Ապագա՝ առանց գաղտնաբառերի. դա արդեն հնարավոր է  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+21.09 oC

Ապագա՝ առանց գաղտնաբառերի. դա արդեն հնարավոր է 

12:04 06.05.2022

Apple-ը, Google-ը և Microsoft-ը պայմանավորվել են գործարկել ինտերնետում թույլտվության միասնական ստանդարտ: Այս մասին հայտնում է Apple-ի կայքը։

Համատեղ համաձայնագրի շրջանակներում ՏՏ կորպորացիաները խոստացել են գործարկել և պահպանել ինտերնետում թույլտվության միասնական ստանդարտ: Ստանդարտը մշակվել է FIDO Alliance-ի և World Wide Web Consortium-ի կողմից: «Սա թույլ կտա կայքերին և հավելվածներին առաջարկել հետևողական, անվտանգ և հեշտ մուտք առանց գաղտնաբառի», – ասվում է Apple-ի հայտարարության մեջ: «Մինչ գաղտնաբառերի կառավարիչները առաջարկում են աստիճանական բարելավումներ, ամբողջ ոլորտում աշխատանք է տարվում մուտքի ավելի հարմար և անվտանգ տեխնոլոգիա ստեղծելու համար», – նշել են հեղինակները՝ այդպիսով կանխատեսելով առանց գաղտնաբառերի ապագան:

«Այս կարևոր իրադարձությունն ամբողջ արդյունաբերության ոլորտում համատեղ ջանքերի արդյունքն է՝ բարձրացնել անվտանգությունը և հեռանալ հին գաղտնաբառի վրա հիմնված նույնականացումից», – ասում է Google-ի արտադրանքի կառավարման ավագ տնօրեն Մարկ Ռիշերը:

Google-ը բացատրել է, որ Chrome բրաուզերի օգտատերերը շուտով կկարողանան մուտք գործել իրենց հաշիվներ՝ պարզապես բացելով կապակցված Android սմարթֆոնը: «Մենք հասկանում ենք, որ ժամանակ կպահանջվի, որպեսզի այս տեխնոլոգիան հասանելի լինի բոլոր սարքերում, իսկ կայքերի և հավելվածների մշակողները օգտվեն դրանից»,- ընդգծել են ընկերության ներկայացուցիչները։ Առանց գաղտնաբառի թույլտվության գործառույթը կհայտնվի Apple, Google և Microsoft հարթակներում 2023 թվականին։

Գաղտնաբառերի համաշխարհային օրվան ընդառաջ Odnoklassniki սոցիալական ցանցի և ResearchMe հետազոտական ​​կենտրոնի վերլուծաբանները բացահայտել են ռուսների շրջանում ամենատարածված գաղտնաբառերը։ Պարզվել է, որ ամենից հաճախ Ռուսաստանի բնակիչները որպես գաղտնաբառ նշել են հեռախոսահամարները, սկզբնատառերը և ծննդյան ամսաթիվը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հասարակական տրանսպորտի աշխատանքը շարունակաբար բարելավելու նպատակով երթևեկության կազմակերպման մեջ մի շարք փոփոխություններ են կատարվել

10:52 23.06.2025

Հասարակական տրանսպորտի աշխատանքը շարունակաբար բարելավելու նպատակով երթևեկության կազմակերպման մեջ մի շարք փոփոխություններ են կատարվել

Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը շարունակաբար բարելավելու նպատակով երթևեկության կազմակերպման մեջ մի շարք փոփոխություններ են կատարվել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ Դրանց նպատակը հասարակական տրանսպորտին առաջնահերթություն տալն է՝ այն դարձնելով ավելի արդյունավետ և ժամանակին հասանելի։ Փոփոխությունների արդյունքում որոշ հատվածներում երթևեկությունը դարձել է ավելի հագեցած, ինչը բնական է նման […] ...

Արաղչի. Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիան Իրանի դեմ հղի է լուրջ հետևանքներով

10:30 23.06.2025

Արաղչի. Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիան Իրանի դեմ հղի է լուրջ հետևանքներով

Իսրայելի և Միացյալ Նահանգների ագրեսիան Իրանի դեմ հղի է լուրջ հետևանքներով ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև ամբողջ աշխարհի համար: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ Մոսկվա ժամանելուն պես։ «Իսրայելի և ԱՄՆ-ի գործողությունները լուրջ հետևանքներ ունեն և խնդիրներ են ստեղծում ոչ միայն Իրանի, այլև տարածաշրջանի, միջազգային հանրության և միջազգային իրավունքի համար», […] ...

Թեհրանը կշարունակի ուրանի հարստացումը խաղաղ նպատակներով․ Իրանի ԱԳՆ

10:17 23.06.2025

Թեհրանը կշարունակի ուրանի հարստացումը խաղաղ նպատակներով․ Իրանի ԱԳՆ

Իրանը չի պատրաստվում հրաժարվել խաղաղ նպատակներով ուրանի հարստացումից՝ շարունակելով հետևել միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով ստանձնած իր պարտավորություններին, մյուս պետությունները իրավունք չունեն այս հարցում սահմանափակել Թեհրանին: Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին: «Մենք միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի բարեխիղճ մասնակից ենք, այդ հիմքի վրա մենք ուրան ենք հարստացնում խաղաղ նպատակներով, մեր երկրի բարօրության […] ...

Բերդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:09 23.06.2025

Բերդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հունիսի 24-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

Մեքսիկայի նախագահը կոչ է արել ՄԱԿ-ին առաջնորդել խաղաղության վերականգնման ջանքերը

10:00 23.06.2025

Մեքսիկայի նախագահը կոչ է արել ՄԱԿ-ին առաջնորդել խաղաղության վերականգնման ջանքերը

Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը X-ի իր բլոգում կոչ է արել Միավորված Ազգերի Կազմակերպությանը առաջատար դեր ստանձնել Մերձավոր Արևելքում լարվածության սրման պայմաններում խաղաղության վերականգնման գործում։ «ՄԱԿ-ը այսօր, ավելի քան երբևէ, պետք է լինի խաղաղության կառուցման կոչ անող հաստատություն», – գրել է նա։ Հունիսի 22-ի գիշերը Միացյալ Նահանգները հարվածներ հասցրեցին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող իրանական երեք […] ...

Նավթի գները կտրուկ աճել են Իրանի վրա ԱՄՆ-ի հարվածների ֆոնին․ Bloomberg

09:52 23.06.2025

Նավթի գները կտրուկ աճել են Իրանի վրա ԱՄՆ-ի հարվածների ֆոնին․ Bloomberg

Brent տեսակի նավթի գինը բարձրացել է մեկ բարելի համար 80 դոլարից բարձր՝ Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի կողմից հարվածից հետո, հաղորդում է Bloomberg-ը։ «Նավթի գները կտրուկ աճեցին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հարվածեց Իրանի երեք հիմնական միջուկային օբյեկտներին և սպառնաց հետագա հարձակումներով, ինչը խորացրեց Մերձավոր Արևելքի ճգնաժամը և մեծացրեց մտավախությունները, որ տարածաշրջանից էներգամատակարարումը կարող է խափանվել։ […] ...

BACK_TO_TOP