19:43 03.05.2022
Միացյալ Նահանգները կարծում է, որ աշխարհը թևակոխում է գլոբալ անկայունության դարաշրջան, որի ընթացքում մեծանում է համաշխարհային տերությունների միջև բախման հավանականությունը։ Այս մասին երեքշաբթի օրը՝ մայիսի 3-ին, հայտարարել է ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի ղեկավար, գեներալ Մարկ Միլին։
Նա հավելել է, որ Վաշինգտոնն այսօր ստիպված է միաժամանակ դիմակայել Ռուսաստանին և Չինաստանին, գրում է «ՌԻԱ Նովոստին»։ Այս երկրներից յուրաքանչյուրը, ըստ Միլիի, մտադիր է հիմնովին փոխել «աշխարհակարգը»։ Անդրադառնալով ուկրաինական իրադարձություններին՝ Միլին դրանք բնութագրել է որպես «Եվրոպայի անվտանգության ամենամեծ սպառնալիքն իր ռազմական կարիերայի ավելի քան 40 տարիների ընթացքում»։
Ամերիկյան իշխանությունները կարծում են, որ Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է Եվրոպան անվանի որպես սուր սպառնալիք ունեցող տարածաշրջան։ Վաշինգտոնը համոզված է, որ քաղաքական հայտարարությունը համահունչ կլինի անվտանգության նոր միջավայրին, քանի որ այս ոլորտում եվրոպական մայրցամաքն այլևս չի կարելի անվանել խաղաղության գոտի։
21:14 02.05.2025
Վերանորոգվում է Ստեփանավանի թիվ 1 դպրոցը․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Ստեփանավանի թիվ 1 դպրոցից։ Տեսանյութին կից վարչապետը գրել է. «#300իցմեկը՝ վերանորոգվում է Ստեփանավանի թիվ 1 դպրոցը: Կառավարությունը հատկացրել է 231 մլն դրամ»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:03 02.05.2025
Քույր ու եղբայր միասին ստեղծում են փայտի, մետաղի համադրությամբ յուրօրինակ ժամացույցներՔույր ու եղբայր Տաթևիկ և Կամո Ավետիսյանները միասին հիմնել են «KATA» ապրանքանիշը. նրանք ստեղծում են փայտի, մետաղի համադրությամբ յուրօրինակ ժամացույցներ։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:33 02.05.2025
Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ ենՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Ստեփանավանում ընթացքի մեջ են Աշոտաբերդ թաղամասի կառուցապատման աշխատանքները: «Ծրագրի արժեքը՝ 9 մլրդ 678 մլն դրամ: Արդյունքում՝ համայնքը կունենա 15 շենքից բաղկացած նորակառույց բնակելի թաղամաս»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:18 02.05.2025
Արարատում բախվել են «Opel»-ը և «Nissan March»-ը. կա տուժածՄայիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Մեղրի-Երևան Մ2 ավտոճանապարհին՝ Փոքր Վեդիի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 59-ամյա Կարեն Ս․-ի վարած «Opel » մակնիշի և 37-ամյա Մարինա Կ․-ի վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենաները, վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել սյանը և հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի […] ...
20:09 02.05.2025
Վարչապետն այցելել է Ստեփանավանի նորակառույց թիվ 3 դպրոց#300իցմեկը՝ կառուցվել եւ շահագործման է հանձնվել Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցը: Կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 543 մլն դրամ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...