ սկսվեցին ուղիղ բախումները, զոհվել է առնվազն 58 կին և երեխա, 222-ը վիրավորվել է: Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության կառավարության ներկայացուցիչ Ֆաթեմեհ Մոհաջերանին։ «Մինչ օրս զոհվել է 58 կին և երեխա, իսկ մոտ 222 կին և երեխա վիրավորվել է», – նրա խոսքերն է մեջբերում ISNA […] ...

Նաիր Թիկնիզյանը` «Ցրվենա Զվեզդայի» ֆուտբոլիստ

15:28 23.06.2025

Նաիր Թիկնիզյանը` «Ցրվենա Զվեզդայի» ֆուտբոլիստ

Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը կարիերան կշարունակի «Ցրվենա Զվեզդայում»։ Այս մասին հաղորդել է սերբական ակումբի պաշտոնական կայքը։ «Ցրվենա Զվեզդան» 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 1,7 միլիոն եվրո ու նրա հետ 2 տարվա պայմանագիր կնքել։ «Լոկոմոտիվը» ևս 500 հազար եվրո պարգևավճար կստանա ու Թիկնիզյանի տրանսֆերի հաջորդ վաճառքից կունենա 10 տոկոս մասնաբաժին։ […] ...

Լու Դուկ Անի վարպետության դասերին մասնակցել են  շնորհալի պատանի դաշնակահարները

15:24 23.06.2025

Լու Դուկ Անի վարպետության դասերին մասնակցել են շնորհալի պատանի դաշնակահարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում ներկա է եղել վիետնամցի անվանի դաշնակահար Լու Դուկ Անի վարպետության դասերին: Նախարարի տեղակալը հետևել է դասապրոցեսին, զրուցել ծրագրի մասնակից պատանի դաշնակահարների և վիետնամցի անվանի դաշնակահար Լու Դուկ Անի հետ: Վիետնամցի անվանի դաշնակահար Լու Դուկ Անի վարպետության դասերն անցկացվել են ՀՀ […] ...

Հունիսի 16-22-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

15:20 23.06.2025

Հունիսի 16-22-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

Շաբաթվա ընթացքում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը, իրականացվել են դաշտային աշխատանքներ։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Լեռնային շրջաններում հացահատիկային մշակաբույսերը գտնվել են հասկակալման և ծեղացողունի ներքին հանգույցների առաջացման, նախալեռներում՝ ծաղկման, հովտային շրջաններում՝ մոմային հասունացման, տեղ-տեղ լրիվ հասունացման փուլերում։ Հովտային շրջաններում շարունակվել է կորիզավորների մասսայական բերքահավաքը, դաշտերում և այգիներում կատարվել […] ...

Սիրիայում ԱՄՆ ռազմաբազան հարձակման է ենթարկվել․ Mehr

15:13 23.06.2025

Սիրիայում ԱՄՆ ռազմաբազան հարձակման է ենթարկվել․ Mehr

Սիրիայի Ալ-Հասաքե նահանգում գտնվող ամերիկյան ռազմաբազան ենթարկվել է հարձակման, հաղորդում է իրանական Mehr պետական ​​գործակալությունը։ «Աղբյուրները հայտնել են, որ հարձակման թիրախը Սիրիայի արևմտյան Հասաքա նահանգի Քասրուկ շրջանում գտնվող ամերիկյան ռազմական բազան էր», – ասվում է հաղորդագրության մեջ։ ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի վարչապետին

15:05 23.06.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության վարչապետ Լյուկ Ֆրիդենին Ազգային տոնի առիթով: Ուղերձում ասված է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Լյուքսեմբուրգի բարեկամ ժողովրդին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Ազգային տոնի կապակցությամբ։ Լյուքսեմբուրգն իր պատմությամբ, ժողովրդավարական արժեքներով և համերաշխ հասարակությամբ արժանի տեղ է զբաղեցնում եվրոպական ընտանիքում։ Հայաստանը բարձր է գնահատում Լյուքսեմբուրգի հետ ձևավորված գործընկերային […] ...

BACK_TO_TOP