Ռուսական հակաօդային պաշտպանությունը խոցել է երկու ինքնաթիռ, չորս հրթիռ և 13 անօդաչու թռչող սարք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC

Ռուսական հակաօդային պաշտպանությունը խոցել է երկու ինքնաթիռ, չորս հրթիռ և 13 անօդաչու թռչող սարք

13:09 06.05.2022

«Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Պրեոբրաժենոե բնակավայրի տարածքում խոցել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերի մեկ Սու-25 և մեկ ՄիԳ-29, ինչպես նաև որսացել են «Տոչկա-Ու» չորս բալիստիկ հրթիռներ», ասել է  ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

Բացի այդ, ուկրաինական 13 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Խարկովի և Խերսոնի շրջաններում, ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում:
Հրթիռային ուժերը ոչնչացրել են ուկրաինական C-300 հակաօդային պաշտպանության համակարգի արձակման կայանը և հարվածներ են հասցրել Ուկրաինայի զինված ուժերի զորքերի և տեխնիկայի կենտրոնացման հինգ տարածքների վրա: Անցած գիշեր ավիացիան խոցել է հրետանային մարտկոց կրակային դիրքերում, երկու զինապահեստ և զորքերի և տեխնիկայի կենտրոնացման 18 տարածք։

«ՌԴ օդատիեզերական ուժերի բարձր ճշգրտության օդային արձակման հրթիռները ոչնչացրել են ուկրաինական զորքերի խմբի զինամթերքի մեծ պահեստը, որը տեղակայված է Կրամատորսկ քաղաքի մոտակայքում՝ «Էներգոմաշսպեցստտալ» գործարանի տարածքում»,- նշել է Կոնաշենկովը։

Նա հայտարարել է, որ հատուկ ռազմական գործողության սկզբից ռուսական զորքերը ոչնչացրել են 151 ինքնաթիռ, 112 ուղղաթիռ, 742 անօդաչու թռչող սարք, 290 զենիթահրթիռային համակարգ, 2854 տանկ և այլ զրահատեխնիկա, 329 բազմակի հրթիռային կայան, 1,338 դաշտային կայան, ականանետեր, ինչպես նաև 2683 հատուկ ռազմական մեքենա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչպիսի եղանակ է սպասվում հունիսի 23-28-ը

12:40 23.06.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում հունիսի 23-28-ը

Երևանում հունիսի 23-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ​​​​​​ Մարզերում հունիսի 23-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 […] ...

Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ

12:33 23.06.2025

Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ արդեն 8-րդ տարին անցկացվում է Գրքի երևանյան միջազգային փառատոնը, որը կազմակերպում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և «Գրքի փառատոն» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը։ Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ հետևյալ անվանակարգերում՝ արձակ դրամատուրգիա մանկապատանեկան գրականություն պոեզիա Մասնակցության հայտ կարող են […] ...

10 քարտ «Ռիվեր Փլեյթ» – «Մոնտերեյ» խաղում․ ԱԱԱ

12:25 23.06.2025

10 քարտ «Ռիվեր Փլեյթ» – «Մոնտերեյ» խաղում․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության հեռարձակող DAZN հեռուստաընկերությունը տեսանյութով ներկայացրել է մրցաշարի խմբային փուլի երկրորդ տուրի «Ռիվեր Փլեյթ» – «Մոնտերեյ» հանդիպման բոլոր 10 քարտերը: Խաղն ավարտվել է 0-0 հաշվով։ Արգենտինական ու մեքսիկական թիմերի միջև հանդիպումը սպասարկում էր սլովենացի մրցավար Սլավկո Վինչիչը, որի համար այս խաղն առաջինն էր աշխարհի 2025 թվականի ակումբային առաջնությունում:   ...

Վարչապետն Ամերիկյան առևտրի պալատի անդամների հետ քննարկել է տնտեսական քաղաքականությանն ու ներդրումների խթանմանը վերաբերող հարցեր

12:18 23.06.2025

Վարչապետն Ամերիկյան առևտրի պալատի անդամների հետ քննարկել է տնտեսական քաղաքականությանն ու ներդրումների խթանմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային նախաճաշ է ունեցել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի անդամների հետ, որոնք ներկայացնում են տնտեսության տարբեր ոլորտների ընկերություններ: Վարչապետը կարևորել է նման հանդիպումները և նշել, որ լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսպիսով ձևավորվում է նաև որոշակի օրակարգ՝ ՀՀ Կառավարության և Ամերիկայի առևտրի պալատի անդամների միջև հետագա […] ...

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ

12:13 23.06.2025

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ

Հունիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ։ Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների՝ զինված ուժերի գործունեության մի շարք ոլորտներում ընթացող աշխատանքների վերաբերյալ զեկույցներից հետո պաշտպանական գերատեսչության ղեկավարը տվել է մի շարք ցուցումներ և հանձնարարականներ։ ...

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Չինաստան

12:08 23.06.2025

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Չինաստան

Հուլիսի 25-27-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Չինաստան: Նախատեսված է հանդիպում Չինաստանի նախարար Վան Յիի հետ, ծրագրված են նաև այլ քննարկումներ: ...

BACK_TO_TOP