Հայաստանում ստեղծվում է «Մատենա ICDT» թվային տրանսֆորմացիայի միջազգային կենտրոն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+37.09 oC

Հայաստանում ստեղծվում է «Մատենա ICDT» թվային տրանսֆորմացիայի միջազգային կենտրոն

10:47 06.05.2022

«Մատենա» միջազգային դպրոցը ստեղծում է նոր մասնագիտական կենտրոն, որի նպատակն է թվային փոխակերպման (digital transformation) համաշխարհային լավագույն փորձը տարածել Հայաստանում:

Ծրագրերը, որոնք կենտրոնը կսկսի իրականացնել 2022 թվականի մայիսի կեսերից, մշակվել են և կմատուցվեն՝ հիմքում ունենալով «Մատենա ICDT» կենտրոնի մասնագետների հարուստ փորձը, որոնք իրենց գործունեության ընթացքում արդյունավետ ծրագրերի միջոցով փոխակերպել են մի շարք ընկերությունների, այդ թվում՝ խոշոր առևտրային բանկերի գործունեությունը։ Նորաստեղծ կենտրոնի
փորձագետների կողմից վերապատրաստվել են թվային փոխակերպման ոլորտի պատասխանատուներ և մասնագետներ այնպիսի ընկերություններից, ինչպիսիք են օրինակ, «Pepsico»-ն, «IKEA»-ն, «Deutsche Bank»-ը, «Caspian Beverage Holding»-ը, «Volvo»-ն։

«Կենտրոնի կողմից մատուցվող հատուկ կրթական ծրագրերի միջոցով կազմակերպությունների կառավարման համակարգերը կհամապատասխանեցվեն թվային դարաշրջանի նորագույն պահանջներին՝ փոխակերպելով և բարձրացնելով դրանց արդյունավետությունը: Մենք հավակնոտ նպատակ ունենք բարձրացնելու Հայաստանի գրավչությունը հենց կրթության ուղղությամբ, և այս կենտրոնի ստեղծումը, անկասկած, առանցքային դեր է ունենալու այդ նպատակի իրագործման համար, որովհետև թվային փոխակերպումը կազմակերպությունների կառավարման ամենաարդիական միտումներից մեկն է աշխարհում»,- նշում է Մատենայի համահիմնադիր և տնօրեն Ռուբեն Հայրապետյանը։

«Մենք ապրում ենք մի իրականությունում, որտեղ թվային տեխնոլոգիաները մեր առօրյայի անբաժան մասն են դարձել: Այն ընկերությունները, որոնք իրենց ռազմավարությունը չեն համապատասխանեցնում մերօրյա պահանջներին, երկարաժամկետ հեռանկարում կորցնում են իրենց մրցակցային առավելությունը և տեղը զիջում ավելի արագաշարժ, ճկուն և համարձակ «խաղացողներին»։ Այս առումով շատ կարևոր է, որ Հայաստանում մենք թվային տրանսֆորմացիան ցանկացած մասշտաբի և ոլորտի ընկերության օրակարգի պարտադիր կետը դարձնելու հնարավորություն և պահանջ տեսանք»,- ընդգծում է «Մատենա ICDT» կենտրոնի տնօրեն Նիկոլայ Վերխովսկին։

«Մատենա ICDT» կենտրոնի փորձագետների թվում են գերմանական «Deutsche Bank»-ում երկարամյա ղեկավարման փորձ ունեցող, ավստրիական խոշորագույն «Erste Group Bank»-ի թվային տրանսֆորմացիայի նախկին ղեկավար Արա Աբրահամյանը, «Picsart» ընկերության տեղեկատվական անվտանգության ղեկավար Արմեն Բաղդասարյանը, միջազգային խոշոր ընկերությունների թվային
տրանսֆորմացիայի բնագավառում մեծ փորձ ունեցող ղեկավար, Մատենա ICDT կենտրոնի տնօրեն Նիկոլայ Վերխովսկին և առաջատար այլ մասնագետներ:

Հետաքրքրվածությունը կենտրոնի նկատմամբ արդեն իսկ մեծ է. այստեղ սովորելու ցանկություն են հայտնում մասնագետներ Հայաստանից, ԱՄԷ-ից, Էստոնիայից, Ղազախստանից։ Կենտրոնի հետ համագործակցում են նաև առաջատար մասնագետներ Սինգապուրից, որոնք իրենց պատրաստակամությունն են հայտնել մասնակցելու «Մատենա ICDT» կենտրոնի աշխատանքներին՝
դարձնելով այն տարածաշրջանում թվային տրանսֆորմացիայի լավագույն կենտրոն:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունը

15:33 03.08.2025

ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունը

ՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

15:00 03.08.2025

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

14:55 03.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

14:43 03.08.2025

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

Ամերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

14:26 03.08.2025

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

Ուկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

14:03 03.08.2025

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

Բրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...

BACK_TO_TOP