11:22 30.04.2022
Այսօր՝ ապրիլի 30-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Opel Zafira մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 17 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում, ապա առաջ ընթանալով՝ բախվել բետոնե էլեկտրասյանը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով ավտոմեքենան կողաշրջվել է, իսկ 5 հոգի, որից 3-ը երեխաներ են, քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, և օպերատիվորեն ժամանած Մասիսի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վիրավորներին, ապա տեղափոխել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղից 2 հոգու տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով բետոնե էլեկտրասյունը տապալվել է, ավտոմեքենայում էլ հրդեհ է բռնկվել։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները մարել են կողաշրջված ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Էլեկտրասյան տապալման հետևանքով Մարմարաշեն գյուղի և մայրուղուն հարակից մեծ թվով գազալցակայաններ և սեփական տներ հոսանքազրկվել են։ Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Արաքս» մասնաճյուղի Մասիսի ստորաբաժանման աշխատակիցները, ովքեր այս պահին կատարում են անհրաժեշտ աշխատանքներ՝ վթարված էլեկտրասյունը նորով փոխարինելու և էլեկտրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ։ Նրանք ժամանել են հատուկ տեխնիկաներով և նոր բետոնե էլեկտրասյունով։ Տեղում հետաքննական աշխատանաները ղեկավարում է ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Արտակ Բադալյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանոթյունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները ամուսիններ են և նրանց 3 երեխաները, ովքեր բնակվում են Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում։ Ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով քաղաքացիների օգնությամբ մանիպուլյատորով դարձի բերվեց և քարշակով տեղափոխվեց ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/04/30/1212403/
17:07 16.06.2025
Կապանցի տղամարդը հետախուզվում էր պատժից խուսափելու համար․ խափանման միջոցը՝ կալանքՔրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 12-ին Կապանի Մուշեղ Հարությունյան փողոցում հայտնաբերվել է 36-ամյա տղամարդ, որը հունիսի 10-ից հետախուզվում էր բնակարանային գողության մեղադրանքով պատժից խուսափելու համար, խափանման միջոցը` կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […] ...
17:00 16.06.2025
ՌԴ-ում Իսրայելի դեսպանը հայտարարել է, որ Իրանի դեմ գործողությունների ավարտի համար վերջնաժամկետ չկաԻսրայելը չի սահմանում Իրանի դեմ գործողության ժամկետ, ինչպես նաև չի սահմանափակում դրա իրականացման տարածքը, լրագրողներին ասել է Ռուսաստանում Իսրայելի դեսպան Սիմոնա Գալպերինը։ «Իսրայելը իր համար որևէ սահմանափակում կամ ժամկետ չի սահմանում։ Մենք կաշխատենք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», – ասել է դեսպանը։ Նա հավելել է, որ Իսրայելը հարվածում է բոլոր օբյեկտներին և այն անձանց, որոնք […] ...
16:53 16.06.2025
Տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի նիստըԱզգային ժողովի խորհրդի նիստը տեղի է ունեցել հունիսի 16-ին: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հունիսի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Հունիսի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է […] ...
16:46 16.06.2025
ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթել է «Աթլետիկոյին»․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության B խմբի առաջին տուրում ՊՍԺ-ն Փասադենայում 4-0 հաշվով հաղթել է Մադրիդի «Աթլետիկոյին»։ Չեմպիոնների լիգայի գործող հաղթողի կազմում երկու գոլային փոխանցում է կատարել Խվիչա Կվարացխելիան։ Աչքի են ընկել Ֆաբիան Ռուիսն ու Վիտինյան։ B խմբում ընգրկված են նաև «Բոտաֆոգոն» (Բրազիլիա) ու «Սիեթլ Սաունդերսը» (ԱՄՆ)։ ...
16:41 16.06.2025
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՀ 2024 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանըԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 16-ի արտահերթ նիստում քննարկել է Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը, որն ընթացիկ ամսվա ընթացքում քննարկվել է ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում՝ ըստ գերատեսչությունների: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հակիրճ ներկայացրել է տարեկան հաշվետվության ընդհանուր ցուցանիշները: Վահե Հովհաննիսյանը, մասնավորապես, հայտնել է, որ 2024 թվականին պետական բյուջեի […] ...
16:35 16.06.2025
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի մի շարք փողոցներումԵրևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հունիսի 20-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Մաշտոցի պողոտայում, Խորենացու, Բեյրութի և Իտալիայի փողոցներում: Նախատեսվում է հասարակական տրանսպորտի երթուղու փոփոխություն Մաշտոցի պողոտայից «Հաղթանակի» կամուրջ և հակառակ ուղղություններով: Ըստ փոփոխության՝ Մաշտոցի պողոտա – Խորենացու փողոց խաչմերուկ – Մաշտոցի պողոտայի թունել – «Հաղթանակի» կամուրջ ուղեգծի փոխարեն, այդ երթուղով երթևեկող հասարակական տրանսպորտը կերթևեկի Մաշտոցի […] ...