Գաղտնի փոփոխություն «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+36.09 oC

Գաղտնի փոփոխություն «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում

19:26 31.07.2018

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն» հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում կատարվել է ևս մեկ փոփոխություն, որն ընդունվել է խիստ գաղտնի պայմաններում:

Հայտարարությում մասնավորապես ասված է.

«Մեզ համար անհայտ օրենսդրական փոփոխությունը հայտնաբերվեց շատ պատահական։ Երբ օրերս ծանոթանում էինք Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հայտարարած թվային հեռարձակման մասնավոր ցանցի՝ մուլտիպլեքսի լիցենզավորման մրցույթի պայմաններին, նկատեցինք, որ ի տարբերություն նախորդների, այս անգամ դիմումներն ընդունվելու են ոչ թե 3, այլ 6 ամսվա ընթացքում։ Փորձեցինք պարզել՝ ինչով է դա պայմանավորված։ ՀՌՀ անդամ Արմեն Մկրտչյանն ասաց. «Օրենքի պահանջ է»։

Մենք գտանք օրենքի այդ փոփոխությունը, որը մեզ՝ հեռարձակման ոլորտի խնդիրները մշտապես ուսումնասիրողներիս համար հայտնություն դարձավ։ Այն ընդունվել է 2017-ի հոկտեմբերի 10-ին և, իսկապես, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում նախատեսում է մի քանի փոփոխություններ և լրացումներ, որոնցից ամենաէականն այն է, որ վերոհիշյալ մրցույթներում դիմումների ընդունման ժամկետը դառնում է 6 ամիս՝ 3-ի փոխարեն։ Ամենայն հավանականությամբ, փաստաթղթի հեղինակին՝ նախորդ կառավարությանը, և ՀՌՀ-ին այսպիսի որոշման է մղել այն փաստը, որ 2016-ին ու 2017-ին անցկացված մրցույթները չեղյալ են հայտարարվել՝ նախատեսված երեք ամիսների ընթացքում ոչ մի դիմում չլինելու հիմքով։

Ոլորտի պատասխանատուները տարիներ շարունակ այդպես էլ չընկալեցին, որ հայտերի բացակայությունը պայմանավորված է ոչ թե դրանց ներկայացման ժամկետներով, այլ մասնավոր մուլտիպլեքս ստեղծելու համար այն անընդունելի պայմաններով ու պահանջներով, որոնք նախատեսված են օրենքով։ Դրանք անհրապուրիչ են բիզնեսի առումով և ոչ մի լավ հեռանկար չեն խոստանում հեռարձակման ոլորտի զարգացման տեսանկյունից։ Այսպես, ըստ գործող օրենքի, մասնավոր մուլտիպլեքսի տերը՝ մուլտիպլեքսորը, պարտավոր է հեռարձակումն իրականացնել սեփական էլեկտրոնային հաղորդակցության ցանցի միջոցով, և որևէ վարձակալություն բացառվում է։ Դրա սփռումը պետք է ընդգրկի երկրի ամբողջ տարածքը, այսինքն՝ տուրք է տրվում միայն խոշոր բիզնեսին, իսկ մեկ կամ մի քանի համայնքներում կամ առանձին մարզերում մուլտիպլեքս ստեղծել չի թույլատրվում։ Դրանից բացի՝ մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության համար սահմանված է չափազանց բարձր պետական տուրք՝ 100 միլիոն դրամ։

Ահա սրանք են մրցույթներին հայտատուների բացակայության բուն պատճառները, որոնք շատ ավելի խորքային են, քան դիմումներ ներկայացնելու ժամկետը երկարաձգելու պարզունակ և հարցը չլուծող այն մոտեցումը, որն օրենքի տեսք է ստացել։ Այն էլ առանց իրապես բաց, հանրային քննարկման։

Մինչդեռ՝ օրենքի խելամիտ փոփոխմամբ և մասնավոր մուլտիպլեքսի կազմավորմամբ կլուծվեր առնվազն երկու կարևորագույն խնդիր. կհաղթահարվեր հանրային (պետական) թվային հեռարձակման ցանցի մենաշնորհը, և հնարավորություն կստեղծվեր, որ մարզերում գործող 10-ից ավելի տեղական հեռուստաընկերություններ, որոնք դուրս են մնացել թվայնացման գործընթացից և հայտնվել ծանր վիճակում, կարողանան շարունակել իրենց աշխատանքը։

Լրագրողական երեք կազմակերպություններ՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը և «Մեդիա» նախաձեռնությունների կենտրոնը մշտապես բարձրաձայնել են այս խնդիրները, ավելին՝ մշակել և խորհրդարան են ներկայացրել մի շարք օրենսդրական առաջարկություններ։ Սակայն ՀՀԿ-ական վերնախավին ու նրա ձևավորած ՀՌՀ-ին դրանք միշտ շատ ազատական են թվացել, նույնիսկ հեղափոխական, ու թեև հարևան Վրաստանում այդ մոտեցումները վաղուց հաջողությամբ կիրառվում են, մեր մոտ միշտ մերժվել են։

Ինչո՞ւ է այդպես ստացվել։ Նախորդ իշխանությունները միշտ ձգտել են վերահսկելի և իրենց կամքը կատարող հեռարձակման ոլորտ ունենալ։ Եվ դա հաջողվել է։ Իրենց պետք էր այդ ստատուս-քվոն պահպանել, այլ ոչ թե բարեփոխումներ իրականացնել ու արդիականացնել հարաբերություններն այս ոլորտում։ Այդ իսկ պատճառով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում կատարված գրեթե բոլոր փոփոխություններն ու լրացումները մշակվել են փակ դռների հետևում, իսկ հետո, անհետաձգելի համարվելով, մի քանի օրում ընդունվել են խորհրդարանում։ Շահագրգիռ լրագրողական կազմակերպությունների հետ քննարկումները, որպես կանոն, ավելորդ են համարվել, իսկ օրինագծերի պատրաստման փուլում այդ ՀԿ-ներին ներգրավելն առհասարակ բացառվել է։ Նույնը տեղի է ունեցել նաև նշված փոփոխությունները կատարելիս։

Բայց քանի որ ժամանակներն իսկապես փոխվել են, հուսանք, որ հեղափոխական բարեփոխումները կներառեն նաև հեռարձակման ոլորտը»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

13:49 03.08.2025

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...

Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

13:23 03.08.2025

Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 3-ին, ժամը 06։05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել […] ...

Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբում

13:06 03.08.2025

Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբում

Թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը, Ֆորմուլա-1-ի աստղեր Քևին Մագնուսենը և Ֆելիպե Մասան ներդրումներ կկատարեն ֆուտբոլի Ֆրանսիայի Լիգա 2-ում հանդես եկող «Լե Մանում»։ Այս տեղեկությունը հաստատել է ակումբի նախագահը: Նրանք Outfield հիմնադրամի անդամ են: Լատինական Ամերիկայում սպորտային ներդրումների առաջատարներից մեկն 80 միլիոն դոլար կներդնի ֆրանսիական ակումբում: ...

The Sunday Times. Մեծ Բրիտանիան Գազայից տարհանում է 300 ծանր հիվանդ երեխաների

12:47 03.08.2025

The Sunday Times. Մեծ Բրիտանիան Գազայից տարհանում է 300 ծանր հիվանդ երեխաների

Մեծ Բրիտանիայի կառավարությունը մշակում է մինչև 300 ծանր հիվանդ երեխաների Գազայի հատվածից պետական կլինիկաներում բուժման համար տարհանելու ծրագրեր: Այս մասին հաղորդում է The Sunday Times-ը՝ հղում անելով աղբյուրներին: Հաղորդվում է, որ ծրագրի մանրամասները պաշտոնապես կհայտարարվեն առաջիկա շաբաթներին: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին, ներքին գործերի նախարար Իվետ Կուպերը և առողջապահության նախարար Ուես Սթրիթինգը համատեղ […] ...

ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ. ԱՄՆ-ն ցանկանում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինային զենք մատակարարելով

12:29 03.08.2025

ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ. ԱՄՆ-ն ցանկանում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինային զենք մատակարարելով

Վաշինգտոնի վարչակազմը փորձում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Կիևին մատակարարելով ամերիկյան զենք, որի համար կվճարեն եվրոպական երկրները։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը X-ում։ «Մեր ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ամերիկյան զենք վաճառելով՝ մենք նախատեսում ենք ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ բանակցային սեղանին վերադառնալու, ինչպես նաև երկարաժամկետ հրադադար ապահովելու համար», – գրել է նա։ NBC […] ...

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

12:11 03.08.2025

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

Ամերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...

BACK_TO_TOP