16:13 31.07.2018
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ճիշտ չի համարում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելը: Որպես նախկին քաղբանտարկյալ՝ նա հիվանդագին է նայում նման երևույթներին ու կարծում է, որ քանի դեռ չկա դատարանի որոշում, նման քայլի գնալը տեղին չէ:
«20 տարի բռնադատվել եմ, ներառյալ բռնի արտաքսումը և հետո արդարացվել: Ոչ թե կալանավորվել եմ, այլ 4 անգամ դատվել, մի անգամ էլ արտաքսվել, հետո պարզվել է, որ ես սխալ չեմ եղել, և այդ պայմաններում մոտդ հիվանդագին է դրսևորվում մարդուն առանց դատարանի կալանավորելու փաստը, ով էլ ուզում է լինի, ինչ հանցագործություն էլ լինի, միայն բացառիկ դեպքերում, երբ փախչում է կամ էլ նման ինչ-որ բան կա: Այնպես որ, որևէ մեկի կալանավորումը, նույնիսկ ամենածանր հանցագործի, ես համարում եմ ոչ տեղին, մինչև դատարանի որոշումը, մանավանդ երբ կա քաղաքական լարված վիճակ»,- նշել է ԱԻՄ առաջնորդը:
Ռոբերտ Քոչարյանի այն տեսակետը, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է սկսվել այն պատճառով, որ ինքը պատրաստվում էր խորհրդարանական ընտրություններին, Հայրիկյանը «քաղաքական շահարկում» է համարում:
«Մինչ այդ հարցազրույցը ես չեմ հիշում որևէ հայտարարություն Ռոբերտ Քոչարյանի կողմից առ այն, որ ինքը պատրաստվում է ընտրությունների: Եթե ինքը պատրաստվում էր ընտրությունների և դրա համար իր նկատմամբ գործ հարուցեցին, գոնե դրանից առաջ ինքը մեկին պիտի ասած լիներ դրա մասին՝ որևէ լրատվամիջոցի, չի եղել այդպիսի բան կամ ես դրա մասին չգիտեմ: Ես չեմ ընդունում, որ ինքը փորձում է դրան քաղաքական ուղղվածություն տալ: Ազնիվ չէ»,- նշել է Հայրիկյանը:
Ինչ վերաբերում է ինչ-որ մարդկանց կամ քաղաքական ուժերի կողմից Ռոբերտ Քոչարյանին քաղաքական բանտարկյալ ներկայացնելու փորձերին, ապա, ըստ Հայրիկյանի, այդ ամենը կախված կլինի գործի ընթացքից, Քոչարյանին ներկայացվող մեղադրանքից ու հիմնավորումներից: Հաշվի առնելով անմեղության կանխավարկածը` Հայրիկյանը այդուհանդերձ հորդորել է Քոչարյանի և բոլոր մեղադրյալների հարցում չափավոր արտահայտվել, քանի դեռ չի եղել դատարանի որոշումը:
Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, որ Փաշինյանը քաղաքական վենդետա է իրականացնում Քոչարյանի ու նրա թիմի նկատմամբ, ապա, ըստ Հայրիկյանի, Փաշինյանը նման բան չի կարող իրականացնել բառի դասական իմաստով:
«Դու ապրում ես պետության մեջ, դու չես կարող, եթե դու վենդետա ես անում, նշանակում է, դու ապրում ես օրենքներից դուրս: Իսկ իրավական վենդետայի առումով որևէ մեկը իրավունք չունի ասել կանեմ կամ չեմ անի»,- նշել է Հայրիկյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ այն, ինչ այսօր կատարվում է, իր մեջ պարունակում է որոշակի քաղաքական դիրքորոշում և նկատառում, բայց դա Հայրիկյանը վենդետա անվանելը սխալ է համարում՝ պնդելով, որ երևույթը կարելի է բնութագրել որպես «իրավական կառույցների բնականոն գործունեություն»:
09:35 05.08.2025
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավում նոր հարվածի մասին08:39 05.08.2025
Արագածոտնում գազ չի լինի09:35 05.08.2025
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավում նոր հարվածի մասինԻսրայելի բանակը նոր հարձակում է սկսել հարավային Լիբանանի վրա, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա հայտարարության համաձայն՝ հարձակման նպատակն էր վերացնել շիական «Հեզբոլլահ» կազմակերպության զինված կազմավորումների անդամին։ Հարվածը հասցվել է հարավային Լիբանանի Էլ-Խիյամ քաղաքի ծայրամասում։ Լուծարված ռադիկալի անունը, մասնագիտությունը կամ պաշտոնը չեն նշվում։ ...
09:33 05.08.2025
Կդադարեցվի Լենինգրադյանի որոշ շենքերի եւ տների ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 5-ին ժամը 09:30-18:00-ն կդադարեցվի Լենինգրադյան 21/13-23/7, 31-31/9 շենքերի, 21/10-31/5 տների ջրամատակարարումը: ...
09:24 05.08.2025
Մադուրոն հայտարարել է, որ Վենեսուելայի տնտեսությունը զարգանում էՎենեսուելայի տնտեսությունը Հարավային Ամերիկայում ցուցաբերում է ամենաբարձր աճի տեմպը՝ 2025 թվականի առաջին վեց ամիսներին աճելով 7.71%-ով, հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն։ «Վենեսուելան շարունակում է առաջատար լինել Հարավային Ամերիկայում աճի տեմպերով։ Առաջին եռամսյակի արդյունքներով աճը կազմել է 9%, երկրորդ եռամսյակում՝ 6.65%։ Սա թույլ է տալիս գնահատել իրական ՀՆԱ-ի նախնական աճը տարվա առաջին կեսին 7.71%», – […] ...
09:15 05.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
09:10 05.08.2025
NBC. Օվալաձև գրասենյակի ինտերիերում ավելի շատ ոսկի կհայտնվիԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է մի քանի փոփոխություններ կատարել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի ինտերիերում, այդ թվում՝ ավելացնել ավելի շատ ոսկեգույն զարդարանք, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ Մասնավորապես, Օվալաձև աշխատասենյակի առաստաղին կավելացվի լրացուցիչ ոսկեզօծ զարդարանք։ Ինչպես նշվում է, ամերիկացի առաջնորդի գրասենյակում ներկայումս ընթանում են տարեկան պլանային վերանորոգման աշխատանքներ, և սպասվում է, որ […] ...
09:00 05.08.2025
Ynet. Իսրայելը մտադիր է ամբողջությամբ օկուպացնել ԳազանԻսրայելի կառավարությունը՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորությամբ, պատրաստվում է հաստատել Գազայի հատվածի լիակատար օկուպացիայի ծրագրերը, Ynet պորտալին հայտնել են Նեթանյահուի շրջապատի բարձրաստիճան պաշտոնյաները։ «Զառը նետված է, մենք շարժվում ենք դեպի Գազայի հատվածի լիակատար օկուպացիա», – ասել են պաշտոնյաները։ Միաժամանակ, Ynet-ը նշում է, որ Իսրայելի ռազմական ղեկավարությունը, այդ թվում՝ բանակի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը, դեմ է […] ...