18:52 03.05.2022
Տեսողության խանգարումներն ու դրանց ավելի բարդացված պաթոլոգիաները՝ ակնաբուժական հիվանդություններն աշխարհում ավելացել են, ինչպես նաև երիտասարդացել։ Օրինակ՝ կատարակտը, եթե նախկինում համարվում էր ծերունական հիվանդություն, այժմ այն հանդիպող տեսակ է նաև երիտասարդների շրջանում։ Ակնաբուժական մի շարք հիվանդությունների առաջացման պատճառը հիմնականում ուղեկցող խրոնիկ հիվանդություններն են։ Ամենատարածված՝ աչքի կատարակտի ու ցանցաթաղանթի հիվանդությունների բուժումը պահանջում է վիրահատական միջամտություն։ Ակնաբուժության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության արդյունքում այժմ այդպիսի բարդ վիրահատությունները կատարվում են նաև Գյումրիում։
Հայ և ֆրանսիացի ակնաբույժներն առաջին համատեղ վիրահատությունն են կատարել Գյումրիում։ Բժշկական կենտրոնում առաջին անգամ կատարակտի վիրահատության ընթացքում կիրառվում էին ֆրանսիական ակնաբուժության մեթոդները։ Ըստ մասնագետների՝ դրանց միջև տարբերությունը բավականին մեծ է, ու համատեղ անցկացվող վիրահատությունը միմյանց փոխլրացնելու և ունեցած փորձի փոխանակման գործնական հնարավորություն է։
«Այստեղ ակնաբուժության մակարդակը շատ բարձր է, շատ լավ ակնաբույժներ կան, բայց մեր տեխնոլոգիաները այլ են, նույնը չեն։ Ինձ թվում է՝ ամենակարևորը վերջնական արդյունքն է, որին էլ բոլորս հասնում ենք»,- նշում է Փարիզի ակնաբուժական հիվանդանոցի ակնաբույժ Մարիլին Նօտարիան-Քրքիաշարիանը։
Մարիլին Նօտարիանը Հայաստան կատարած նախորդ այցերի ընթացքում աչքի գործիքային հետազոտություններ ու խորհրդատվություններ է իրականացրել նաև գյուղական բնակավայրերում։ Կատարակտի վիրահատությունների երկարամյա փորձ ունի։ Աչքի հիվանդությունների շարքում այն ամենատարածվածն է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։
«Կարծեմ, աշխարհում տարածված հիվանդությունն է կատարակտը, հիվանդների տարիքն էլ գնալով փոքրանում է, առաջ միայն ծերերի մոտ էր հանդիպում, չգիտենք՝ ինչու է այդպես»,- ասում է նա։
Կատարակտի երիտասարդացման հիմքերը դեռ հայտնի չեն, բայց ուսումնասիրված են առաջացման պատճառները, դրանք հիմնականում ուղեկցող խրոնիկ հիվանդություններն են։ Ըստ մասնագետների՝ ամենաառաջին տեղում են շաքարային դիաբետն ու հիպերտոնիկ հիվանդությունները։
«Համաշխարհային տվյալներով՝ եթե 10-15 տարի առաջ ամբողջ աշխարհում կար 360 մլն դիաբետով հիվանդ, այսօր արդեն կա 420 մլն հիվանդ, 20 տարի հետո կանխատեսվում է, որ կլինի մոտ կես մլրդ, որովհետև ինքը անընդհատ աճող ու տարածվող հիվանդություն է»,- նշում է ակնահատակի վիրաբույժ Թադևոս Հովհաննիսյանը։
«Հայկական ակնաբուժության նախագծի» շրջանակներում Գյումրիի մարզային ակնաբուժական կենտրոնում արդեն 4 տարի է՝ կատարակտի վիրահատություններ են իրականացնում, «Ֆրանսիական լույս» մարդասիրական ասոցիացիայի ակնաբուժական հմտությունների կատարելագործման ծրագրով Գյումրիում այսուհետև ցանցաթաղանթի բարդ վիրահատություններ ևս կկատարվեն: Այդպիսի միջամտությունները երևանյան կլինիկաներում են կատարվում, հիմա այդ խնդիրը տեղում կկարգավորվի։ Հատկապես տրավմաների ժամանակ աչքի ցանցաթաղանթի վնասվածության դեպքում հիվանդի տեղաշարժը հակացուցված է։
Գյումրիում նման բարդ վիրահատություններ իրականացնելու համար ակնաբուժական կենտրոնն արդեն ախտորոշիչ և վիրահատական նոր ու գերժամանակակից սարքավորումներով է համալրվել։
Ցանցաթաղանթի բարդ վիրահատությունները տեղի մասնագետները սկզբնական փուլում Երևանի ակնաբույժների հետ համատեղ կիրականացնեն։ Հայ-ֆրանսիական համագործակցությամբ ակնաբուժական ծրագրի արդյունքում Գյումրիում երկու օրում ցանցաթաղանթի 10 վիրահատություն է կատարվել։
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...