11:47 30.04.2022
ՌԴ Իլյինսկի գյուղի Սախալինսկայա-2 ՋԷԿ-ում հրդեհ է բռնկվել:
«Այսօր կայանում աշխատել է հրդեհաշիջման համակարգը, որն արձագանքել է տուրբինային հատվածում բռնկված հրդեհին, զոհեր և ավերածություններ չկան»,- ասել է РИА Новости գործակալության զրուցակիցը։
Հրդեհի պատճառը տուրբոգեներատորի անջատումն է եղել։ Ինչպես հայտնում է ՌԴ ԱԻՆ տարածաշրջանային գլխավոր գրասենյակի մամուլի ծառայությունը, անձնակազմի 30 աշխատակից լքել է շենքը։ Շրջանի վարչակազմի մամուլի ծառայությունից մանրամասնել են, որ հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են, կրակը տարածվել է տանիք։
Նշվում է, որ տուրբոգեներատորներից մեկի անջատումը չի ազդել սպառողների էլեկտրամատակարարման վրա, այն իրականացվում է ամբողջությամբ և առանց խափանումների։
15:14 16.06.2025
ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզում բացված Միջազգային ավիատիեզերական ցուցահանդեսինՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում բացված Միջազգային ավիատիեզերական 55-րդ ցուցահանդեսին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Ցուցահանդեսին մասնակցությունը հնարավորություն է ընձեռում բացահայտել ռազմավարական նշանակության այս կարևոր ուղղությամբ Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետագա խորացման նոր հեռանկարներ։ ...
15:08 16.06.2025
Կանգառը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել ենՀունիսի 4-ին Համայնքային ոստիկանության Վեդիի բաժին տեղեկություն էր ստացվել, որ հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը Տափերական գյուղի Արամ Խաչատրյան և Հ-8 կենտրոնական փողոցների հատման վայրում գտնվող գազալցակայանի հարակից տարածքում տեղադրված կանգառը դեռևս չպարզված վարորդի կողմից ավտոմեքենայով վնասվել է։ Նախնական տվյալներով՝ պատճառվել է 700 հազար դրամից ավելի վնաս։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի […] ...
14:55 16.06.2025
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 123, զոհվել՝ 11 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըՀունիսի 9-15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 754 դեպք, որից 300-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 195, պայթյունի, փլուզումի՝ 3-ական, ջրային հաղորդակցման ուղիներին պատահարի, տեղատարափ անձրևի՝ 2-ական, ուժեղ քամու՝ 12, ուժեղ կարկուտի, զինամթերքի հայտնաբերման՝ 4-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 9, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 92, ինքնասպանության […] ...
14:46 16.06.2025
Հնդկաստանում կամուրջը փլուզվել է սելֆի անող զբոսաշրջիկների ծանրությունիցՀնդկաստանում ոստիկանությունը շարունակում է որոնողական աշխատանքները Պունե շրջանում՝ Ինդրայանի գետի վրա գտնվող 32 տարվա երկաթե կամրջի փլուզման վայրում, որի հետևանքով 4 մարդ է զոհվել, ևս 18-ը՝ ծանր վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The New Indian Express-ը։ «Չնայած չկա որևէ մեկի անհետ կորելու հավանականություն, սակայն որպես նախազգուշական միջոցառում մենք շարունակում ենք որոնողական աշխատանքները տեղական […] ...
14:38 16.06.2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀանրապետության տարածքում հունիսի 16-ին և 21-ին կեսօրից հետո, 17-18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 17-ին կեսօրից հետո հյուսիսային առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 4-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-24 մ/վ արագությամբ։ […] ...