Ռուսաստանում սկսվել է նոր iPhone-ի ոչ պաշտոնական վաճառքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+24.09 oC

Ռուսաստանում սկսվել է նոր iPhone-ի ոչ պաշտոնական վաճառքը

12:56 06.05.2022

iPhone-ը սկսել է ներմուծվել Ռուսաստան «գորշ» սխեմաներով, գրում է Известия-ն:

Ռուսական բիզնեսը սկսել է ներմուծել արևմտյան ապրանքանիշների արտադրանքներ, որոնց մատակարարումը սահմանափակված է:  Օրինակ՝ վաճառքում է հայտնվել 2022 թվականի նոր iPhone SE-ն, որը Apple-ը չի ներկայացնում Ռուսաստանում: Ապրիլի երկրորդ կեսին մեկնարկել է iPhone SE-ի առաջին ոչ պաշտոնական վաճառքը։ Պարբերականի աղբյուրները կարծում են, որ գաջեթները կարող էին ներմուծվել անօրինական սխեմաներով ԱՄԷ-ից և Ավստրալիայից, երբ ապրանքները չեն հայտարարագրվում կամ ներկայացվում են որպես ավելի էժան: Samsung-ը և նույնիսկ մեքենաները, օրինակ՝ Toyota Land Cruiser-ը, նույնպես ներմուծվում են նման սխեմաներով։ Վարչապետ Միխայիլ Միշուստինը մարտի վերջին ստորագրել է փաստաթուղթ՝ որոշակի տեսակի ապրանքների՝ Ռուսաստան զուգահեռ ներմուծման թույլտվության մասին (ապրանքների ներմուծում՝ առանց հեղինակային իրավունքի սեփականատիրոջ թույլտվության)։

Նրա խոսքով՝ այս միջոցը կերաշխավորի ապրանքների մատակարարումը՝ չնայած «արտասահմանյան քաղաքական գործիչների ոչ բարեկամական գործողություններին»։ Միևնույն ժամանակ, զուգահեռ ներմուծումը չի ենթադրում կեղծ ապրանքների օրինականացում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն Քևին Դյուրանտը

13:30 23.06.2025

Օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն Քևին Դյուրանտը

NBA-ի կրկնակի, Օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն, աշխարհահռչակ բասկետբոլիստ Քևին Դյուրանտը բաժնեմաս է ձեռք բերել ֆրանսիական ՊՍԺ-ից, հայտնում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը: Բաժնեմասը ձեռք է բերել Դյուրանտին պատկանող Boardroom Sports Holdings ներդրումային ընկերությունը, որը բաժնեմասեր ունի մի շարք առաջատար սպորտային թիմերում ու լիգաներում: «Պատիվ է լինել ՊՍԺ-ի բաժնետեր: Ակումբն ու քաղաքը շատ մոտ են իմ […] ...

Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ Մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի գլխավոր քարտուղարի հետ

13:23 23.06.2025

Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ Մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի գլխավոր քարտուղարի հետ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների Մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի գլխավոր քարտուղար դոկտոր Խալիդ Ղանիմ Ալ-Ղայթի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլան։ Հանդիպումը կայացել է Երևանում՝ Սոցիալական արդարության միջազգային ամենամյա 3-րդ համաժողովի շրջանակում։ Զրուցակիցները բարձր են գնահատել նմանօրինակ միջոցառումների դերը՝ […] ...

Իրանի ԱԳՆ-ը ԱՄՆ-ի կողմից երկրի միջուկային օբյեկտներին ուղղված հարվածները որակել է որպես հանցագործություն

13:15 23.06.2025

Իրանի ԱԳՆ-ը ԱՄՆ-ի կողմից երկրի միջուկային օբյեկտներին ուղղված հարվածները որակել է որպես հանցագործություն

ԱՄՆ-ի հարձակումը Իրանի միջուկային օբյեկտների վրա հանցավոր է և անօրինական, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային: «Մեզ՝ իրանցիներիս համար, ԱՄՆ-ի հարձակումը Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա, որոնք բոլորը պաշտպանված էին երաշխիքների համաձայնագրով և գտնվում էին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության լիակատար և մշտական ​​​​վերահսկողության ներքո, համարվում է լիովին անօրինական և հանցավոր […] ...

Էլինա Ավանեսյանը պահպանել է դիրքը WTA-ի դասակարգման աղյուսակում

13:07 23.06.2025

Էլինա Ավանեսյանը պահպանել է դիրքը WTA-ի դասակարգման աղյուսակում

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը WTA-ի դասակարգման աղյուսակում պահպանել է դիրքը և 1150 միավորով 48-րդն է։ Կանանց պայքարում Արինա Սաբալենկան է (Բելառուս, 11640) առաջին տեղում։ Նրան հաջորդում են Կոկո Գաուֆը (ԱՄՆ, 7889), Ջեսիկա Պեգուլան (ԱՄՆ, 6048), Ժասմին Պաոլինին (Իտալիա, 4806), Ցինվեն Չժենը (Չինաստան, 4803), Մեդիաոն Քիզը (ԱՄն, 4669), Միրա Անդրեևան (Ռուսաստան, 4636), Իգա Շվյոնտեկը (Լեհաստան, 4618), […] ...

Պուտինը հունիսի 23-ին կհանդիպի Իրանի արտգործնախարարի հետ

13:00 23.06.2025

Պուտինը հունիսի 23-ին կհանդիպի Իրանի արտգործնախարարի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հանդիպում կունենա Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Այո», – պատասխանել է նա համապատասխան հարցին Պրիմակովյան ընթերցումների շրջանակներում։ Ինչպես ավելի վաղ ՏԱՍՍ-ին հաստատել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, իրանցի նախարարը Մոսկվա է ժամանել հունիսի 22-ի […] ...

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող 48-ամյա տղամարդը հայտնաբերվեց

12:54 23.06.2025

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող 48-ամյա տղամարդը հայտնաբերվեց

Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 19-ին Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի 48-ամյա բնակիչը․ խափանման միջոցը` կալանք: ...

BACK_TO_TOP