Գերմանիայի իշխանությունները հայտարարել են, որ ռուսական գազի դիմաց ռուբլով չեն վճարելու – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+27.09 oC

Գերմանիայի իշխանությունները հայտարարել են, որ ռուսական գազի դիմաց ռուբլով չեն վճարելու

17:53 30.04.2022

Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները հայտարարել է, որ Գերմանիան չի պատրաստվում ռուսական գազի դիմաց ռուբլով վճարել։ Այս մասին TASS-ի հաղորդմամբ նա գրել է Twitter-ում։

 

«Մենք առաջիկայում էլ ռուսական գազի դիմաց ռուբլով չենք վճարի։ Մենք ձեռնարկում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի էներգակիրների մատակարարման հարցում Ռուսաստանից անկախանանք»,- ասել է Լինդները։

 

Ապրիլի 26-ին «Գազպրոմ» ընկերությունը Լեհաստանի և Բուլղարիայի ներմուծող ընկերություններին հայտնել էր, որ ապրիլի 27-ից դադարեցնում է մատակարարումները գազի դիմաց ռուսական ռուբլով վճարումներ կատարելուց հրաժարվելու պատճառով։

Գերմանիայի իշխանությունները այս որոշման վերաբերյալ անհանգստություն էին հայտնել և չէին բացառել, որ հնարավոր է մատակարարումները գերմանիա նույնպես դադարեցվեն։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 31-ին ստորագրել է հրամանագիր , համաձայն որի ապրիլի 1-ից ռուսական գազի մատակարարման դիմաց վճարումների կարգը փոխվել է , այսպես կոչված, ոչ բարեկամ երկրների համար: Այդ երկները պետք է արտարժույթով վճարումներ կատարեն «Գազպրոմբանկ»-ին, որն իր հերթին  այդ գումարով բորսայում պետք է ռուբլի գնի և փոխանցի արտահանող կազմնակերպություններին։ Ռուսաստանը պարտավորվում է գազի մատակարարումները կատարել այն արժեքով և ծավալներով, որոնք ամրագրված են ավելի վաղ կնքված պայմանագրերով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պեկինում ավելի քան 82,000 մարդ տարհանվել է ուժեղ անձրևների պատճառով

08:50 05.08.2025

Պեկինում ավելի քան 82,000 մարդ տարհանվել է ուժեղ անձրևների պատճառով

Չինաստանի մայրաքաղաքի իշխանությունները ավելի քան 82,000 մարդու տեղափոխել են անվտանգ վայրեր՝ ուժեղ անձրևների պատճառով, հաղորդում է «Սինհուա»-ն։ «Երկուշաբթի օրը՝ ժամը 21:00-ի դրությամբ (Մոսկվայի ժամանակով 16:00-ի դրությամբ), Պեկինի տարբեր շրջաններից ուժեղ անձրևների պատճառով տարհանվել է ավելի քան 82,000 մարդ», – ասվում է հաղորդագրության մեջ։ Ինչպես նշում է գործակալությունը, աշխատանքները դադարեցվել են նաև քաղաքում ավելի քան 3,2 […] ...

Արագածոտնում գազ չի լինի

08:39 05.08.2025

Արագածոտնում գազ չի լինի

Օգոստոսի 5-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Մուղնի և Տանձուտ թաղամասերի, Փարպի, Ուջան, Կոշ բնակավայրերի գազասպառողների, նշված բանակավայրերում գործող տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից և նշում, որ գազամատակարարումը կդադարեցվի պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով: ...

Ռուանդան համաձայնել է ընդունել ԱՄՆ-ից արտաքսված մինչև 250 միգրանտների

08:28 05.08.2025

Ռուանդան համաձայնել է ընդունել ԱՄՆ-ից արտաքսված մինչև 250 միգրանտների

Ռուանդան համաձայնել է ընդունել Միացյալ Նահանգներից արտաքսվող մինչև 250 միգրանտների, հաղորդում է ամերիկյան Politico թերթը՝ հղում անելով Ռուանդայի կառավարության խոսնակ Յոլանդե Մակոլոյին։ «Ռուանդան համաձայնել է Միացյալ Նահանգների հետ ընդունել մինչև 250 միգրանտ, մասամբ այն պատճառով, որ գրեթե յուրաքանչյուր ռուանդական ընտանիք զգացել է հարկադիր տեղահանության դժվարությունները, և մեր հասարակական արժեքները հիմնված են վերաինտեգրման և վերականգնման վրա»,-թերթը […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:18 05.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Պետք է Տոպուրիային հիշեցնենք, որ նստած չմիզի. Ծառուկյանի գրառումը

08:08 05.08.2025

Պետք է Տոպուրիային հիշեցնենք, որ նստած չմիզի. Ծառուկյանի գրառումը

UFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը նորից ծաղրել է թեթև քաշային կարգի չեմպիոն Իլյա Տոպուրիային: «Իսլամը հիանալի մեջբերում ունի` «Չեմպիոնը պետք է պատրաստ լինի մենամարտել ցանկացածի դեմ, ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում: Դանա, գուցե ժամանակն է Իլյայի համար ինչ-որ բան գրել զուգարանում. մենք պետք է նրան հիշեցնենք, որ նստած չմիզի: Շնորհակալություն, ղեկավար»,- գրել է 28-ամյա Արման […] ...

Հրդեհ Խնձորեսկ գյուղում

08:00 05.08.2025

Հրդեհ Խնձորեսկ գյուղում

Օգոստոսի 5-ին, ժամը 00։36-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Խնձորեսկ գյուղի Նոր թաղամասի 1-ին փողոցի տներից մեկի տանիքում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:45-ին, մարվել՝ 01:50-ին: Այրվել է Նոր թաղամասի 1-ին փողոցի տներից […] ...

BACK_TO_TOP