Արթիկում բացվել է Հայաստանում առաջին  600 կիլովատտ հզորության արևային կայանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+26.09 oC

Արթիկում բացվել է Հայաստանում առաջին  600 կիլովատտ հզորության արևային կայանը

19:37 30.04.2022

Եվրամիության և Արթիկի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ և «ԵՄ հանուն Հայաստանի կայուն Էներգետիկայի» նախագծի շրջանակներում, այսօր Արթիկում  շահագործման է հանձնվել Հայաստանում առաջին համայնքային արևային էներգակայանը, որի հզորությունը կազմում է 600 կՎտ, այն տարեկան կարտադրի ավելի քան 900,000 կվտ/ժ էլեկտրաէներգիա։ Կայուն էներգիայի ապահովման արդյունքում նաև կկրճատվի նաև ածխաթթու գազի արտանետումների քանակը՝ տարեկան 480 տոննայով:

1,2 հեկտար տարածքում կառուցված Արթիկի արևային կայանն իր տեսակի մեջ եզակի է Հանրապետությունում։

1,2 հեկտար տարածքում կառուցված Արթիկի արևային կայանն իր տեսակի մեջ եզակի է Հանրապետությունում։

«Կայանն արտադրելու է տարեկան 1335 մՎտ/ժ էներգիա, որը վաճառքի պարագայում կազմում շուրջ 33 մլն դրամ։ Մոտ 20-25 տարի այս կայանը շատ լավ աշխատելու է ու ապահովվիելու է համայնքին եկամուտ։ Ծախսերը փակելուց հետո մոտ 20 մլն-ից ավելի գումար կմնա բացառապես ներդրումների համար։ Իսկ ներդրումները պիտի աշխատեն շրջանառու հիմնադրամի սկզբունքով, այսինքն՝դրված գումարները հետ են գալու և Արթիկը դրանք կարող է օգտագործել և՛ սուբվենցիաների համաֆինասավորման, և՛ մանկապարտեզների բարելավման և այլ կարիքների համար»,-  ասում է Էներգախնայողության աջակցման հիմնադրամի տնօրեն Աստղինե Պասոյանը։

Արթիկի արևային կայանի արտադրած էլեկտրաէներգիան համայնքում չի սպառվելու, փոխարենը օգտվելու է վաճառքից ստացված արդյունքներից։ Կայանի շահագործումը դեռ նախորդ տարեվերջին էր նախատեսվում, որը հանձնվելու էր նոր ձևավորվող համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը։

Արևային կայանի արտադրած էլեկտրաէներգիան ենթակա է վաճառքի։ Կայանն ունի էլեկտրաէներգիա արտադրելու և վաճառելու համար հատուկ լիցենզիա և իր արտադրանքը վաճառելու է Հայաստանի էլեկտրացանցերին։

«Ամբողջ գումարը վաճառքից հետո գալիս է համայնք՝ ՀՈԱԿ-ի հաշվին, վերջինս էլ փոխանցում է համայնքին, համայնքն էլ որոշում է ինչ անել էդ գումարով։ Բայց գործառնական ձեռնարկ կա մշակված, որտեղ մանրամասն  ասվում է, թե ինչ չափանիշներով են ընտրվելու այն ներդրումները, որոնց ուղղությամբ ծախսվելու են այդ գումարները»,- նշում է Աստղինե Պասոյանը։

Էներգետիկ առումով Շիրակի մարզն Հայաստանում համարվում է ամենաբարձր արտադրողականություն ապահովող տարածքը, և այստեղ է, որ արևային կայաններն ունեն բարձր արդյունավետություն։ Հայտնի  է, որ Շիրակի մարզում արևային օրերի քանակը շատ է և արևից ստացվող էներգիան ևս։ Շահագործումից 10 րոպե անց մասնագետներն արձանագրեցին, որ Արթիկի արևային կայանն ապահովեց նախատեսվածից 10 տոկոս ավելի էներգիա:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

23:04 02.08.2025

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Oգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...

BACK_TO_TOP