11:04 06.05.2022
Վաշինգտոնը Կիևի խնդրանքով տեղեկատվություն է տրամադրել Սևծովյան նավատորմի ֆլագմանի՝ ռուսական «Մոսկվա» հածանավի գտնվելու վայրի մասին։ Դա տեղի է ունեցել հրդեհից քիչ առաջ, որից հետո նավը խորտակվել է, հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Այսպիսով, հայտնի է դարձել, որ Ուկրաինայի զինված ուժերը Սև ծովում նկատել են ռազմանավ և ամերիկացիներից ճշգրիտ տվյալներ խնդրել դրա գտնվելու վայրի վերաբերյալ։
Հեռուստաալիքը պարզաբանել է, որ դրանից կարճ ժամանակ անց հածանավի վրա հրդեհ է բռնկվել։ ԱՄՆ-ը տեղեկություն չուներ այն մասին, թե ինչպես է Կիևը տնօրինելու ստացված հետախուզությունը, CNN-ին հայտնել են աղբյուրները:
Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին չի հաստատել մամուլում հայտնված տեղեկություններն Ուկրաինային «Մոսկվա» հածանավի գտնվելու վայրի մասին հետախուզական տվյալների փոխանցման մասին։
«Ուկրաինացիներն ունեն ռուսական ռազմանավերին հետևելու իրենց հետախուզական հնարավորությունները, ինչն էլ եղավ տվյալ դեպքում»,- ասել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին։
Ավելի վաղ The Times-ը հայտնել էր, որ ամերիկյան հետախուզական Boeing P-8 Poseidon ինքնաթիռը պարեկել է Սև ծովում «Մոսկվա» հածանավի խորտակվելուց քիչ առաջ։
11:12 23.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 23-ին13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը11:00 23.06.2025
Հետախուզվող 24-ամյա երևանցին հայտնաբերվեց․ խափանման միջոցը՝ կալանքՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 19-ին Կոտայքի մարզի Արզական գյուղում հայտնաբերել և վարչություն է ներկայացվել Երևանի բնակիչ 24-ամյա մի երիտասարդ: Նա հետախուզվում էր առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք: ...
10:52 23.06.2025
Հասարակական տրանսպորտի աշխատանքը շարունակաբար բարելավելու նպատակով երթևեկության կազմակերպման մեջ մի շարք փոփոխություններ են կատարվելՄայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը շարունակաբար բարելավելու նպատակով երթևեկության կազմակերպման մեջ մի շարք փոփոխություններ են կատարվել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ Դրանց նպատակը հասարակական տրանսպորտին առաջնահերթություն տալն է՝ այն դարձնելով ավելի արդյունավետ և ժամանակին հասանելի։ Փոփոխությունների արդյունքում որոշ հատվածներում երթևեկությունը դարձել է ավելի հագեցած, ինչը բնական է նման […] ...
10:30 23.06.2025
Արաղչի. Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիան Իրանի դեմ հղի է լուրջ հետևանքներովԻսրայելի և Միացյալ Նահանգների ագրեսիան Իրանի դեմ հղի է լուրջ հետևանքներով ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև ամբողջ աշխարհի համար: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ Մոսկվա ժամանելուն պես։ «Իսրայելի և ԱՄՆ-ի գործողությունները լուրջ հետևանքներ ունեն և խնդիրներ են ստեղծում ոչ միայն Իրանի, այլև տարածաշրջանի, միջազգային հանրության և միջազգային իրավունքի համար», […] ...
10:17 23.06.2025
Թեհրանը կշարունակի ուրանի հարստացումը խաղաղ նպատակներով․ Իրանի ԱԳՆԻրանը չի պատրաստվում հրաժարվել խաղաղ նպատակներով ուրանի հարստացումից՝ շարունակելով հետևել միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով ստանձնած իր պարտավորություններին, մյուս պետությունները իրավունք չունեն այս հարցում սահմանափակել Թեհրանին: Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին: «Մենք միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի բարեխիղճ մասնակից ենք, այդ հիմքի վրա մենք ուրան ենք հարստացնում խաղաղ նպատակներով, մեր երկրի բարօրության […] ...
10:09 23.06.2025
Բերդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՀունիսի 24-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
10:00 23.06.2025
Մեքսիկայի նախագահը կոչ է արել ՄԱԿ-ին առաջնորդել խաղաղության վերականգնման ջանքերըՄեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը X-ի իր բլոգում կոչ է արել Միավորված Ազգերի Կազմակերպությանը առաջատար դեր ստանձնել Մերձավոր Արևելքում լարվածության սրման պայմաններում խաղաղության վերականգնման գործում։ «ՄԱԿ-ը այսօր, ավելի քան երբևէ, պետք է լինի խաղաղության կառուցման կոչ անող հաստատություն», – գրել է նա։ Հունիսի 22-ի գիշերը Միացյալ Նահանգները հարվածներ հասցրեցին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող իրանական երեք […] ...